Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Աշխարհի վերջը և հիմարները



Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեման անշուշտ աշխարհի վերջի և Քրիստոսի երկրորդ գալուստի մասին էր: Երկրի բոլոր ծայրերում բազմաթիվ մարդիկ համոզված էին, որ աշխարհի վերջը տեղի է ունենալու 2011 թվականի մայիսի 21-ին: Այս լուրերի տարածողը ամերիկացի 89-ամյա սուտի քարոզիչ Հարոլդ Քեմփինգն էր: Այս հիմար ծերունին նույնիսկ նշել էր, որ Աստված իջնելու է երկիր մոլորակի վրա առավոտյան ժամը 6-ին: Նա իր ասածը հիմնավորում էր այսպես. մայիսի 21-ին լրանում է 722500-րդ օրը, երբ մեր թվարկության 33 թվականի ապրիլի 1-ին խաչվեց Հիսուս Քրիստոսը: Նշված թիվը նա ստացել է երեք սրբազան թվերի` 5-ի, 10-ի եւ 17-ի` միմյանց վրա կրկնակի բազմապատկման միջոցով: 



Մեր սուտի քարոզիչը նաև նշել էր, որ երկրագնդի 2 տոկոսը գնալու է դրախտ, իսկ 98 տոկոսը դժոխք: Բայց ինչն է զարմանալի, որ նրա խոսքերին շատ շատերն էին հավատում և պատրաստվում էին աշխարհի վերջին (չեմ հասկանում ոնց կարելի է նման հիմարի ասածներին հավատալ): Հարցը կայանում է նրանում, որ մեր հերոսը ունի  60 ռադիոկայաններից բաղկացած ցանց և բոլոր ռադիոկայաններից հաղորդվում է նրա ստերը: Մի քանի տարի առաջ Քեմփինգը կանխատեսել էր նաև, որ 1994 թվականի սեպտեմբերի 6-ը կլինի աշխարհի վերջը: Չգիտեմ ինչ հաշվարկներ էր կատարել այդ անգամ, բայց երևի գումարել էր իր ծննդյան թվին իր սիրած թիվը, հետո հանել իր խելքի ծալքերի քանակը և ստացել 1994 թվականը: 



Ինչքան զարմանալի են մարդիկ, որ հավատում են 89-ամյա մի ծերունու անկապ հաշվարկների և պատրաստվում աշխարհի վերջին: Այստեղ է երևում, թե մարդիկ ինչպես են մտածում և ինչով են մտածում:


Հ.Գ.
Մի հավատացեք հիմարությունների և ապրեք Ձեր կյանքը Աստծուն հաճելի կյանքով, իսկ թե երբ կլինի աշխարհի վերջը, դա արդեն Աստված գիտի:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
11 Comments

11 մեկնաբ.:

  1. Shat chisht er asvac amen inch, miayn te et xpnvac cerunin asela 2011 tvakanina linelu, voch te 2012 ;)

    ReplyDelete
  2. Parap en mardik zbaxmunq chunen dra hamar el inch himarutyan ases havatum en .Apres armen jan sha lav es grel

    ReplyDelete
  3. ete inq@ 89 tarekana @st im hashvarkneri mi tari heto aysinqn 90 tarekanum ira verjna galu 89+1 =90

    ReplyDelete
  4. "Այստեղ է երևում, թե մարդիկ ինչպես են մտածում և ինչով են մտածում"- լավ է ասված, Արմեն ջան)))))))

    ReplyDelete
  5. մարդիկ լրիվ գժվել են պարապությունից էլ չգիտեն ինչ անեն

    ReplyDelete
  6. Isk hima 89-amya Harold@ asuma vor sxal hashvarka arel, u hamozvaca vor ashxari verj@ lineluya 2011 tvakani hoktemberi 21-in.

    ReplyDelete
  7. Սա երևի Արթուր Պողոսյանի հեռու~~ բարեկամնա:

    ReplyDelete
  8. @Anonymous
    Իմ ծննդյան օրը՝ հոկտեմբերի 21-ին:Փաստորեն 17 ամյակս լրանալուն պես կմեռնեմ :(

    ReplyDelete
  9. ashxari verj@ 6 or araj er!!!!

    ReplyDelete