Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Microsoft-ը ներկայացրեց Windows 10-ը


Microsoft ընկերությունը ներկայացրեց Windows օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը, որն ի զարմանս բոլորիս կոչվում է Windows 10: Այս նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններից է տարբեր սարքերի հետ աշխատելու ադապտացիան (Xbox, PC, սմարթֆոն, պլանշետ և այլ սարքեր): Այսինքն Windows 10-ը բոլոր սարքերի համար դառնալու է ամբողջական ունիվերսալ համակարգ: Բացի այդ, Microsoft-ը մտադիր է միացնել իր հավելվածների խանութները և ստեղծել մեկ միասնական խանութ: Ծրագրավորողները կարող են ստեղծել ծրագրեր և դրանք հեշտությամբ հարմարեցնել այլ սարքերի վրա:



Windows 10-ի նորույթների շարքում է դասվում նաև «Start» մենյույի ընդլայնումը: Microsoft-ը վերջապես ընդունեց իր սխալը և այս տարբերակում վերադարձնում է դասական  «Start» կոճակն ու մենյուն: Սակայն այս մենյուն ավելի կատարելագործված է: Այնտեղ հնարավոր է տեղադրել մետրո հավելվածների այսպես կոչված «կենդանի պանելները»: Այս նոր «Start» մենյույում հնարավոր է մեկ քլիքով բացել պահանջվող ծրագիրը կամ կատարել որոնում:



Windows 10-ի «մետրո» ծրագրերը այժմ հնարավոր է բացել անմիջապես էկրանի վրա՝ դասական ծրագրերի հետ զուգահեռ: Այսինքն  Windows Store -ից ներբեռնված հավելվածները հնարավոր է բացել ու օգտագործել այն եղանակով, ինչպես աշխատում են Windows-ի սովորական ծրագրերը:


Windows 10-ում կա նաև Snap View անունով ֆունկցիա: Այն թույլ է տալիս միաժամանակ աշխատել մի քանի ծրագրերով (առավելագույնը 4 ծրագիր): 



Նոր Windows-ի ծրագրերի վահանակի վրա (Taskbar-ի վրա) հայտնվել է նոր կոճակ, որը կոչվում է Task View: Այն թույլ է տալիս տեսնել բոլոր բացված ծրագրերը և ֆայլերը: Հիշեցնեմ, որ այս ֆունկցիան կա նաև OS X համակարգում: Այնտեղ այս ֆունկցիան կոչվում է Mission Control:



Ինչպես և սպասվում էր, Windows-ի նոր տարբերակում հայտնվել է վիրտուալ աշխատասեղանների հնարավորություն (Virtual Desktops): Այս գործառույթը թույլ է տալիս ունենալ մի քանի աշխատասեղաններ և դրանց վրա բացել տարբեր ծրագրեր:



Վերջում առաջարկում եմ դիտել Microsoft-ի փոխտնօրենի կողմից նկարահանված այս տեսանյութը, որտեղ ցուցադրվում են Windows 10-ի նոր  ֆունկցիաները:


Այս օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման ամսաթիվը դեռ հստակ չի նշվում, սակայն այժմ հնարավոր է ներբեռնել և տեղադրել փորձնական տարբերակը (Technical Preview): Ներբեռնելու ու տեղադրելու համար կարդացեք այստեղ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.: