Armenix հիվանդության մասին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj9Xn-vcLhZGIyTvxVKNNzQuSJhjWjJD4M3qX8RXelHdSEmImV8YcJyUFn4QIkfp7Y_HnBVAJNviw36BetfBeoZhKu_b3ziBNvYRvFrI_NA-a10FJf-qQN15pAMIEFL6z1Q6f5K-vabFzs/s1600/hivand.png)
Հայաստանում մեծ ծավալով սկսել է տարածվել մի նոր հիվանդություն, որի անունը Արմենիքսացավ է:
Պատմությունը
Այս հիվանդությունը սկիզբ է առել հեռավոր 2010 թվականի ապրիլի 16-ին և մեծ տեմպերով վարակում է մարդկանց: Ըստ վերջին ուսումնասիրությունների, այս հիվանդությունը առաջացել է աշխարհում հայտնի թվիթերացավից:
Վարակվածների թիվը
Վերջին տվյալներով արդեն 1000 մարդ վարակվել են այս անբուժելի հիվանդությամբ:
Ախտանիշները
Այս հիվանդության նշանները սկզբնական շրջանում չեն երևում, բայց մի քանի շաբաթից այն ամբողջովին վարակում է օգտատիրոջը: Հիվանդությունը հատկապես խորն է արտահայտվում երեկոյան ժամերին, երբ բոլոր վարակվածները հավաքվում են նույն վայրում: Հիվանդները գրում են տարբեր մտքեր և կիսվում իրենց կարծիքներով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhA2_4xaTfliv2LFou_pA3qj87Uw-4MYoT5WpRgUJCY5Cm3e3fqfX4wi5tfRvYL6qo4Y6p5bF77d6ZXyobrhZ2z50nTS1aCMSTpcDERsyoLIkIfzFvBPUPrLECj76FQ1qz8GrqHlNlQN-w/s400/Internet-Cartoon-242x300.png)
Ինչպես է տարածվում
Ամեն ամսվա վերջին կիրակին վարակվածները սկսում են այլ մարդկանց վարակել այս հիվանդությամբ: Հիվանդությունը տարածվում է ինտերնետի միջոցով, փողոցում քայլելու ժամանակ, լսարանների նստարաններին և այլ մարդաշատ վայրերում:
Ովքեր կարող են վարակվել
Այս հիվանդությամբ կարող են վարակվել ինտերնետից որոշակի գաղափար ունեցող և Օդնոկլասնիկից միշտ դժգոհ մարդիկ՝ անկախ սեռից, տարիքից ու ազգային պատկանելիությունից:
Մուտացիա
Կա վարակվածների մի զանգված, որոնք մուտացիայի են ենթարկվել: Նրանց անվանում են սպամերներ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhLbAACDxQS6v-VQiYbT8kMuZlpz8tK64Zj8pkHa8qTXafSesnGkAoHF-vcddx8jFQ56l6ifxaS6R75fB2l-1nTVg0Uq8P_JYyyQeXBL9x6P2ScoI07hibVLaYPSILYc-q3kwSVV6hVZxk/s400/computer-cartoon-freak-copyright8+%25281%2529.gif)
Տոները և միջոցառումները
Հիվանդները անխտիր նշում են բոլոր տոները և ծնունդները, բացի դրանից ամիսը մեկ անգամ հավաքվում են և ինչ-որ միջոցառման մասնակցում:
Ակտիվիստներ
Գոյություն ունեն ակտիվ հիվանդներ, որոնցից վարակվելու հավանականությունը ավելի մեծ է:
Վարակվածների դեմ ինչ կարելի է կիրառել
Վարակվածները հանդիսանում են անբուժելի հիվանդներ, սակայն կա մի հնարք, որից նրանք նյարդայնանում են: Անհրաժեշտ է ամենաթեժ գրառման ներքևում ավելացնել նոր մեկնաբանություն:
Անունները և դեմքերը
Վարակվածներից շատերը հանդես են գալիս այլ անուններով և դեմքերով, որպեսզի նրանց շատ մարդ չճանաչի:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiuJai8tcEjwffU8YOib69tSkkIryIieVUYHH1ZdsMshq5q80TC78ih3mEh8GI5FshagWhBCVfNambHCPdtH_uLAJzrbOWynxmNhwfGdxAJiDAo65GUyppIhkAGHKKAQuxkAX6oKJCLPkU/s400/119.png)
Խոսելաձևը
Հիվանդները խոսում են միմիայն հայերեն լեզվով և անհասկանալի տառերով, օրինակ՝ Ճ կամ Պ, իսկ եթե մի միտք նրանց դուր է գալիս, ապա ասում են "+1":
Ինչ պետք է անել
Այս հարցը ցավոք չունի պատասխան և վաղ թե ուշ դուք վարակվելու եք: Այնպես որ, ավելի լավ է սեփական կամքով մտնել www.armenix.com կայքը և վարակվել:
Բա հետո՞
Հետո կարող եք մտնել այս վարակվածի էջը ու հետևել նրան:
Իսկ եթե լուրջ
Իսկ եթե լուրջ, ապա Հայաստանում արդեն մեկ տարի գոյություն ունի միկրոբլոգ, որտեղ կարող եք գրանցվել և կիսվել Ձեր կարծիքներով:
Հ.Գ.
Շնորհավոր ծնունդդ Արմենիքս ջան !!!
21-րդ դարի ամենահաճելի «հիվանդություններից» մեկնա :)
ReplyDelete+1, Արմեն ջան, դեմքություն էր ։ՃՃ ։ՊՊ
ReplyDeleteԱրմենիքս ջան, ծնունդդ շնորհավոր լինի ։ՃՃՃ
Շնորհավոր
ReplyDeleteՇաատ լավն էր...
ReplyDeleteԱրմենիքս Շնորհավոր:ՃՃՃ
Վերջն էր :ՃՃ ահագին խնդացի ;)
ReplyDelete♥♥♥.......Շնոր--հա--վո~~~ր.......♥♥♥
ReplyDeleteԾնունդդ շնորհավոր արմենիքս:Ճ Like
ReplyDeleteՇնորհավոր բոլոր արմենիքսցիներին և ապագա արմենիքսցիներին ))))
ReplyDeleteլավն էր, օդնակօ :))
ReplyDeleteվուծյաաաաաաաաա շնորհավոոոր Արմենիիիիքս :Ճ
ReplyDeleteապիիի չայը !!! ուծյուու
shnorhavor
ReplyDeleteAmen jan chi bacum
ReplyDelete