Հայերեն աֆորիզմներ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh5mWoLpwLXO1Za5h8l5RLHmFAx_jePRJlz0owb4YdF5elKDktzC9Ofc3yzqlbivujb_cXZ3YcZMOSUMAHAb6x4rryfLctQ8hLyiCWS566FBRKi9uXAh_AaQ5LtgkBK8Q36kA_UkXA1oJI/s320/%D5%A1%D6%86%D5%B8%D6%80%D5%AB%D5%A6%D5%B4.jpg)
Անկեղծությունը ճշմարտություն չէ:
Ճշմարտությունը հաճախ այնքան պարզ է լինում, որ մարդիկ դրան չեն հավատում:
Կյանքը հետ պտտվող անիվ է, գոնե տեղում մնալու համար առնվազն պետք է առաջ գնալ:
Մի նեխած ձուն փչացնում է ամբողջ կարկանդակը:
Գիտելիքը գոյություն ունի նրա համար,որ այն տարածեն:
Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցրու հետևանքների մասին, այլապես ուզածդ երբեք չես անի:
Մեղքը մագնիս է, մարդը` երկաթի կտոր:Չկպչելու համար մարդ պիտի ոսկի դառնա:
Թե ականջ դնես քեզ բամբասողին, կյանքդ կդարձնես վշտի անկողին:
Հայրենիքն անմուրհակ պարտատեր է, հայրենասերը` կամավոր պարտապան:
Բոլոր գիտությունների հետազոտության դաշտն անսահման է: