Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Տրոյանի օրագրից

Տրոյանի օրագրից


Ողջու՛յն: Ես Տրոյան Վիրուսն եմ: Ոմանք փորձում են իմ մեջ հայկական արմատներ գտնել, սակայն շտապեմ ձեզ հուսախաբ անել. իմ նախնիների մեջ հայկական ոչ մի արմատ չկա: Պարզապես ազգանունս համընկել է հայկական ազգանունների հետ: Բայց դա չի նշանակում, որ ես հայերին չեմ սիրում կամ նրանց հետ կապ չունեմ: Դեռ ավելին, Հայաստանում ունեմ բազմաթիվ քույրեր ու եղբայրներ, որոնք շարունակում են անել իրենց սև գործը և բարձր պահել Տրոյանների անունը: Մեր ցեղը անվանել են ի պատիվ Տրոյական ձիու, որի շնորհիվ Տրոյան անկում ապրեց: Այդ փայտե ձին նվեր էին ստացել Տրոյացիները ի նշան համերաշխության: Սակայն դրա մեջ թաքնված էին հակառակորդի զինվորները, ովքեր գիշերը բացեցին դռները, և թշնամու բանակը մտավ Տրոյա: Հենց այդ նույն սկզբունքով է գործում իմ ազգի մեծամասնությունը: Նրանք թաքնվում են օգտակար կամ անվնաս ծրագրի տակ, որպեսզի մուտք գործեն ուրիշի համակարգիչ և հետո ցույց են տալիս իրենց իրական դեմքերը: 



Վերջին ժամանակներում մեր ընտանիքի ակտիվիստներից է Տրոյան Winlock-ը: Նա մեր ընտանիքում շատ հարգված ու վտանգավոր դեմք է: Նրանից բոլորը փորձում են զգույշ մնալ, քանի որ նա մարդկանց համակարգիչները արգելափակում է ու դրա դիմաց պահանջում է գումարներ ուղղարկել SMS-ի միջոցով: Winlock-ը ծնվել է 2007 թվականին: Ընդհանրապես մեր Տրոյանների ընտանիքում ոչ բոլորն են, որ գումար են աշխատում: Ոմանք գնում են աշխատանքի պարզապես զվարճանալու, ոմանք վնասներ տալու, ոմանք ինֆորմացիա գողանալու, ոմանք էլ չգիտեն, թե ինչու և թե ուր են գնում: Մեզ ստեղծողները մարդիկ են, ովքեր մեզ օգտագործում են տարբեր նպատակներով:



Մեր կյանքը շատ լավ ընթանում էր, քանի դեռ չհայտնվեցին թշնամիները: Նրանց անվանում են անտիվիրուսներ: Մերոնցից շատերին են նրանք վերացրել: Աչքերիս առաջ ամենօր հազարավորները մահանում են: Բայց մենք չենք հանձնվում ու չենք էլ հանձնվի: Մեզանից ոմանք կարողանում են պատասխան հարված հասցնել Անտիվիրուսների ընտանիքին: Մեր ընտանիքը միլիոնավոր վնասներ է հասցրել մարդկանց, որի հետևում կանգնած են մեր ստեղծողները: Օրինակ 2 տարի առաջ տեղի է ունեցել խոշոր ավիավթար, որի պատճառներից մեկը եղել է Տրոյան Ծրագիրը: 154 մարդկու կյանք խլած վթարը հնարավոր չի եղել կանխել այն պատճառով, որ տեխնիկական անսարքությունների վերաբերյալ հաղորդագրություններ ուղղարկող համակարգչի աշխատանքը, Տրոյան ծրագրի վիրուսային ազդեցությամբ պայմանավորված, սահմանափակվել է:


Հ.Գ.
Այնպես որ, սիրելի՛ օգտագործողներ, մի նմանվեք հին Տրոյացիներին և մի՛ բացեք դարպասները Տրոյան ձիերի առջև:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Փոխում ենք խաղերի պարամետրերը Cheat Engine ծրագրի միջոցով

Փոխում ենք խաղերի պարամետրերը Cheat Engine ծրագրի միջոցով

Գոյություն ունեն ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է փոխել խաղերի պարամետրերը: Դրանցից են օրինակ Cheat Engine-ը և ArtMoney-ն: Այսօր կխոսենք առաջին ծրագրի մասին: Ենթադրենք խաղում ենք մի խաղ, որտեղ մենք ունենք 100 ոսկի: Այս դեպքում ծրագրում որոնում ենք բոլոր այն փոփոխականները, որոնց արժեքները հավասար են 100-ի: Այնուհետև խաղում կատարում ենք որոշակի գործողություններ, որից հետո ոսկին դառնում է 120: Այս դեպքում պետք է ծրագրի մեջ որոնել այն փոփոխականները, որոնք 100-ից դարձել են 120: Այս պրոցեսը այնքան ենք շարունակում, մինչև ծրագրում հստակ մնա փոփոխական, որի արժեքը փոխելով մեր ոսկիները դարձնում ենք 1000 կամ ավելի շատ: Օրինակի վրա տեսնենք, թե ինչպես է ծրագիրը աշխատում: Փորձարկումը կանենք Windows-ի մեջ ներառված Solitaire խաղի վրա:


Խաղի սկզբում մենք ունենք 0 միավոր: Բացում ենք Cheat Engine ծրագիրը և սեղմում նկարում ցույց տրված կոճակը:


Բացված պատուհանում գտնում ենք ընթացիկ խաղի պրոցեսը և բացում այն:

Քանի որ մենք սկզբնական ունենք 0 միավոր, ապա ծրագրում գրում ենք 0 և որոնում այն փոփոխականները, որոնց արժեքները հավասար են 0՝


Ծրագրի ձախ անկյունում կանաչ գույնով հայտնվում են այն փոփոխականների հասցեները, որոնց արժեքները հավասար են 0: Այնուհետև խաղում որոշակի ճիշտ գործողություններ կատարելուց հետո մեր միավորների քանակը շատացնում ենք:


Վերադառնում ենք Cheat Engine ծրագիր և այս անգամ որոնում մեր նոր միավորը՝


Ծրագիրն արդեն ֆիլտրեց մի քանի հասցեներ և մեր միավորների հասցեն դրանցից մեկի մեջ է: Քանի որ հաստատ չգիտենք, թե դրանցից որն է, ապա շարունակում ենք խաղալ, մինչև միավորը մեր միավորը ևս մեկ անգամ փոխվի


Վերադառնում ենք Cheat Engine ծրագիր և որոնում նոր արժեքը՝

Ծրագրի ձախ հատվածում մնաց միայն մեկ արժեք (Եթե մեկից ավել են, ապա շարունակում ենք այնքան կրկնել նախորդ քայլերը, որ մնա մի արժեք): Դա նշանակում է, որ մենք գտանք այն փոփոխակի հասցեն, որի արժեքը փոխելով կարող ենք շատացնել մեր միավորները: Երկու անգամ սեղմում ենք այդ հասցեի վրա (տվյալ դեպքում 06291410): Այն հայտնվում է ծրագրի ներքևի մասում: Այնուհետև 2 անգամ սեղմում ենք դրա Value արժեքի վրա և գրում ցանկացած թիվ: Բացում ենք խաղը և հիանում մեր միավորներով:


Տվյալ ծրագրով հնարավոր է փոխել բազմաթիվ խաղերի ու ծրագրերի պարամետրեր: Նշեմ նաև, որ օդնոկլասնիկի կայքի խաղերի մեծամասնությունը լինում է տվյալ ծրագրով խաբել: Մնացածը թողնում եմ Ձեր երևակայության և հնարավորությունների վրա:

Փորձեք կանգնեցել բոլոր երեխաներին

Փորձեք կանգնեցել բոլոր երեխաներին




Զվարճալի անուններով Ֆեյսբուքի օգտատերերը (Ֆոտոշարք)

Զվարճալի անուններով Ֆեյսբուքի օգտատերերը (Ֆոտոշարք)












Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Արմինե Ավետիսյանը
Ինչպես գաղտնաբառերով կոդավորել կամ թաքցնել թղթապանակները

Ինչպես գաղտնաբառերով կոդավորել կամ թաքցնել թղթապանակները



Թղթապանակներն ու ֆայլերը թաքցնելու կամ կոդավորելու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր: Այսօր կխոսենք Folder Lock ծրագրի մասին: Ծրագրից օգտվելը շատ հեշտ է: Ծրագրում կա 2 ռեժիմ՝ կոդավորում և արգելափակում: Առաջին տարբերակի դեպքում պաշտպանությունը մեծանում է, սակայն ավելի դանդաղ է աշխատում: Խորհուրդ է տրվում օգտագործել երկրորդ տարբերակը (lock): Նշեմ նաև, որ այլ օգտագործող չի կարող ջնջել ծրագիրը, քանի որ այն հնարավոր է ջնջել միայն ծրագրի մեջ ձեր նշած գաղտնաբառը գրելով: Այժմ տեսնենք, թե ինչպես է այն աշխատում:

1.Բացեք ծրագիրը և ակտիվացրեք (ակտիվացիոն կոդը փաթեթի մեջ առկա է):
2. Ընտրեք Create New Locker:
3. Գրեք գաղտնաբառ (ամենաքիչը 4 նիշ) և սեղմեք Ok:
4. Ընտրեք Lock տարբերակը

5. Ընտրեք Lock տարբերակը և ձախ կողմից ընտրեք այն թղթապանակները, որոնք ուզում եք թաքցնել: Վերջում սեղմեք Lock: Թղթապանակը նորից հետ վերադարձնելու համար պետք է սեղմել Unlock: 


Եթե որոշակի ֆայլեր թաքցրել եք և ծրագիրը փակել, ապա դրանք նորից հետ վերադարձնելու համար պետք է բացել ծրագիրը, ընտրել Open Existing Locker տարբերակը և գրել գաղտնաբառը: Որից հետո բացված պատուհանում պետք է նշել թղթապանակը և սեղմեք unlock:



Ծրագիրը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով:
Թողարկվել է ESET NOD32 անտիվիրուսի 5-րդ տարբերակը

Թողարկվել է ESET NOD32 անտիվիրուսի 5-րդ տարբերակը



Eset ընկերությունը վերջապես թողարկեց NOD32 անտիվիրուսի 5-րդ տարբերակը, որն առայժմ գտնվում է բետա փորձարկման փուլում: Այս տարբերակում կան մի շարք զգալի փոփոխություններ: Այժմ տեսնենք, թե 4-րդ տարբերակի համեմատ ինչ առավելություններ ունի նոր տարբերակը:

1) Թարմացվել է ծրագրի ինտերֆեյսը: Այն դարձել է ավելի գրավիչ, պարզ և հարմար:

2) Ավելացել է նոր  «ծնողի հսկողություն» մոդուլը: Այն թույլ է տալիս արգելափակել անցանկալի կայքերը: 

3) Ավելացել է նոր ռեժիմ խաղեր խաղացողների համար: Այդ ռեժիմում չկան բացվող պատուհաններ և տեղեկացումներ: Այդ ռեժիմը կարող է ավտոմատ միացվել, երբ բացվում է ամբողջ էկրանով որևէ խաղ:

4) Ավելացել է կրիչների ընդլայնված ղեկավարման գործառույթ. ծրագիրն ավտոմատ առաջարկում է ստուգել USB կրիչների և սկավառակների պարունակությունը:

5) Այժմ համակարգչի սկանավորումը տեղի չի ունենում անմիջապես օպերացիոն համակարգ մտնելուց հետո: Այն կատարվում է մի փոքր ուշ, որպեսզի չխանգարի համակարգչի բեռնման գործընթացին:

6) Բարելավվել են անտիսպամի և ֆայրվոլի մոդուլները:

7) Բարելավվել են ծրագրի մնացած մոդուլները:

Անեկդոտներ

Անեկդոտներ



Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում.
– Հասկացա՞ր, որդիս:
Ապշահար տղան.
– Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը
տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. <<Վարդենիսից>>:



Պապը հիշում է հին ու բարի ժամանակները.
– Երբ ես փոքր էի, մայրս կարող էր ինձ խանութ ուղարկել 50 կոպեկով, և ես տուն էի վերադառնում 5 կգ կարտոֆիլով, երկու հատ մատնաքաշով, երեք շիշ կաթով, կես կգ պանրով, մեկ տուփ թեյով և մեկ կգ շաքարավազով: Իսկ հիմա հնարավոր չէ. չափից շատ են հսկող տեսախցիկները:



Պետին առաջ են քաշում: Գալիս է իր նախկին բաժին` հրաժեշտ տալու աշխատակիցներին.
– Տղանե՜ր, շնորհակալություն ամեն ինչի համար: Ինչպե՞ս եք առանց ինձ մնալու: Նույնիսկ
խղճում եմ ձեզ: Իմ փոխարեն մի ապուշի կնշանակեն...
Հնչում է տխուր մի ձայն.
– Ըհը, էլի ապուշի են նշանակելու...


– Չգիտեմ ինչ գնեմ կնոջս ծննդյան տարեդարձի առթիվ:
– Հարցրու իրեն:
– Օ՛, ի՛նչ ես ասում: Ես այդքան փող չունեմ:


Կինը` ամուսնուն.
– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություն
արեցիր: Նման բան քեզանից ես կյանքում չէի լսել:
– Կներես, հարբած էի:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Ավիկը
Ինչպես շատացնել Google Chrome-ի մեկնարկային էջում ցուցադրվող կայքերի քանակը

Ինչպես շատացնել Google Chrome-ի մեկնարկային էջում ցուցադրվող կայքերի քանակը



Google Chrome դիտարկչի սկզբնական էջում ցուցադրվում են հաճախ այցելվող կայքերը և դրանց փոխարեն այլ կայքեր տեղադրելու կամ դրանք շատացնելու հնարավորություն չկա: Սակայն գոյություն ունի Chrome-ի շատ օգտակար հավելված, որի միջոցով հնարավոր է ինչպես շատացնել դրանց քանակը, այնպես էլ փոփոխել դրանք ըստ ձեր ճաշակի:

Խնայեք ձեր աչքեր 20-20-20 կանոնի օգնությամբ

Խնայեք ձեր աչքեր 20-20-20 կանոնի օգնությամբ



Համակարգչի առաջ երկար նստած օգտատերերը համեմատաբար քիչ են թարթում աչքերը, այդ պատճառով աչքերը չորանում և հոգնում են: Գոյություն ունի մի կանոն, որը կոչվում է 20-20-20: Այն նախատեսված է աչքերը խնայելու համար:


20-20-20 նշանակում է, որ համակարգչի էկրանի առջև յուրաքանչյուր 20 րոպե աշխատելուց հետո պետք է անեք 20 վայրկյան ընդմիջում և նայեք հեռու օբյեկտների, որոնց նվազագույն հեռավորությունը կազմում է 20 ֆուտ (6 մետր):



Որպեսզի չմոռանաք դա անել յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, կարող եք օգտագործել թայմերի ցանկացած ծրագիր: Խորհուրդ կտամ օգտագործել WorkRave ծրագիրը, որի միջոցով կարող եք նաև կատարել տարբեր վարժություններ:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Լիլիթ Ստեփանյանը