Mozilla-ի գլխավոր տնօրենը հեռացել է պաշտոնից համասեռամոլների դեմ պայքարելու համար
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhCduIB4O_7aFOcLkmDCcokb7rS-4XteLajqb9u5h3fEdBNjo3_zKQy_5nldck_T81TkqjQL_hnuHXX6BmVG0cjDpD0jxNey7FjlPMZZn4SE3HASEER7Mc5QbH1gB5eNE44R8A-msvpQ38/s1600/Brendan-Eich-mozilla-ceo-700x423%5B1%5D.jpg)
Հայտնի Firefox դիտարկիչն արտադրող Mozilla ընկերությունը զրկվել է իր գլխավոր տնօրեն Բրենդեն Այկից, ով հանդիսանում է JavaScript ծրագրավորման լեզվի հիմնադիրը և Mozilla ընկերության վետերաններից մեկը: Բրենդենը հեռանալու դիմում է ներկայացրել համասեռամոլների հետ կապված խնդրի պատճառով: Հիշեցնեմ, որ դեռևս 2008 թվականին Բրենդենը 1000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել այն օրինագծի դեմ, որը թույլ է տալիս միասեռ ամուսնությունները Կալիֆորնիա նահանգում: Այս դեպքը բացահայտելուց հետո ՏՏ բնագավառում և Mozilla-ում աշխատող համասեռամոլները մեծ աղմուկ էին բարձրացրել և պահանջում էին Բրենդենի հրաժարականը: