Google Street View-ն այժմ թույլ է տալիս տեսնել նույն տեղամասի հին լուսանկարները
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhTxWWHf_z8cw4Iw-iHqhNUpJDreF5Wm2hITSkB3ZjejiY63ll0VC6DPvqZq5NWDP6_r54ZxADdgXpltOSCjZKOZnOaKxHd71hO29z34NsEeE6McMmQZhtjdrLP2x0LnaTaRANQR4R9Cxw/s1600/CherryBlossoms_Kyoto_Japan-650x365%5B1%5D.png)
Google Street View ծառայությունը թույլ է տալիս կատարել վիրտուալ շրջայցեր աշխարհի տարբեր ծայրերում. Դրա միջոցով հնարավոր է ոչ միյան ուսումնասիրել քաղաքներ, այլ նաև էքսկուրսիա կատարել աշխարհի խոշորագույն գիտահետազոտական կենտրոններում (օր. CERN): Վերջերս Google Street View ծառայությունում հայտնվել է մի գործառույթ, որը թույլ է տալիս վերադառնալ անցյալ և համեմատել ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiAnZ3TeUJo_PJ2YoDjIHIIBd53mOdQ6hoeeKAgfCUXmTZGBHxLgisLAsXTshtUO5ORE9zXG7MhvGlo5rvL6BNp3HCQCDJ7GA1jQbTj-FzCmkn3st4UCVmJd5Q2NdP_66iQdBwzJttiasw/s1600/Interstate90_Utah%5B1%5D.gif)
Մոտ 3 տարի առաջ Ճապոնայի արևելյան մասում գտնվող Հոնսյու կղզում տեղի ունեցավ խոշոր երկրաշարժ՝ 9,0-ից 9,1 բալ ուժգնությամբ: Այդ երկրաժարժից հետո տեղի ունեցան մեծ ավերածություններ: Google ընկերությունը փորձեց պահպանել աղետից առաջ առված լուսանկարները: Սա աննախադեպ քայլ էր, հաշվի առնելով այն փաստը, որ Google-ը պարբերաբար թարմացնում է քարտեզները և նորերը տեղադրում հին լուսանկարների վրա:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh2PY8VVuJILDWQoHMwRArgVK0TF13PEGf_r2dIL9447g6hYgcChAIA-tz_xQEw8FWKXXIF-ZaE8myaDu0SSry970Vl8MkY4pHP3M2WMQIRMhBNhyphenhyphen04jmnOWCH7vUtMK3zePTKPxbp0qog/s1600/freedom+tower%5B1%5D.png)
Այսպիսով նոր ներկայացված գործառույթում Google-ը փորձում է ցուցադրել նոր լուսանկարները՝ դրա հետ մեկտեղ պահպանել նաև նույն տարածքի հին լուսանկարները: ճիշտ է, այս ֆունկցիան դեռևս հասանելի է միայն քիչ թվով տարածքների ու քաղաքների համար: Այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն վեբ տարբերակում և հասանելի է միայն քիչ թվով մարդկանց համար: Ծառայությունը աշխատում է հետևյալ կերպ. որոշ տեղամասեր դիտելու ժամանակ, էկրանի վերևի ձախ անկյունում հայտնվում է լուսանկարի ամսաթիվը նշելու գործիք: Այդ գործիքով ժամանակը փոխելու դեպքում կարելի է տեսնել, թե ինչպես է փոխվել այդ տարածքը ժամանակի ընթացքում: