Շնորհավոր Ապրիլի 1: Անեկդոտներ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjCZDZWJrIh5vFsXgXg5ChmsEgMtMrTQf37dGZi1Kr6OFZ7jez5t-NLYLiy4nYvc8wS6ryET1LI9Ngyri0kCddDGGiYDTm8jM4Nv9_GEav6GSoAXaGt13W4Gn6u84ErgG6VAA15vfzPkKY/s400/%25D4%25B1%25D5%25BA%25D6%2580%25D5%25AB%25D5%25AC%25D5%25AB+1.png)
– Ասացեք, ինչպես գլխի ընկաք, որ ձեր բնակարանում օտար մարդ կա:
– Գիտեք, մեր ընտանիքում այնքան էլ ընդունված չէ հետևից հանկարծակի աթոռով խփել գլխիս:
Մաթեմատիկոսից հարցազրույց են վերցնում:
– Որտե՞ղ եք աշխատում:
– Մաթեմատիկական ինստիտուտում:
– Որն է ձեր աշխատանքի էությունը:
– Ես ուսումնասիրում եմ Ֆրեդհոլմի առաջին կարգի հավասարումը:
– Ձեր հոբբի՞ն:
– Ֆրեդհոլմի երկրորդ կարգի հավասարումը:
– Մա՛մ, բոլո՞ր հեքիաթներն են սկսվում "Լինում է, չի լինում" բառերով:
– Ո՛չ, երբեմն սկսվում են նաև այսպես. "Սիրելիս, ես աշխատանքի վայրում միքիչ գործ ունեմ, կուշանամ":
:)):)):)):)):)):))=))=))=))=))=))
ReplyDeletelavna)))
ReplyDelete