Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Vertu-ն ներկայացրեց պրեմիում դասի նոր սմարթֆոն


Vertu ընկերությունը պատրաստվում է թողարկել պրեմիում դասի նոր սմարթֆոն, որը կոչվելու է Aster: Այս նորույթն ունի 4.7 դյույմանոց Full HD էկրան՝ 1920х1080 պիկսելների թողունակությամբ: Էկրանը պաշտպանված է սաֆիրային ապակու միջոցով: Aster սմարթֆոնի վրա տեղադրված է 4 միջուկանի  Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր, որն աշխատում է 2.3Գհց հաճախականությամբ: Սմարթֆոնն ունի 2 Գբ օպերատիվ և 64Գբ ներքին հիշողություն: Հետևի մասում տեղադրված է 13 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևում՝ 2.1 Մպ:


Սարքի վրա կա հիրոսկոպ, ակսելերոմետև, թվային կողմնացույց, A-GPS մոդուլ, ստերեո դինամիկներ, Wi-Fi, Bluetooth 4.0 և NFC: Սարքն ունի մարտկոցի անլար լիցքավորման Qi մոդուլ: Սմարթֆոնի վրա տեղադրված է 2275 ՄԱ/ժ մարտկոց և աշխատում է Անդրոիդ 4.4 KitKat օպերացիոն համակարգով: Vertu Aster  սմարթֆոնի կորպուսը պատրաստված է տիտանային ձուլվածքից և որոշ հատվածներում պարունակում է կաշվե էլեմենտներ: Vertu Aster  սմարթֆոնը Մեծ Բրիտանիայում արդեն կարելի է պատվիրել £4200-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն