Google Street View-ն այժմ թույլ է տալիս տեսնել նույն տեղամասի հին լուսանկարները

Ամսաթիվ

Google Street View ծառայությունը թույլ է տալիս կատարել վիրտուալ շրջայցեր աշխարհի տարբեր ծայրերում. Դրա միջոցով հնարավոր է ոչ միյան ուսումնասիրել քաղաքներ, այլ նաև էքսկուրսիա կատարել աշխարհի խոշորագույն գիտահետազոտական կենտրոններում (օր. CERN): Վերջերս Google Street View ծառայությունում հայտնվել է մի գործառույթ, որը թույլ է տալիս վերադառնալ անցյալ և համեմատել ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները:


Մոտ 3 տարի առաջ Ճապոնայի արևելյան մասում գտնվող Հոնսյու կղզում տեղի ունեցավ խոշոր երկրաշարժ՝ 9,0-ից 9,1 բալ ուժգնությամբ: Այդ երկրաժարժից հետո տեղի ունեցան մեծ ավերածություններ: Google ընկերությունը փորձեց պահպանել աղետից առաջ առված լուսանկարները: Սա աննախադեպ քայլ էր, հաշվի առնելով այն փաստը, որ Google-ը պարբերաբար թարմացնում է քարտեզները և նորերը տեղադրում հին լուսանկարների վրա:


Այսպիսով նոր ներկայացված գործառույթում Google-ը փորձում է ցուցադրել նոր լուսանկարները՝ դրա հետ մեկտեղ պահպանել նաև նույն տարածքի հին լուսանկարները: ճիշտ է, այս ֆունկցիան դեռևս հասանելի է միայն քիչ թվով տարածքների ու քաղաքների համար: Այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն վեբ տարբերակում և հասանելի է միայն քիչ թվով մարդկանց համար: Ծառայությունը աշխատում է հետևյալ կերպ. որոշ տեղամասեր դիտելու ժամանակ, էկրանի վերևի ձախ անկյունում հայտնվում է լուսանկարի ամսաթիվը նշելու գործիք: Այդ գործիքով ժամանակը փոխելու դեպքում կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել այդ տարածքը ժամանակի ընթացքում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն