Ինչպես ստանալ Android-ի տեղեկացումները համակարգչի վրա
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg4VP4Y7pMs1nHqE652Xb2v6gW4SKadDLBfGvWjjhkTknBx85EDm8tkL0sexenOIRmJiMzPXtWGE0mFSRv_14k3n9vNxJ8nELEU9dg7IkZ9teawewv9S3_P75-RHgMc01OLAzRagQDkTyo/s1600/2014-04-26+21-23-00+%D0%A1%D0%BA%D1%80%D0%B8%D0%BD%D1%88%D0%BE%D1%82+%D1%8D%D0%BA%D1%80%D0%B0%D0%BD%D0%B0.png)
Եթե ունեք Անդրոիդ օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոս և ցանկանում եք բջջային հեռախոսի վրա հայտնվող տեղեկացումները տեսնել նաև համակարգչի էկրանի վրա, ապա կարող եք օգտվել այս գրառման մեջ ներկայացված մեթոդից: Սա հատկապես օգտակար է այն դեպքում, երբ հեռախոսը գտնվում է ձեզանից հեռու կամ համակարգչի առջև ավելի շատ ժամանակ եք անցկացնում, քան բջջային հեռախոսով:
1.Բջջային հեռախոսով բացեք Google Play Store-ը և ներբեռնեք Desktop Notifications հավելվածը:
2.Ինտերնետ դիտարկչի վրա տեղադրեք այս հավելվածը (Chrome-ի համար, Firefox-ի համար):
3.Հեռախոսի մեջ բացեք 1-ին քայլում ներբեռնված հավելվածը և դրա կարգավորումներում հայտնված կոդը գրեք ինտերնետ դիտարկչի վրա տեղադրված հավելվածի մեջ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh0wzjRXvi1LZD1OECYHvimBVjpOJStYDUak0VdKbN110sSZ_bpEsPuG7RMdAuWFb0DqOIQAmMtwE8MgIJHMdXWQaBHhJFaluaQlXdCCwoK7wJQWpa-Ksez12w5Qv-edWqxT4RieO_4NJ8/s1600/2014-04-26+21-26-39+%D0%A1%D0%BA%D1%80%D0%B8%D0%BD%D1%88%D0%BE%D1%82+%D1%8D%D0%BA%D1%80%D0%B0%D0%BD%D0%B0.png)
4.Հավելվածի մեջ սեղմեք Open Accessibility Settings կոճակը և միացրեք Desktop Notification ֆունկցիան:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiMmDZxg2HGC5l-NIcRR7IJH4GnYY89lNmSyXuxF96NLjCQTXL98N51DlTrIRbNCfuG4JO0yAFqo9KR_cTyt5eFczfktPmQhlnaZiSjFexJWXaGWuodJMXPS1_ueSkOmUN6ABHZCGw8kUQ/s1600/2014-04-26+21-25-02+%D0%A1%D0%BA%D1%80%D0%B8%D0%BD%D1%88%D0%BE%D1%82+%D1%8D%D0%BA%D1%80%D0%B0%D0%BD%D0%B0.png)
Այսքանով կարգավորումներն ավարտվում են: Հետագայում Անդրոիդի վրա հայտնվող ցանկացած տեղեկացում կստանաք նաև ինտերնետ դիտարկչի վրա: Հավելվածն ունի մի շարք կարգավորումներ, որոնք կարող եք ինքներդ փորձարկել:
Տեղեկացումնեը համակարգչի վրա փոխանցելու ֆունկցիան անջատելու համար կամ պետք է անջատեք 4-րդ քայլում ներկայացված ֆունկցիան: Իսկ, եթե ցանկանում եք ընդհանրապես հրաժարվել այս ծառայությունից, ապա ջնջեք հավելվածը սմարթֆոնի միջից, կամ էլ ջնջեք այն ինտերնետ դիտարկչի վրայից:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjTEvZJ8Y7x9qEUGnPfLVwBizhQYrayButPCrTSthfq0-UzWg0-Fv3Q409cOFlecxBP0zaJAXJu-qtOuAZBR7Y-FuIcqU_EJWkgISvdh4mlacZdkE8cewhMBYB2ng70tynzRY1w8hslOW0/s1600/2014-04-26+21-17-27+%D0%A1%D0%BA%D1%80%D0%B8%D0%BD%D1%88%D0%BE%D1%82+%D1%8D%D0%BA%D1%80%D0%B0%D0%BD%D0%B0.png)
Տեղեկացումնեը համակարգչի վրա փոխանցելու ֆունկցիան անջատելու համար կամ պետք է անջատեք 4-րդ քայլում ներկայացված ֆունկցիան: Իսկ, եթե ցանկանում եք ընդհանրապես հրաժարվել այս ծառայությունից, ապա ջնջեք հավելվածը սմարթֆոնի միջից, կամ էլ ջնջեք այն ինտերնետ դիտարկչի վրայից: