«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Ինչ տեսք ունեին հայտնի կայքերը սկզբնական շրջանում

Ինչ տեսք ունեին հայտնի կայքերը սկզբնական շրջանում


Google.com - 1996 թվական

YouTube.com - 2005 թվական


Facebook.com - 2004 թվական


Wikipedia.org - 2001 թվական


Blogger.com - 1999 թվական


Twitter.com - 2006 թվական



Yahoo.com - 1994 թվական



Odnoklassniki.ru - 2006 թվական



Ֆեյսբուքի հայկական էջեր: Հոկտեմբեր ամփոփում

Ֆեյսբուքի հայկական էջեր: Հոկտեմբեր ամփոփում



Ներկայացված են միայն ամենաշատ Like ունեցող 20 էջերը, իսկ բազայում արդեն կան 300-ից ավել գրանցված հայկական էջեր:


Ինչպես հայաֆիկացնել Microsoft Windows օպերացիոն համակարգը

Ինչպես հայաֆիկացնել Microsoft Windows օպերացիոն համակարգը


Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) Windows-ին տրամադրում է օպերացիոն համակարգում ամենից շատ օգտագործվող մասերի մասնակի թարգմանություն: LIP-ի տեղադրումից հետո, օգտվողի երկխոսության պատուհաններում, ցանկերում, օգնություն և աջակցում նյութերում և այլ տեղերում տեքստերը կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված տեքստերը կցուցադրվեն Windows-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե ունեք Windows-ի անգլերեն տարբերակ եւ տեղադրել եք հայերեն LIP, ապա որոշ տեքստեր կմնան անգլերեն:



Կարող եք տեղադրել մեկից ավել LIP-եր, այնպես որ, համակարգչի ամեն օգտվող կարող է իր ինտերֆեյսը տեսնել իր ընտրած լեզվով:

WindowsXP

Windows XP համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:

Windows Vista

Windows Vista համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:

Windows 7

Խորհուրդ է տրվում ընդհատել BitLocker գաղտնագրումը, նախքան LIP տեղադրելը: Բացեք Control Panel, ընտրեք System and Security, ապա սեղմեք BitLocker Drive Enсryption, այնուհետև Suspend Protection: Փաթեթեի նկարագրությունում գրված է, որ այն աշխատելու է միայն այն դեպքում, եթե ընթացիկ Windows7-ը անգլերեն է: Ես անձամբ փորձարկել եմ անգլերեն տարբերակի վրա: Սակայն կարող եք փորձել այլ տարբերակների վրա: 


Windows 7 համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ (եթե Ձեր ընթացիկ օպերացիոն համակարգը 64 բիթանոց է, ապա սեղմեք այստեղ): Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:


Լեզուն նորից հետ փոխելու համար 


1.Մտեք Control Panel (Հսկիչ վահանակ)
2.Region and language (Տարածաշրջան և լեզու)
3.Keyboards and languages (Ստեղնաշարեր և լեզուներ)
4. Փոխեք ցուցադրման լեզուն:



Անցնում ենք ձմեռային ժամանակի

Անցնում ենք ձմեռային ժամանակի

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 3.00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ հետ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարինկա Պողոսյանը
Օդնոկլասնիկում այժմ կարող եք ընտրել այն մարդկանց, ովքեր կտեսնեն Ձեր ստատուսները

Օդնոկլասնիկում այժմ կարող եք ընտրել այն մարդկանց, ովքեր կտեսնեն Ձեր ստատուսները



Ռուսական Օդնոկլասնիկի սոցիալական կայքը հերթական անգամ ցույց տվեց, որ չի պատրաստվում նոր մտքեր ու գաղափարներ առաջարկել իր օգտվողներին, այլ առաջարկում է այն, ինչ վաղուց արդեն կա այլ սոցիալական կայքերում: Խոսքն այս անգամ գնում է ստատուսների գաղտնիության ընտրության մասին: Այժմ արդեն կարող եք ընտրել այն մարդկանց, ովքեր կտեսնեն Ձեր ստատուսները: Կարող եք ընտրել բոլորը, միայն ընկերները, բարեկամները, համադասարանցիները, աշխատակիցները և այլն: Նորից կրկնեմ, որ այս հնարավորությունը վաղուց արդեն կար Facebook և Google+ սոցիալական կայքերում: 
Քրիս Պֆայֆերի էքստրեմալ շոուն Երևանում

Քրիս Պֆայֆերի էքստրեմալ շոուն Երևանում



Հոկտեմբերի 26-ի երեկոյան, Երեւանի Շահումյանի հրապարակում` Red Bull ընկերության կողմից կազմակերպված մոտոշոուի շրջանակներում, ելույթ ունեցավ սթանթրայդինգի քառակի չեմպիոն Քրիս Փֆայֆերը: Քրիսը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մոտոցիկլի ղեկին ինքն իրեն զգում է` ինչպես ձուկը ջրում` ցուցադրելով մի քանի գլխապտույտ հնարքներ` վտանգի ենթարկելով իր առողջությունը: Բայց ամեն անգամ հանրաճանաչ մարզիկը հանգիստ էր ու նույնիսկ կատակում էր և քաջալերում հանդիսատեսներին:






Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի
Google-ը թողարկել է Chrome-ի նոր տարբերակը և թարմացրել է Web Store-ի դիզայնը

Google-ը թողարկել է Chrome-ի նոր տարբերակը և թարմացրել է Web Store-ի դիզայնը

Google-ը թողարկել է Chrome-ի 15-րդ տարբերակը: Այս տարբերակում շտկվել են նախորդ տարբերակի թերությունները և կատարվել է ինտերֆեյսի որոշակի փոփոխություն: Թարմացվել է նաև Web Store-ի ինտերֆեյսը: Այժմ ավելի հարմար է այդ վիրտուալ խանութից ձեռք բերել օգտակար ծրագրային մշակումներ: 


Հիշեցնեմ, որ Web Store-ում կարող եք գտնել Chrome-ի համար նախատեսված բազմաթիվ անվճար և վճարովի խաղեր, ծրագրեր, արտաքին դիզայնի ձևավորումներ և օգտակար հավելվածներ:
Ինչպես թաքցնել Ֆեյսբուքի ընկերների ակտիվության հոսքի պատուհանը

Ինչպես թաքցնել Ֆեյսբուքի ընկերների ակտիվության հոսքի պատուհանը



Ֆեյսբուքի ընկերների ակտիվությունը ցուցադրող նոր պատուհանն ունի իր առավելություններն ու թերությունները: Մի կողմից այն անմիջապես ցուցադրում է ընկերների ակտիվությունը, սակայն շատ ընկերներ ունենալու դեպքում այդ պատուհանում քաոս է տիրում: Հոսքը շատ արագ փոխվում է և դժվար է հետևել ընկերների ակտիվությանը: Եթե ցանկանում եք թաքցնել այդ պատուհանը, ապա կարող եք տեղադրել Facebook Purity հավելվածը, որը ունի նաև այլ հնարավորություններ: Օրինակ կարող եք թաքցնել չաթի պատուհանը, նորությունների հոսքը, խմբերը, իրադարձությունները և այլն: 
Ինչ են իրենցից ներկայացնում QR կոդերը և ինչպես պատրաստել դրանք

Ինչ են իրենցից ներկայացնում QR կոդերը և ինչպես պատրաստել դրանք


Երևի շատերդ Երևանի շենքերի կամ արձանների վրա նկատել եք քառակուսի կոդավորված պատկերներ: Այդ պատկերները կոչվում են QR կոդեր: QR բառը կազմված է անգլերեն Quick և Response բառերի առաջին տառերից, ինչը նշանակում է արագ պատասխան: QR կոդն իրենից ներկայացնում է երկչափ կոդ, որը ստեղծվել է 1994 թվականին ճապոնական Denso-Wave ընկերության կողմից: Այսօր այդ կոդերը լայն տարածում են գտել և օգտագործվում են տարբեր բնագավառներում: QR կոդերում կարող է տեղավորվել 7089 թվային և 4296 տառաթվային սիմվոլներ և դա բավարար է, որպեսզի կարողանանք պահպանել որոշակի տեքստ կամ հասցե: QR կոդերը կարող եք կարդալ բջջային հեռախոսների միջոցով: Այնուհետև բջջային հեռախոսը այդ ինֆորմացիան ապակոդավորում է և ցուցադրում այն: QR կոդում կարող է պահպանվել տեքստ, ինտերնետային հասցե, հեռախոսի համար և նույնիսկ SMS հաղորդագրություն: Օրինակ եթե բջջային հեռախոսի միջոցով վերծանեք ներքևում պատկերված նկարը, ապա կհայտնվեք Armblog.net կայքում՝
QR կոդերն ունեն նաև բացասական կողմեր: Օրինակ, դրանք կարող են օգտագործվել վիրուս տարածելու տպատակով: Հակերները կարող են պատրաստել QR կոդեր, որը վերծանելու դեպքում բջջային հեռախոսը կայցելի վիրուսային կայք:

QR կոդերը կարդալու համար գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր: Ներկայացնում եմ դրանցից մի քանիսը՝

Apple iOSQR Reader for iPhone
Java ծրագրեր՝ UpCode
Windows Mobile՝ QuickMark
Windows օպերացիոն համակարգի համար՝ XRen QR code
Օնլայն վերծանիչներ՝ ZXing Decoder Online


Եթե ցանկանում եք պատրաստել Ձեր անձնական QR կոդերը, ապա կարող եք օգտվել այս կայքից: QR կոդեր կարելի է պատրաստել նաև Wolfram Alpha կայքի շնորհիվ: Օրինակ Armblog-ի համար QR կոդ պատրաստելու համար անհրաժեշտ է մտնել www.wolframalpha.com և գրել հետևյալ արտահայտությունը՝  QR code for http://www.Armblog.net:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարեկ Ստեփանյանը
Ինչպես Google-ի միջոցով իմանալ Ձեր համակարգչի IP հասցեն

Ինչպես Google-ի միջոցով իմանալ Ձեր համակարգչի IP հասցեն


Ձեր համակարգչի IP հասցեն տեսնելու համար անհրաժեշտ է ընդամենը բացել google.com կայքը և որոնել IP արտահայտությունը: 
Դժվար խաղ: Փորձեք դուրս գալ վերելակից

Դժվար խաղ: Փորձեք դուրս գալ վերելակից


Պատկերացրեք աշխատանքի գնալուց կամ տուն վերադառնալուց մնացել եք շենքի վերելակի մեջ: Եվ քանի որ հարևանները դեռ քնած են, ապա պետք է սեփական ուժերով դուրս գալ այդ դժվարին իրավիճակից: Փորձեք ինքնուրույն գտնել լուծումը: Ովքեր վերջնական լուծումը գիտեն, կարող են որոշ հուշումներ գրել, բայց խնդրում եմ ամբողջ լուծումը մի գրեք մեկնաբանություններով, որպեսզի մնացածի համար հետաքրքիր լինի: 

Ինչպես ջնջվել Google+ ցանցից

Ինչպես ջնջվել Google+ ցանցից



Նախորդ նյութերում արդեն տեսել ենք, թե ինչպես կարելի է ջնջվել Odnoklassniki և Facebook սոցիալական կայքերից: Իսկ Google+ ցանցից ջնջվելու համար բացեք հետևյալ էջը և հետևեք հրահանգներին: 
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հակոբ Խաչյանը
Ֆայլերի պատճենումը Window 8 համակարգում

Ֆայլերի պատճենումը Window 8 համակարգում


Windows 8 օպերացիոն համակարգում փոխվել է ֆայլերի պատճենման պատուհանը, որտեղ կարող եք գրաֆիկորեն տեսնել պատճենման արագությունն ու տևողությունը: Հնարավորություն կա նաև ժամանակավորապես դադարեցնել և հետագայում շարունակել պատճենահանումը:

Windows 7

Windows 8

"9-րդ հրաշալիք" շաբաթաթերթ (2009, N8)

"9-րդ հրաշալիք" շաբաթաթերթ (2009, N8)


9-րդ հրաշալիքը հայկական լեզվաբանական, մշակութային, ժամանցային շաբաթաթերթ է: Այստեղ բացի հետաքրքիր խաչբառներից, կարող եք գտնել նաև բազմաթիվ գլուխկոտրուկներ, անեկդոտներ, հանելուկներ, պատմվածքներ և այլ հետաքրքիր նյութեր: 

Բարեգործական հանդիպում՝ Ռեալի և Յուվենթուսի երկրպագուների միջև

Բարեգործական հանդիպում՝ Ռեալի և Յուվենթուսի երկրպագուների միջև




Հայաստանում գործող Մադրիդի «Ռեալ» ու «Յուվենտուսի» ֆան ակումբները միավորվել են մեկ վեհ նպատակի համար: Տրիբունաներին ու հեռուստաէկրաններին փոխարինելու են գալիս ֆուտբոլային խաղադաշտերը, իսկ նպատակը մեկն է` օգնել քաղցկեղով հիվանդ փոքրիկներին:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ից բոլորին հրավիրում ենք «Խուլ-Համրերի մշակույթի պալատ»` դիտելու Realmadrid.am Castilla – «Սև-սպիտակ բանակ» (Juventus.am) հանդիպումը և մասնակից դառնալու բարեգործությանը:
Մուտքն ազատ է:
Հասցեն` Երևան, Եզնիկ Կողբացու 69

Բարեգործական այս միջոցառման վերաբերյալ ֆեյսբուքյան էջ այցելելու և ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար սեղմեք այստեղ:
Ինչպես նկարել համակարգչի էկրանը և պահպանել այն գրաֆիկական ֆայլի մեջ

Ինչպես նկարել համակարգչի էկրանը և պահպանել այն գրաֆիկական ֆայլի մեջ




Չնայած սա այդքան էլ դժվար հնարք չի, բայց բազմաթիվ ընթերցողներից նամակներ եմ ստանում այս հարցի շուրջ և որոշեցի անդրադառնալ նաև այս թեմային: Համակարգչի էկրանը նկարելու համար անհաժեշտ չեն հատուկ ծրագրեր (չնայած գոյություն ունեն բազմաթիվ այդպիսի ծրագրեր): 

Ամբողջ էկրանը նկարելու համար՝

1.Ստեղնաշարի վրա սեղմեք PrtScr կոճակը:
2.Բացեք Paint ծրագիրը
3.Սեղմեք Ctrl+v
4.Սեղմեք Ctrl+s և պահպանեք այդ ֆայլը:

Բացված պատուհանը նկարելու համար՝

1.Ստեղնաշարի վրա սեղմեք Alt+PrtScr կոճակը:
2.Բացեք Paint ծրագիրը
3.Սեղմեք Ctrl+v
4.Սեղմեք Ctrl+s և պահպանեք այդ ֆայլը:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց iMard-ը
Նույն մարդը կանխագուշակում է աշխարհի վերջի ամսաթիվը արդեն երրորդ անգամ

Նույն մարդը կանխագուշակում է աշխարհի վերջի ամսաթիվը արդեն երրորդ անգամ



Բլոգում արդեն անդրադարձել եմ ամերիկացի 89-ամյա սուտի քարոզիչ Հարոլդ Քեմփինգին: Ծերունին տարիներ առաջ հայտարարել էր, որ աշխարհի վերջը լինելու է 1994թ. սեպտեմբերի 15-ին: Սակայն դա իհարկե տեղի չունեցավ և մեր հերոսը հայտարարեց, որ դա անպայման տեղի կունենա 2011թ. մայիսի 21-ին: Սակայն, եթե դուք այսօր կարդում եք այս բլոգը, նշանակում է, որ աշխարհը դեռ չի կործանվել :) Ծերունին այս ամենից հետո չդադարեց խաբել մարդկությանը և հիմա էլ հայտարարում է, որ աշխարհի վերջը լինելու է ս.թ. մայիսի 21-ին: Երբ մայիսի 21-ն էլ առանց աշխարհի վերջի անցավ-գնաց, Քեմփինգը պարզաբանեց, որ իրականում լինելու է երկու վերջ` «հոգեւոր» եւ «ֆիզիկական»: Նա պնդում է, որ  մայիսի 21-ին տեղի է ունեցել «հոգևոր ոչնչացումը», իսկ ահա հոկտեմբերի 21-ին լինելու է աշխարհի «ֆիզիկական» վախճանը: Ինչքան զարմանալի են մարդիկ, որ հավատում են 89-ամյա մի ծերունու անկապ հաշվարկների և պատրաստվում աշխարհի վերջին: Այստեղ է երևում, թե մարդիկ ինչպես են մտածում և ինչով են մտածում:

Մի հավատացեք հիմարությունների և ապրեք Ձեր կյանքն Աստծուն հաճելի կյանքով, իսկ թե երբ կլինի աշխարհի վերջը, դա արդեն Աստված գիտի:
Ինչպես USB լարի և վնասված պրոցեսորի միջոցով պատրաստել ջեռուցիչ

Ինչպես USB լարի և վնասված պրոցեսորի միջոցով պատրաստել ջեռուցիչ



Տեսանյութում ցույց է տրվում, թե ինչպես կարելի է օգտագործել համակարգչի վնասված կամ չաշխատող պրոցեսորը: Պարզվում է դրա միջոցով կարելի է ստանալ ջեռուցիչ:
Ինչպես գումար վաստակել օդնոկլասնիկի և ֆեյսբուք սոցիալական կայքերի միջոցով...

Ինչպես գումար վաստակել օդնոկլասնիկի և ֆեյսբուք սոցիալական կայքերի միջոցով...


Շատերին հետաքրքրում է այն միտքը, թե արդյոք կարելի է գումար վաստակել սոցիալական կայքերի միջոցով: Շտապեմ ուրախացնել և տեղեկացնեմ, որ հնարավոր է: 

Տեղեկացնեմ նաև, որ սա պարզապես հումոր է: Այդ քայլերով դուք պարզապես ջնջվում կամ ժամանակավորապես պասիվացնում եք ձեր պրոֆիլները:


Ալբերտ Էյնշտեյն, թե Մերլին Մոնրո

Ալբերտ Էյնշտեյն, թե Մերլին Մոնրո


Ու՞մ պատկերն եք տեսնում այս նկարում: Եթե տեսնում եք Ալբերտ Էյնշտեյնին, ապա խորհուրդ կտամ չալարել և 5-7 մետր հեռու կանգնել համակարգչի էկրանից:
Օրվա կադրը

Օրվա կադրը

Դասավորեք էկրանի ֆայլերը դարակների մեջ

Դասավորեք էկրանի ֆայլերը դարակների մեջ



Այս նկարներն իրենցից ներկայացնում են աշխատանքային սենյակի նկարներ, որտեղ կարող եք դասավորել ձեր էկրանի թղթապանակները և ֆայլերը: Նշեմ, որ ֆայլերը էկրանի վրա հեշտ տեղաշարժելու համար անհրաժեշտ է աջ click անել էկրանի վրա և անջատել նկարում նշված երկու պարամետրերը:


Այս նկարների վրա կարող եք ավելացնել նաև Windows-ի տարբեր Gadget-ներ: 

Ինչ է իրենից ներկայացնում iPhone 4S-ի Siri համակարգը

Ինչ է իրենից ներկայացնում iPhone 4S-ի Siri համակարգը



       
Վերջերս թողարկված նոր iPhone 4S սմարթֆոնները նախորդ տարբերակների համեմատ ունեն մի շարք առավելություններ: 4S մոդելները մի անգամ անգամ ավելի արագ են աշխատում, լավացվել է տեսախցիկը, ավելացվել են մի շարք նոր ու զարմանալի ֆունկցիաներ: Ավելացվել է նաև Siri համակարգը, որը փոխում է մեր բոլոր պատկերացումները բջջային հեռախոսների և այլ սարքավորումների մասին: Հաշվի առնելով, որ սա դեռ համակարգի փորձնական տարբերակն է, այս տեսահոլովակը տեսնելով կարելի է ենթադրել, թե ինչպիսի սարքավորումներ են մեզ սպասում մի քանի տարուց: Siri համակարգին ծանոթանալուց հետո անհնար է չսիրահարվել դրան: