Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Տեսնել Odnoklassniki.ru կայքի գլխավոր լուսանկարը մեծ չափսերով

Տեսնել Odnoklassniki.ru կայքի գլխավոր լուսանկարը մեծ չափսերով



Odnoklassniki.ru կայքի փակ պրոֆիլով օգտատիրոջ գլխավոր լուսանկարը մեծ չափսերով տեսնելու համար անհրաժեշտ է այցելել փակ պրոֆիլի էջ և աջ քլիք անել գլխավոր նկարի վրա: Այնուհետև պետք է ընտրել Copy Image URL ու պատճենված հասցեն տեղադրել ներքևի դաշտում:

Օրվա կադրը

Օրվա կադրը

Չստատուսներ Օդնոկլասնիկից (Մաս-1)

Չստատուսներ Օդնոկլասնիկից (Մաս-1)



Հայաստանում արդեն մի քանի տարի գործում է մի հիանալի մշակույթի կենտրոն, որտեղ հայ պատանիներն ու երիտասարդները ստեղծագործում են և ամբողջ ազգի դատին են ներկայացնում իրենց մտքերը: Մի ժամանակ այդ դպրոց ընդունվելը արժեր 300 դրամ, իսկ վերջերս այն դարձել է անվճար: Դպրոց կարող են ընդունվել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն կրեատիվ մտածելակերպ ու անհավանական տաղանդ: Եվ այսպես, դպրոցը կոչվում է օդնոկլասնիկի: Ներկայացնեմ այդ կենտրոնի մի քանի հարստություններ անփոփոխ տեսքով՝

Ով մեր հետա-մեր հետա, Ով Մեր հետ չի-Բերետա….

IM ARCUNQNERIN MENAK SOXNA ARJANI

chunes status zangi tatus 4i ta status kta brabus...

Mer ser@ shat qnnutyunner a ancel,daje liqvit a mnacel,de isk hima ari chtoxnenk vor durs mna...

2tari sireci,2amis spaseci,2shabat 4tesa,20oric moraca,2jamic mahaca,bayc qo inadu saxaca

I love you sirelis, My life become txralic, Why my heart kotrecir And me alone toxecir....

UTEM? CHUTEM? UTEM? CHUTEM? BA VOR CHUTEM? ES INCH UTEM? KAM MI ROPE.INCHI CHUTEM? LAV HASKACANQ ASENQ UTEM ISK INCH UTEM? DU KTOXES? KYANQT UTEM...

Es kaputak siro cov, isk du bari, qnqush kov

ԲԱՐԵՎ-ԲԱՐԵՎ ДЕВУШКА, КУДА ИДЕШЬ СОЛНЫШКА)))? ԱՐԻ ԳՆԱՆՔ ՄԱՆ ԳԱԼՈՒ ВМЕСТЕ С ТОБОЙ ՔԵՖ ԱՆԵԼՈՒ ՉԵՄ ԳԱ, ՉԵՄ ԳԱ Я С ТОБОЙ! ԵՍ ՓՈՔՐԻԿ ԵՄ,ТЫ БОЛЬШОЙ ЕСЛИ ՄԱՄԱՆ ԻՄԱՆԱ ԻՆՁ ԿԾԵԾԻ СЕРЬЕЗНА НЕ БОЙСЯ ՀՈԳՅԱԿՍ В 10 ЧАСОВ ՏՈՒՆ ԿԳԱՆՔ ЕСЛИ БОЛЬШЕ ՄՆԱՑԻՆՔ СКАЖЕМ КИНО ԳՆԱՑԻՆՔ

Однажды ES SIRECI,у очень сильно POSHMANECI.BAYC DE ARTEN очень поздно VO4IN4 POXEL невозможно .День придет U ES пойду NRAN сильно обниму ,у AKANJIN прошепчу: любить тебя ES вечно буду,у никогда не забуду,TEKUZ с тобой я не буду...!!!!

Kyanqs sirt unes? - ha Ba xies qyap xaxum?

Es mi mard em, mi qich bard em, shat titiz em, mi qich gij em, de es masin imaceq, u im dzerq@ dimaceq

ES ODNOKLASSNIK@ VONCOR XALADELNIK LINI GITES VOR MEJ@ BAN CHKA BAYC OR@ MI QANI ANGAM BACUMES

♥♥♥...Bari or♥,kam kes or♥, Inches anum du aysor♥, Tox gorcert karevor♥, Karda statuss amen or,♥:-D♥...

Sorry կյանքս, просто судьба такая, բայց դու don't worry be happy, չնայած без меня ինչ happy
Վաճառվում է QORTUDU համակարգիչ Skype-ի հետ

Վաճառվում է QORTUDU համակարգիչ Skype-ի հետ



Ֆոտոշոփին փոխարինող լավագույն 3 օնլայն  ծրագրերը

Ֆոտոշոփին փոխարինող լավագույն 3 օնլայն ծրագրերը


Գոյություն ունեն նկարների օնլայն ձևավորման բազմաթիվ ծրագրեր: Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը, որոնք կարող են փոխարինել Photoshop ծրագրին:

1. Pixlr






Վլադիմիր Իլիչ Լենինը չկա, բայց նրա անունը կա Երևան-Սևան մայրուղու վրա

Վլադիմիր Իլիչ Լենինը չկա, բայց նրա անունը կա Երևան-Սևան մայրուղու վրա



Նախորդ նյութերից մեկում անդրադարձել էի, որ երկրագնդի վրա դեռ խորհրդային տարիներին ստեղծվել են մի քանի գրություններ Լենինի անունով: Նրանք այդ ժամանակ երևի չեն են ենթադրել, որ 40 տարի անց իրենց աշխատանքի արդյունքները հնարավոր կլինի տեսնել ինտերնետի միջոցով: Պարզվում է նման գրություններ կան նաև Հայաստանում, ավելի կոնկրետ հետևյալ կոորդինատում կարող եք գտնել դրանցից մեկը՝ 40.361805, 44.642429:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Նարեկը
Հեղինակային խաղ: Տասնհինգ

Հեղինակային խաղ: Տասնհինգ



Մի քանի տարի առաջ պատրաստել էի "15" խաղը ֆլեշով, բայց այն պատահական ջնջվել էր և վերջերս հիշեցի ու փորձեցի պատրաստել այն նորից: Եթե այն ժամանակ դա պատրաստել էի մի քանի օրվա ընթացքոմ, ապա այս անգամ այն պատրաստեցի 2 ժամում: Անհրաժեշտ է հերթականությամբ 1-15 թվերը դասավորել իրար կողքի: Սեղմեք ազատ վանդակի կողքի ուղղանկյան վրա և սկսեք խաղալ:

Քրիստոս հարյավ ի մեռելոց

Քրիստոս հարյավ ի մեռելոց


Այսօր քրիստոնյաները նշում են Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը: Տոնվում է Հիսուս Քրիստոսի հաղթանակը մահվան դեմ, ով աշխարհ եկավ մարդկանց մեղքերի համար, սակայն չարչարվեց ու խաչվեց նույն մարդկանց կողմից: Ի ուրախություն բոլորիս Քրիստոսը հաղթեց նաև մահին և հարություն առավ մեռելներից, որի միջոցով հարության հնարավորություն տրվեց յուրաքանչյուր մարդու: Այս տոնը ուրախության տոն է, քանի որ Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը՝ մահին: Ամբողջ Քրիստոնեական հավատքը հիմնված է հենց Քրիստոսի հարության հավատքի վրա: Առանց հարության հավատքի քրիստոնեությունը իմաստ չունի: Ուրեմն եթե չենք հավատում Քրիստոսի հարությանը ու հարության հույս ու հավատք չունենք, ապա զուր չկոչենք մեզ քրիստոնյաներ: Քանի որ Պողոս առաքյալը իր թղթերից մեկում ասում է՝ 


14.Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը։ 15Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք, քանի որ Աստծու մասին վկայեցինք, թէ յարութիւն տուեց Քրիստոսին. արդարեւ, եթէ յարութիւն չառնէին մեռելները, նրան յարութիւն չէր տայ։ 16Իսկ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չի առել։ 17Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ձեր հաւատը. եւ տակաւին նոյն մեղքերի մէջ էք։ 18Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք։ 19Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ։ 20Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. 21քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն։ 22Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան:

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարութիունը Քրիստոսի։

Զատկի ձվերը (Մաս 2)

Զատկի ձվերը (Մաս 2)





Նախորդ նյութերից մեկում արդեն անդրադարձել եմ, թե ինչ են իրենցից ներկայացնում ծրագրերի զատկի ձվերը և այսօր կներկայացնեմ մի քանի կայքերի գաղտնիքներ:

http://fantlab.ru   - սեղմեք խոշորացույցի վրա

http://lazurnoe.com  - սեղմեք ճայի վրա

http://greenbag.ru/story/finland - սեղմեք եղնիկի քթի վրա

http://balagan.atilekt.com - հավաքեք dsfox

http://www.energoservis.net - 5 անգամ սեղմեք լուսնի վրա

http://bobrikov.net - սեղմեք կենդանու լեզվի վրա
Սրտակեր ուկրաինուհին ))

Սրտակեր ուկրաինուհին ))

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Անի Հակոբյանը
Էկրանի գեղեցիկ նկարներ: Սուրբ Զատիկ

Էկրանի գեղեցիկ նկարներ: Սուրբ Զատիկ


Զատիկ

Զատիկ

Զատիկ

Զատիկ

Զատիկ

Զատիկ

17 տարվա դադարից հետո Մադրիդի Ռեալը նորից տիրանում է Իսպանիայի գավաթին

17 տարվա դադարից հետո Մադրիդի Ռեալը նորից տիրանում է Իսպանիայի գավաթին



Մադրիդի Ռեալը հերթական սուպեր կլասիկոյում հաղթեց իր մրցակից Բարսելոնային և 17 տարվա դադարից հետո նորից տիրացավ Իսպանիայի գավաթին: Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի օր անց այս թիմերը միմյանց հետ մրցելու են նաև Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչում: Երեկվա խաղում հաղթեց Ժոզե Մոուրինյոյի հստակ մարտավարությունը, որի դեմ Պեպ Գվարդիոլան ոչինչ առաջարկել չկարողացավ: Փաստորեն եթե հաշվենք, որ խաղում կար երեք հակամարտություն, ապա Ռեալը   հաղթեց բոլոր այդ հակամարտություններում՝

Ռոնալդու 1 - 0  Մեսի
Ռեալ Մադրիդ  1 - 0  Բարսելոնա
Ժոզե Մոուրինյո  1 - 0  Գվարդիոլա



Շնորհավորում եմ Ռեալի բոլոր հայ համախոհներին և ցանկանում նորանոր հաջողություններ:


P.S.
Ես Մադրիդիստ եմ )))
Բացում ենք Windows XP/Vista/7 -ի օգտագործողի գաղտնաբառ USB Flash-ի կամ սկավառակի միջոցով

Բացում ենք Windows XP/Vista/7 -ի օգտագործողի գաղտնաբառ USB Flash-ի կամ սկավառակի միջոցով


Շատ են պատահում դեպքերը, երբ գաղտնաբառ ենք դնում Windows-ի վրա և մոռանում: Այսօր կտեսնենք, թե ինչպես կարող ենք ջնջել այդ գաղտնաբառը և ազատ մուտք գործել ցանկացած օգտագործողի անվան տակ: Դրա համար մեզ անհրաժեշտ է ընդամենը մեկ սկավառակ կամ USB կրիչ: 


CD-դեպքում՝

1. Ներբեռնում եք այս ֆայլը:
2. Ֆայլը իրենից ներկայացնում է ISO ֆայլ, որը կարող եք բացել ցանկացած վիրտուալ CD ծրագրով (օր. Daemon Tools, Alcohol 120 կամ WinISo) և ֆայլերը գրել սկավառակի վրա (եթե օգտագործում եք Nero ծրագիրը, ապա ներբեռնված ֆայլի վրա սեղմելով կարող եք միանգամից գրել ISO ֆայլի պարունակությունը):
3.Սկավառակը պատրաստ է: Տեղադրում եք այն համակարգչի մեջ, որի գաղտնաբառերը ուզում եք ջարդել: BIOS-ից դնում եք, որ այն սկզբում կարդա սկավառակը:
4. Համակարգիչը բեռնավորվում է սկավառակից և բացվում է մի ծրագիրը, որտեղ հետևելով հրահանգներին կարող եք ջնջել բոլոր օգտագործողների գաղտնաբառերը:
USB Ֆլեշի դեպքում՝

