Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjffGDlfJZWwvoQEvRGVVFXtAmFN8JHK8vX-14hor2d0JInckayDzKJmkDW7aaenGKczp5gjXBZ9xdEt-QlDqWhqSEIbgeq7bGzaNG5P5Vdzw9hwzaKA2NmufJ84CVVl5w82zcWKb-mxxA/s1600/unnamed.png)
Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ միջավայրի բոլոր կայքերին և տրամադրել վերջիններիս հաճախելիության մասին ինֆորմացիա։ Համակարգի միջոցով հնարավոր կլինի համեմատել կայքերի հաճախելիությունն ըստ դասակարգումների։ Գովազդի մասնագետների համար Qanon.am-ը կարող է դառնալ շատ հարմար գործիք գովազդային հարթակներ ընտրելու համար։ Համակարգի բաժինները ստեղծվել են՝ հաշվի առնելով ինտերնետ-գովազդի մասնագետների կարծիքները։ Խորագրերն ընտրվել են ըստ կայքերի այցելուների կառուցվածքի: Օրինակ`«Sport» բաժնի կայքերի ընթերցողները տղամարդիկ են, «Entertainment / Rest / Women» և «Kids / Health» բաժիններինը՝ մեծապես կանայք, «Real Estate / Home» բաժնի այցելուները պոտենցիալ անշարժ գույք գնող կամ վաճառողներ են և այլն։ Համակարգն այս պահին տրամադրում է 28 տեսակի հաշվետվություն և դրանց տեսակները մշտապես ավելացվելու են և բարելավվելու են։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjfK3HM02UyO_UHmEFVaAIEiuw9OjfIOlzfI0qAGwL-Coqw_s9rtJ04Ofwk3xeDWLmBd5ils95nLgEIuVM9Whs8c95070M96VUcJUeEsqZW7YhaPClsUkNXLw_tc_BtGS1umS9hOHT53tY/s1600/Qanon+Armblog.net.png)