Facebook-ի բլեֆները: Մի հավատացեք դրանց

Ամսաթիվ


Քանի որ այժմ ֆեյսբուքը համարվում է աշխարհի համար մեկ սոցիալական կայքը, ապա բնական է, որ այստեղ գնալով շատանում են խարդախները, խաբեբաներն ու սպամ տարածողները: Այսօր ուզում եմ խոսել մի քանի փաստերի մասին, որոնք լցվել են ֆեյսբուքում: Այնուամենայնիվ կարծում եմ, որ դրանց տարածման գլխավոր մեղավորը մենք ենք՝ օգտագործողներս: Ինչպես ասում են` "Ամենավտանգավոր վիրուսը նստած է համակարգչի առջև"
Նախ ասեմ, որ ֆեյսբուքում ոչ մի կերպ հնարավոր չի իմանալ, թե ով է այցելել Ձեր պրոֆիլ, ինչ տարիքի է եղել, աչքերը ինչ գույն են եղել, ինչ նպատակներով է այցելել: Այս ամենը իհարկե հնարավոր չի և բոլոր նմանատիպ ծրագրերը ու հղումները, որոնք առաջարկում են այդպիսի ծառայություններ, իրենցից ներկայացնում են կամ սպամներ, կամ վիրուսներ, որոնց վրա սեղմելով միգուցե այդ ծրագրի պատրաստողին եք հանձնում ֆեյսբուքում գտնվող ձեր անձնական բոլոր տվյալները ու դա դեռ հերիք չի, մի հատ էլ ձեր բոլոր ընկերներին ավտոմատ կերպով հրավեր է գնում:


Երկրորդ սպամը, որի մասին ուզում եմ խոսել, իրենից ներկայացնում է ինչ-որ վիդեոյի հղում (հիմնականում 18+) և դրա վրա սեղմելով ձեր ընկերներին ցույց է տալիս, որ դուք հավանել եք այդ վիդեոն և այդպես տարածվում է:

Ինչ պետք է անել:
Աշխատեք հնարավորինս քիչ ֆեյսբուքում աշխատեցնել անծանոթ ծրագրեր, սեղմել անծանոթ հղումներ: Փորձեք հնարավորինս քիչ ծրագրերի թույլատրել ձեր պատի վրա ինֆորմացիա տեղադրել: Եթե հանդիպում եք ցանկացած նմանատիպ ծրագրի, ապա կարող եք սեղմել Report կոճակը և Ֆեյսբուքին տեղեկացնել դրա մասին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
5 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

5 մեկնաբ.:

  1. մերսի, օգտակար ինֆորմացիա էր :)))))

    ReplyDelete
  2. Շատ հետաքրքիր ու անհրաժեշտ էր, Արմեն ջան!
    Մի հարց ունեմ, հուսով եմ կիմանաս.. ՖԲ-ում ինչպես կարող ենք արդեն օգտագործած ծրագրերից դուրս գալ?

    ReplyDelete
  3. Account->Privacy Settings-> Apps and websites->Edit your settings

    ReplyDelete
  4. ՑուկեՐբերգ :Ճ

    ReplyDelete