1.Ներբեռնում եք այս ֆայլերը:
2.Տեղադրում եք դրանք ֆլեշի վրա (թղթապանակով չտեղադրել, այսինքն տեղադրել անմիջապես այդ ֆայլերը ֆլեշի մեջ):
3.Սեղմում եք Windows+R ստեղնաշարի վրա կամ start մենյուից ընտրում եք run հրամանը:
4.Գրում եք cmd և սեղմում Enter:
5.Բացված պատուհանում հավաքում եք՝

F:\syslinux.exe -ma F:

որտեղ F տառի փոխարեն գրում եք Ձեր USB ֆլեշի ընթացիկ տառը և սեղմում ENTER:
6.Վերջ: USB ֆշելը պատրաստ է: Տեղադրում եք այն համակարգչի վրա, որի գաղտնաբառերը ուզում եք ջարդել: BIOS-ից դնում եք, որ այն սկզբում կարդա USB ֆլեշը:
7.Համակարգիչը բեռնավորվում է ֆլեշի միջոցով և բացվում է մի ծրագիրը, որտեղ հետևելով հրահանգներին կարող եք ջնջել բոլոր օգտագործողների գաղտնաբառերը:

Եթե դժվարանում եք, ապա կարող եք նայես այս նկարները 






Վերջում հավաքեք "!", Enter, "q", Enter, "y" Enter և Restart արեք համակարգիչը: Չմոռանաք BIOS-ի կարգավորումներում նորից փոխել որպես հիմնական կրիչ կոշտ սկավառակը:

DreamFlash Երևանում 17.04.11

DreamFlash Երևանում 17.04.11





 



Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Google Chrome-ի ստեղնաշարային կարճ  հղումները Facebook սոցիալական կայքի համար

Google Chrome-ի ստեղնաշարային կարճ հղումները Facebook սոցիալական կայքի համար



Google Chrome դիտարկիչն իր մեջ պարունակում է հատուկ ստեղնաշարային կարճ հղումներ, որոնց միջոցով կարող եք ավելի արագացնել ու հեշտացնել ձեր աշխատանքը Facebook սոցիալական կայքում:

Alt+1: Նորությունների հոսքի էջը
Alt+2: Ձեր պրոֆիլի էջը
Alt+3: Ընկերանալու հրավերների էջը
Alt+4: Նամակները էջը
Alt+5: Տեղեկացումների էջը
Alt+6: Պրոֆիլի կարգավորումների էջը
Alt+7: Հասանելիության կարգավորումների էջը
Alt+8: Ֆեյսբուքի պաշտոնական էջը
Alt+9: Ֆեյսբուքի կանոնադրության էջը
Alt+0: Ֆեյսբուքի օգնության էջը
Armenix հիվանդության մասին

Armenix հիվանդության մասին



Հայաստանում մեծ ծավալներով սկսել է տարածվել մի նոր հիվանդություն, որի անունը Արմենիքսացավ է: 

Պատմությունը
Այս հիվանդությունը ըստ մասնագետների սկիզբ է առել հեռավոր 2010 թվականի ապրիլի 16-ին և մեծ տեմպերով վարակում է մարդկանց: Ըստ վերջին ուսումնասիրությունների, այս հիվանդությունը առաջացել է աշխարհում հայտնի թվիթերացավից:

Վարակվածների թիվը
Վերջին տվյալներով արդեն 1000 մարդ վարակվել են այս անբուժելի հիվանդությամբ: 

Ախտանիշները
Այս հիվանդության նշանները սկզբնական շրջանում չեն երևում, բայց մի քանի շաբաթից այն ամբողջովին վարակում է տվյալ մարդուն: Հիվանդությունը հատկապես խորն է արտահայտվում երեկոյան ժամերին, երբ բոլոր վարակվածները հավաքվում են նույն տեղում: Հիվանդները ասում են տարբեր մտքեր և այնուհետև կիսվում իրենց կարծիքներով: 

Ինչպես է տարածվում
Կարծիք կա, որ ամեն ամսվա վերջին կիրակին վարակվածները սկսում են այլ մարդկանց վարակել այս հիվանդությամբ: Հիվանդությունը տարածվում է ինտերնետի միջոցով, փողոցում քայլելու ժամանակ, լսարանների նստարաններին և այլ մարդաշատ վայրերում:

Ովքեր կարող են վարակվել
Այս հիվանդությամբ կարող են վարակվել ինտերնետից որոշակի գաղափար ունեցող և օդնոկլասնիկից միշտ դժգոհ մարդիկ՝ անկախ սեռից, տարիքից ու ազգային պատկանելիությունից:

Մուտացիա
Կա վարակվածների մի զանգված, որոնք մուտացիայի են ենթարկվել, որոնց անվանում են սպամերներ:


Տոները և միջոցառումները
Հիվանդները անխտիր նշում են բոլոր տոները և ծնունդները, բացի դրանից ամիսը մեկ անգամ հավաքվում են և ինչ-որ միջոցառման մասնակցում:

Ակտիվիստներ
Գոյություն ունեն ակտիվ հիվանդներ, որոնցից վարակվելու հավանականությունը ավելի մեծ է:

Վարակվածների դեմ ինչ կարելի է կիրառել
Վարակվածները հանդիսանում են անբուժելի հիվանդներ, սակայն կա մի հնարք, որից նրանք ներվայնանում են: Անհրաժեշտ է ամենաթեժ գրառման ներքևում ավելացնել նոր մեկնաբանություն:

Անունները և դեմքերը
Վարակվածներից շատերը հանդես են գալիս այլ անուններով և դեմքերով, որպեսզի նրանց շատ մարդ չճանաչի:

Խոսելաձևը
Հիվանդները խոսում են միմիայն հայերեն լեզվով և անհասկանալի տառերով, օրինակ՝ Ճ կամ Պ, իսկ եթե մի միտք նրանց դուր է գալիս, ապա ասում են "+1":

Ինչ պետք է անեք
Այս հարցը ցավոք չունի պատասխան և վաղ թե ուշ դուք վարակվելու եք, այնպես որ ավելի լավ է սեփական կամքով մտեք www.armenix.com կայքը և վարակվեք:

Բա հետո?
Հետո կարող եք մտնել հետևյալ վարակվածի էջը ու հետևել նրան:

Իսկ եթե լուրջ?
Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանում արդեն մեկ տարի գոյություն ունի միկրոբլոգ, որտեղ կարող եք գրանցվել և լինել տեղյակ ամեն ինչից ու կիսվել Ձեր կարծիքներով: 

Հ.Գ.
Շնորհավոր ծնունդդ Արմենիքս ջան !!!
Յուրահատուկ տեսահոլովակ Katie Melua-ի կատարմամբ

Յուրահատուկ տեսահոլովակ Katie Melua-ի կատարմամբ

Ինչպես պատճենել երգերը Audio CD-ից

Ինչպես պատճենել երգերը Audio CD-ից



Գոյություն ունեն հատուկ սկավառակներ, որոնց վրա տեղադրված երգերը MP3 ֆայլեր չեն և դրանք պատչենահանել չի լինում: Այդ ֆայլերը անհրաժեշտ է Rip անել հատուկ ծրագրերի միջոցով: Գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք ունեն այդ ֆունկցիան: Windows media player-ը նույնպես ունի այդ հնարավորությունը:


Windows Media Player-ով Rip անելուց հետո ֆայլերը կտեղադրվեն My Documents-ի մեջ գտնվող My Music թղթապանակում:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Բացառիկ երևույթ՝ 4 Կլասիկո 3 շաբաթում

Բացառիկ երևույթ՝ 4 Կլասիկո 3 շաբաթում



Ֆուտբոլասերներն այս տարի բացառիկ երևույթի են ականատես լինելու, քանի որ Իսպանիայի լավագույն 2 թիմերը հանդիպելու են բոլոր հնարավոր ճանապարհներում: Երկու թիմերն էլ կարող են կամ մրցաշրջանը լքել ձեռնունայն, կամ տիրանալ բոլոր հնարավոր տիտղոսներին: Դե ինչ մեզ մնում է զինվել համբերությամբ և սպասել ակումբային ֆուտբոլի ամենասպասված հակամարտությանը, որը այս մրցաշրջանում տեղի է ունենալու 4 անգամ 3 շաբաթվա ընթացքում:

17.04.2011   Իսպանիայի առաջնություն

20.04.2011    Իսպանիայի գավաթի եզրափակիչ

27.04.2011    Չեմպիոնների լիգա 1/2

04.05.2011   Չեմպիոնների լիգա 1/2
Հումորային ստատուսներ

Հումորային ստատուսներ




Եթե ընդհարվել եք կյանքի հետ` ուրեմն գերազանցել եք արագությունը:

Եթե դու ուզում ես իմանալ աղջկա թերությունները գովաբանիր նրան ընկերուհիների մոտ։

Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն քո բախտը չէ:

Եթե դատախազն առաջարկում է նստել` մերժելն անհարմար է:

Ինտերնետով զբաղվողները մտահոգված են, կյանք կա՞ արդյոք օֆլայն ռեժիմում:

Եթե չես կարող ունենալ այն ինչ ուզում ես, սովորիր ուզել այն` ինչ ունես:

Ստել չկարողանալը դեռևս ճշմարտությունն ասելու երաշխիք չէ:

Ամուսնացա, նոր հասկացա երջանկությունը որն էր, բայց արդեն ուշ էր։

Facebook-ի բլեֆները: Մի հավատացեք դրանց

Facebook-ի բլեֆները: Մի հավատացեք դրանց



Քանի որ այժմ ֆեյսբուքը համարվում է աշխարհի համար մեկ սոցիալական կայքը, ապա բնական է, որ այստեղ գնալով շատանում են խարդախները, խաբեբաներն ու սպամ տարածողները: Այսօր ուզում եմ խոսել մի քանի փաստերի մասին, որոնք լցվել են ֆեյսբուքում: Այնուամենայնիվ կարծում եմ, որ դրանց տարածման գլխավոր մեղավորը մենք ենք՝ օգտագործողներս: Ինչպես ասում են` "Ամենավտանգավոր վիրուսը նստած է համակարգչի առջև"
Նախ ասեմ, որ ֆեյսբուքում ոչ մի կերպ հնարավոր չի իմանալ, թե ով է այցելել Ձեր պրոֆիլ, ինչ տարիքի է եղել, աչքերը ինչ գույն են եղել, ինչ նպատակներով է այցելել: Այս ամենը իհարկե հնարավոր չի և բոլոր նմանատիպ ծրագրերը ու հղումները, որոնք առաջարկում են այդպիսի ծառայություններ, իրենցից ներկայացնում են կամ սպամներ, կամ վիրուսներ, որոնց վրա սեղմելով միգուցե այդ ծրագրի պատրաստողին եք հանձնում ֆեյսբուքում գտնվող ձեր անձնական բոլոր տվյալները ու դա դեռ հերիք չի, մի հատ էլ ձեր բոլոր ընկերներին ավտոմատ կերպով հրավեր է գնում նույն ծրագիրը աշխատացնելու:


Երկրորդ սպամը, որի մասին ուզում եմ խոսել, իրենից ներկայացնում է ինչ-որ վիդեոյի հղում (հիմնականում 18+) և դրա վրա սեղմելով ձեր ընկերներին ցույց է տալիս, որ դուք հավանել եք այդ վիդեոն և այդպես տարածվում է:

Ինչ պետք է անել:
Աշխատեք հնարավորինս քիչ ֆեյսբուքում աշխատեցնել անծանոթ ծրագրեր, սեղմել անծանոթ հղումներ: Փորձեք հնարավորինս քիչ ծրագրերի թույլատրել ձեր պատի վրա ինֆորմացիա տեղադրել: Եթե հանդիպում եք ցանկացած նմանատիպ ծրագրի, ապա կարող եք սեղմել Report կոճակը և Ֆեյսբուքին տեղեկացնել դրա մասին: