Microsoft-ն այսօրվանից դադարեցնում է Windows XP-ի սպասարկումը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEibSVqOiyfDwjv-a9ztxZT9tXJYapyA7X4PbIAqKNhP4s2NC4hDz4BGIuPrYrMIM_3VCkEzXXFHWfJD09C_BtBSm5v6Ffrg4hezxVa4WX87fW6Hv1d5Alncxj3e8ZIjKqgiohqC980SrDo/s1600/winxppro.png)
Microsoft ընկերությունը այսօրվանից պաշտոնապես դադարեցնում է Windows XP օպերացիոն համակարգի տեխնիկական սպասարկումը և համակարգի անվտանգության համար նախատեսված թարմացումների տրամադրումը: Հաղորդվում է նաև, որ այսօրվանից այլևս հնարավոր չի ներբեռնել Windows XP համակարգի համար նախատեսված Microsoft Security Essentials ծրագիրը: Microsoft-ը զգուշացնում է, որ այսօրվանից հետո Windows XP օպերացիոն համակարգից օգտվելու դեպքում Ձեր համակարգիչը կարող է խոցելի դառնալ վնասակար ծրագրերի ու վիրուսների համար:
Windows XP օպերացիոն համակարգի ժամանակաշրջանի ավարտի առթիվ Microsoft-ը պատրաստել է մի հուզիչ տեսահոլովակ, որտեղ ցույց է տրվում, թե Windows XP համակարգի հետ միաժամանակ ինչերի միջով են անցել օգտատերերը: Տեսանյութի վերջում Microsoft-ը կոչ է անում բոլորին անցնել Windows 8.1 համակարգին: Բացի այդ, Microsoft-ի կայքում ստեղծվել է հատուկ էջ, որտեղ տեղադրված է հետևյալ զվարճալի տեսահոլովակը:
Windows XP օպերացիոն համակարգը թողարկվել է 2001թ. հոկտեմբերի 25-ին և մինչ այժմ հանդիսանում է աշխարհի ամենատարածված օպերացիոն համակարգերից մեկը: Տվյալ պահին Windows XP համակարգը առաջին հորիզոնականը զիջում է միայն Windows 7-ին և զվաղեցնում է երկրորդ տեղը: 2014 թվականի մարտ ամսին հրապարակված NetMarketShare ընկերության տվյալների համաձայն աշխարհի համակարգիչների 27,69%-ի վրա տեղադրված է Windows XP:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhgTaQADO552GEN044nC_Q6_CBnQzRx2oJHQv7t_hHrGv304DuUXMD9qW_RUiRPkEDN9VYeWWCmep-5lB8Hzdgu47X0PXcOVDjJ5NhyphenhyphenN_tt1z3rB5-mAafNcF3tp6K9yHCVxN92Po6FPj8/s1600/b0f68af2f8ce29473e2cfc7814e67435+(1).png)
Մնաս բարով Windows XP