Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Խելացի լամպեր Samsung-ի կողմից

Խելացի լամպեր Samsung-ի կողմից

Նախորդ նյութերից մեկում արդեն գրել էի LG ընկերության կողմից ներկայացված «խելացի» լամպերի մասին: Եվ ահա Samsung ընկերությունը նույնպես հայտարարեց նմանատիպ լամպերի թողարկման մասին: Լամպերը կղեկավարվեն բջջային հեռախոսի վրա տեղադրված հատուկ հավելվածով: Այն թույլ կտա կարգավորել լուսավորությունը, փոխել լույսի գույնը և այլն: Օգտատերերը կարող են միաժամանակ ղեկավարել 64 լամպեր: Նշվում է, որ լամպերը կարող են անխափան աշխատել 10 տարի: Ի տարբերություն Philips  և LG ընկերությունների կողմից ավելի վաղ թողարկված «խելացի» լամպերի, Samsung-ը փոխանցելու է տվյալները Bluetooth-ի միջոցով, ոչ թե Wi-Fi կապի: Լամպերի գներն առայժմ չեն հաղորդվում: Դրանք ավելի մանրամասն կներկայացվեն Light + Building 2014 ցուցահանդեսի ժամանակ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Դավիթ Համբարյանը

Շաբաթվա հարցումը: ՎիվաՍել, թե՞ Օրանժ

Շաբաթվա հարցումը: ՎիվաՍել, թե՞ Օրանժ

Այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված երկու բջջային կապի օպերատորներից որն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Բարսելոնա ֆուտբոլային թիմը (Բարսելոնա` 50.55% - 918 ձայն, Ռեալ Մադրիդ` 49.45% - 898 ձայն):

Թողարկվեց iPad սարքերի համար նախատեսված Microsoft Office ծրագրային փաթեթը

Թողարկվեց iPad սարքերի համար նախատեսված Microsoft Office ծրագրային փաթեթը


Microsoft ընկերությունը վերջապես թողարկեց  iPad պլանշետների համար նախատեսված երկար սպասված Office ծրագրային փաթեթը: Office-ի փաթեթը իրենից ներկայացնում է երեք առանձին հավելվածներ՝ Word, Excel, Powerpoint: Հիշեցնեմ, որ ավելի վաղ թողարկվել էր նաև OneNote հավելվածը: Այսպիսով iPad սարքերի վրա արդեն հասանելի են Office փաթեթի 4 ծրագրեր: Նոր թողարկված ծրագրերը անվճար են, սակայն դրանք թույլ են տալիս միայն նայել փաստաթղթերը: Իսկ եղած փաստաթղթերը խմբագրելու կամ նոր փաստաթղթեր ստեղծելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել Office 365 փաթեթին (9.99$ ամսական կամ 99.99$ տարեկան): 
iPad պլանշետի համար նախատեսված Office փաթեթի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր փաստաթղթերը սինխրոնիզացվում են OneDrive ծառայության միջոցով և հասանելի են դառնում մնացած այլ սարքերի վրա:



Հայտնի 2048 խաղի համակարգչային տարբերակը

Հայտնի 2048 խաղի համակարգչային տարբերակը




Վերջերս բջջային հեռախոսների վրա հայտնվել է նոր խաղ, որը մեծ տեմպերով տարածվում է և գրավում է ավելի շատ մարդկանց: Խաղի նպատակը շատ պարզ է. պետք է 4x4 դաշտի վրա միավորել թվերը և վերջում ստանալ 2048 թիվը: Դաշտի վրա սկզբում հայտնվում է 2 թիվը, որը հետագայում կարող է աճել 2-ի աստիճաններով (4,8,16,32,64...): 


Անհրաժեշտ է միավորել միևնույն տողի կամ սյան վրա գտնվող միևնույն թվերը և աստիճանաբար մեծացնել դրանք:  Խաղի համակարգչային տարբերակը խաղալու համար պետք է օգտվեք համակարգչի ստեղնաշարի սլաքներից (աջ, ձախ, վերև, ներքև): Խաղը ավարտվում է այն ժամանակ, երբ սպառվում են ազատ վանդակները: Եթե նույնիսկ չեք կարողանում հասնել 2048 թվին, այնուամենայնիվ փորձեք հավաքել առավելագույն միավորներ:

Ներկայացվեց HTC One (М8) սմարթֆոնը

Ներկայացվեց HTC One (М8) սմարթֆոնը


HTC ընկերությունը ներկայացրեց Android-ով աշխատող HTC One (M8) սմարթֆոնը: Ինչպես և հեռախոսի նախորդ տարբերակը, այս նոր սարքը պատրաստված է մետաղե կորպուսով և հասանելի է մի քանի գունային տարբերակներով՝ մուգ մոխրագույն, բաց արծաթագույն և ոսկեգույն: HTC One (M8)-ը արտաքնապես նման է նախորդ տարբերակի դիզայնին: Հեռախոսի գրեթե ամբողջ առաջնային պանելը զբաղեցնում է 5 դյույմանոց Super LCD 3 էկրանը՝ պիկսելների 1920х1080 թողունակությամբ: Սմարթֆոնը ներառում է 2,3 ԳՀց Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր, 2 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16/32 Գբ ներքին հիշողություն և մինչև 128Գբ ծավալով microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնում օգտագործվում է UFocus տեխնոլոգիան, որը թույլ է տալիս փոխել լուսանկարի ֆոկուսը լուսանկարելուց հետո: Foregrounder տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է փոխել լուսանկարի հետևի հատվածները: HTC One (M8) -ի տեսախցիկը թույլ է տալիս նկարել Full HD վիդեոներ: Կա նաև դանդաղեցված Slow Motion վիդեոներ նկարելու ռեժիմ:


HTC One (M8) սմարթֆոնի հետ միաժամանակ թարմացվել է նաև Motion Launch տեխնոլոգիայի կիրառմամբ HTC Sense 6 մոդուլը, որը օգտագործում է շարժման սենսորները: Այդ սենսորների միջոցով հնարավոր է կառավարել հեռախոսը՝ առանց դրա էկրանին դիպչելու: Օրինակ հեռախոսազանգերին պատասխանելու համար բավական է հեռախոսը մոտեցնել ականջին: 


HTC One (M8) սմարթֆոնը վաճառքի կհանվի մոտ ապագայում: Գնի մասին առայժմ տեղեկություն չկա:
Մարդկանց ծնունդների ու մահերի ինտերակտիվ քարտեզ

Մարդկանց ծնունդների ու մահերի ինտերակտիվ քարտեզ



Նախորդ գրառումներից մեկում ներկայացրել էի, թե ինչքան կլինի երկրագնդի բնակչությունը մինչև 2050 թվականը՝ հաշվի առնելով 1950 թվականից մինչև հիմա Երկիր մոլորակի վրա եղած բնակչության թիվն ու դրա տարեկան աճի տեմպերը: Պարզվում է, որ կարելի է նաև իրական ժամանակում հետևել աշխարհում տեղի ունեցող ծնունդներին ու մահերին՝ կոնկրետ երկրներում նախկինում գրանցված ծնունդների ու մահերի վիճակագրական տվյալների հիման վրա: Ինտերակտիվ քարտեզի վրա կարմիր կետերով նշվում են մահերը, իսկ կանաչներով՝ ծնունդները:


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Լիանա Գալստյանը
Ինչպես ֆիլտրել Ֆեյսբուքի հոսքը անցանկալի բառերից

Ինչպես ֆիլտրել Ֆեյսբուքի հոսքը անցանկալի բառերից



Հաճախ Ֆեսյբուք սոցիալական ցանցում պատահում են դեպքեր, որ կոնկրետ թեմաների վերաբերող կամ կոնկրետ բառեր պարունակող գրառումներ չենք ցանկանում տեսնել (օրինակ ձեր ներվերի վրա ազդում են քաղաքական թեմաները): Սակայն Ֆեյսբուքում հնարավոր չի ֆիլտրել նորությունների հոսքը՝ ըստ կոնկրետ բառերի: Այսինքն կարող եք ընդամենը թաքցնել օգտատիրոջ կողմից արված բոլոր գրառումները, այլ ոչ թե միայն կոնկրետ բառեր պարունակողները: Հատուկ այս նպատակով հայկական X-TECH ընկերությունը ստեղծել է Google Chrome-ի համար նախատեսված հավելված, որը կոչվում է Facebook Filter: Հավելվածից շատ հեշտ է օգտվել՝

1. Այցելեք այստեղ և տեղադրեք հավելվածը:
2. Մտեք Ֆեյսբուք և վերևի աջ անկյունում կտեսնեք նոր նշան: Այդ նշանի վրա սեղմելով կբացվի մի պատուհան, որի մեջ կարող եք գրել բոլոր անցանկալի բառերը: Կարող եք նաև գրել այնպիսի բառեր, որոնք հանդիպում են գովազդներում և Ֆեյսբուքում այլևս չեք տեսնի այդ բառերը պարունակող գովազդներ:


Անցանկալի բառերը կարող եք ցուցակում ավելացնել նաև հետևյալ եղականով. 

1.Facebook-ի հոսքում նշեք որևէ բառ
2.Ստեղնաշարի վրա սեղմեք Alt+x կոճակները



Անցանկալի բառերը ֆիլտրելուց հետո թարմացրեք Ֆեյսբուքի էջը և այլևս չեք տեսնի ցուցակում գտնվող բառերը պարունակող գրառումները:

Կարճ Էքսկուրսիա Apple Store-ում

Կարճ Էքսկուրսիա Apple Store-ում



Այս անգամ iMicca-ն այցելել է Լոնդոնում գտնվող Apple Store խանութ և նկարահանել է այնտեղ գտնվող բոլոր Apple սարքերն ու խանութի անցուդարձը: Եթե հետաքրքրված եք Apple-ի արտադրանքներով ու ընդհանրապես այս ապրանքանիշով, ապա խորհուրդ կտամ դիտել այս տեսանյութը, որտեղ կարող եք տեսնել Apple-ի համարյա բոլոր արտադրանքներն ու դրանց գները:
Honda-ի կրեատիվ ու հետաքրքիր գովազդը

Honda-ի կրեատիվ ու հետաքրքիր գովազդը


Նոր հետաքրքիր ֆունկցիաներ Firefox 29-ի բետա տարբերակում

Նոր հետաքրքիր ֆունկցիաներ Firefox 29-ի բետա տարբերակում


Mozilla ընկերությունը թողարկել է Firefox դիտարկչի 29-րդ բետա տարբերակը: Այս նոր տարբերակում կան մի քանի նորություններ: Այսպիսով, օգտատերերին հասանելի է նորացված ու ավելի պարզեցված Firefox Sync ֆունկցիան, որը թույլ է տալիս օգտագործել Firefox Accounts հաշիվը՝ բացված պատուհանները, այցելած կայքերի պատմությունը, էջանշված կայքերը (bookmark) և ավտորիզացիայի տվյալները Windows, Mac, Linux և Android համակարգերի միջև սինխրոնիզացնելու համար: Անվտանգության համար տվյալները փոխանցվելուց առաջ գաղտնագրվում են:


Firefox 29-ի համակարգչային տարբերակի դեպքում հայտնվել է դիտարկչի անհատական կարգավորման ռեժիմ: Մենյույում ընտրելով Customize կոճակը՝ կարող եք դիտարկչի ցանկացած մասում տեղադրել տարբեր հավելվածներ ու գործիքներ՝ մկնիկի միջոցով դրանք բռնելով և քաշելով դիտարկչի համապատասխան հատվածի վրա: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև ծրագրի դիզայնի վրա, որն ավելի շատ նմանեցվել է Google Chrome դիտարկչի դիզայնին:


Սմարթֆոնով կամ պլանշետով կառավարվող «Խելացի» լամպեր: LG Smart Bulb

Սմարթֆոնով կամ պլանշետով կառավարվող «Խելացի» լամպեր: LG Smart Bulb


LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց 10Վտ հզորությամբ «Խելացի» լամպեր, որոնք կոչվում են  Smart Bulb: Այս լամպերը հնարավոր է կառավարել սմարթֆոնով կամ պլանշետով: Հարավկորեական ընկերությունը վստահեցնում է, որ Smart Bulb լամպերը կարող են աշխատել ավելի քան 10 տարի` այն պայմանով, որ օրական 5 ժամից ավել չեն վառվի: Այս լամպերը ներառում են աշխատանքային մի քանի ռեժիմներ, այդ թվում՝ անվտանգ ռեժիմ (ցույց է տալիս տան տիրոջ խափուսիկ առկայություն), զարթուցիչի ռեժիմ (նշված ժամին վառվում է լույսը), ինչպես նաև երաժշտական ռեժիմ, որի դեպքում լամպը թարթում է երաժշտության ռիթմերի հետ համահունչ: Լամպը կարող է թարթել նաև հեռախոսի վրա զանգ ստանալու դեպքում: LG Smart Bulb լամպերն աշխատում են Android 4.3 (կամ ավելի բարձր)  կամ iOS 6 (կամ ավելի բարձր) օպերացիոն համակարգերի հետ: Լամպի ու բջջային սարքի միջև կապը հաստատվում է Bluetooth -ի կամ Wi-Fi մոդուլի միջոցով: Հարավային Կորեայում այս լամպերը վաճառվում են $32 դոլարով:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արմեն Պետրոսյանը

Շաբաթվա հարցումը: Ռեալ Մադրիդ, թե՞ Բարսելոնա

Շաբաթվա հարցումը: Ռեալ Մադրիդ, թե՞ Բարսելոնա




Այս շաբաթվա վերջում կհանդիպեն իսպանական երկու ֆուտբոլային թիմեր, որոնք Հայաստանում ունեն բազմաթիվ աջակիցներ: Այսպիսով այս անգամ հարցումով կպարզենք, թե ներկայացված երկու ֆուտբոլիային թիմերից որին են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Google Chrome ինտերնետ դիտարկիչ (Google Chrome` 85.67%, Mozilla Firefox` 13.33% ):

Ինչպես Word-ի ֆայլից առանձնացնել բոլոր լուսանկարները

Ինչպես Word-ի ֆայլից առանձնացնել բոլոր լուսանկարները




Հաճախ պատահում են դեպքեր, երբ Microsoft Word-ով պատրաստված փաստաթղթից կարիք է լինում հանել լուսանկարները և դրանք օգտագործել այլ տեղերում: Ճիշտ է, դրա համար Word-ում կա հատուկ ֆունկցիա, սակայն մեծաքանակ լուսանկարների դեպքում այդ մեթոդն այնքան էլ արդյունավետ չի: Այդ մեթոդի դեպքում պետք է հատ-հատ աջ քլիք անել լուսանկարների վրա և ընտրել Save picture as ֆունկցիան:


Մեծաքանակ լուսանկարների դեպքում կարող եք օգտվել մի շատ պարզ ու արդյունավետ մեթոդից:

1.Ջնջեք փաստաթղթի docx կամ doc վերջավորությունը և դրա փոխարեն գրեք .rar:



2.Առաջին քայլից հետո փաստաթուղը պետք է դառնա արխիվի ֆայլ: Բացեք այդ ֆայլը Winrar ծրագրով կամ ցանկացած այլ արխիվատորով:

3.Արխիվի մեջ բացեք word → media թղթապանակը և դրա մեջ կտեսնեք բոլոր լուսանկարները:



Անդրոիդի Google Search ծրագրում հնարավոր է ձայնային հրամանով բացել տեսախցիկը

Անդրոիդի Google Search ծրագրում հնարավոր է ձայնային հրամանով բացել տեսախցիկը


Android համակարգի Google Search ծրագրի նոր ներքին թարմացումը թույլ է տալիս ձայնային հրամանով բացել տեսախցիկը և լուսանկարել: Սկզբի համար պետք է բացել Google Search ծրագիրը և միկրոֆոնի նշանի վրա սեղմելով ասել «OK Google take a photo»: Կարող եք նաև take a photo արտահայտության փոխարեն ասել «take a picture», «capture a picture» կամ «capture a photo»: Վիդեոկամեռան բացելու համար պետք է ասել՝ «OK Google take a video»:  Google Search-ի այս նոր ֆունկցիան հասանելի է Android Jelly Bean և KitKat տարբերակների վրա:
Ներկայացվեց 50 մեգապիկսելանոց լուսանկարներ նկարող աշխարհի առաջին սմարթֆոնը

Ներկայացվեց 50 մեգապիկսելանոց լուսանկարներ նկարող աշխարհի առաջին սմարթֆոնը

Oppo ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Find 7 սմարթֆոնը: Այս նոր սարքը հանդիսանում է աշխարհում առաջին սմարթֆոնը, որը հնարավորություն ունի նկարել 50 մեգապիկսելանոց լուսանկարներ: Ներկայացված սարքն ունի 5.5 դյույմանոց էկրան և հասանելի է երկու մոդիֆիկացիաներով: Find 7a մոդելը (կամ Find 7 Lite) ներառում է 2,3 ԳՀց հաճախականությամբ աշխատող Snapdragon 800 պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն և 16 Գբ ներքին հիշողություն: Սմարթֆոնի էկրանի թողունակությունը 1920x1080 է, իսկ մարտկոցի տարողությունը 2800 մԱ/ժ:



Սմարֆոնի Find 7 մոդիֆիկացիան ներառում է 2,5ԳՀց հաճախականությամբ աշխատող Snapdragon 801 պրոցեսոր, 3Գբ օպերատիվ հիշողություն և 32Գբ ներքին հիշողություն: Այս տարբերակի մարտկոցի տարողությունը 3000 մԱ/ժ է: Find 7 մոդելի էկրանի թողունակությունը 2560×1440 է:


Երկու մոդիֆիկացիաներում էլ օգտագործվում է Gorilla Glass 3 ապակի և ունեն microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնների վրա տեղադրված է 13 մեգապիկսելանով և 1/3,06 դյույմանոց Sony IMX214 CMOS տեսախցիկ: Super Zoom ռեժիմի շնորհիվ տեսախցիկը կարող է միաժամանակ նկարել 10 կադր և դրանցից 4 լավագույն լուսանկարները համախմբելով դարձնել մեկ ամբողջական 50 մեգապիկսելանոց լուսանկար: Հնարավորություն կա նաև նկարել 4K վիդեոներ: 



Սմարթֆոնների առջևի մասում տեղադրված է 5 մեգապիկսելանոց տեսախցիկ: Սարքերն աշխատում են Android 4.3-ի հիման վրա ստեղծված Color OS 1.2 համակարգով: Oppo Find 7 սմարթֆոնը վաճառքի կհանվի մի քանի ամսից և կարժենա $599, իսկ Find 7a մոդիֆիկացիան կվաճառվի $499-ով:
Փորձեք բռնել ճանճերին

Փորձեք բռնել ճանճերին


Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հակոբյան Գևորգը

Թարթող տեքստերի հնարք Google-ում

Թարթող տեքստերի հնարք Google-ում


Google որոնողական համակարգում հայտնվել է նոր թաքնված հնարք («Զատկի ձու»), որը թույլ  տալիս թարթել որոնման արդյունքերի վերնագրերը: Այսպիսով Google-ում [blink html] կամ [blink tag] արտահայտությունները որոնելու դեպքում կտեսնեք թարթող վերնագրեր: Վերնագրերը թարթելու համար Google-ը օգտվում է CSS 3-ի ֆունկցիաներից, քանի որ blink HTML թեգն այլևս չի աշխատում ժամանակակից դիտարկիչների վրա: Տեղեկացնեմ, որ blink թեգը առավել շատ էր օգտագործվում 90-ականների կայքերի վրա և չափից շատ օգտագործվելու պատճառով անհարմարություններ էր առաջացնում օգտատերերի համար:
Notepad-ին փոխարինող տեքստային խմբագրիչ Windows-ի համար

Notepad-ին փոխարինող տեքստային խմբագրիչ Windows-ի համար


Ինչպես գիտեք, Windows օպերացիոն համակարգըն իր մեջ ներառում է Notepad ծրագիր, որն իրենից ներկայացնում է տեքստային խմբագրիչ: Չնայած Windows-ի նոր տարբերակներում այդ ծրագիրը ֆունկցիոնալ առումով և արտաքնապես ավելի է կատարելագործվում, սակայն այն որպես պրոֆեսիոնալ գործիք անվանել չի կարելի: Ժամանակի ընթացքում ստեղծվել են Notepad-ին փոխարինող բազմաթիվ խմբագրիչներ, որոնցից կարելի է առանձնացնել Notepad++ ծրագիրը: Այն հատկապես օգտակար է ծրագրավորողների համար, քանի որ իր մեջ ներառում է ծրագրային կոդի ֆորմատավորում և գունավորում: Սակայն այսօր կանդրադառնանք ոչ թե Notepad++ ծրագրին, այլ Syncplify խմբագրիչին: Այն ֆունկցիոնալ առումով նման է Notepad++ ծրագրին, սակայն արտաքին ինտերֆեյսը ստեղծված է ժամանակակից Ribbon UI դիզայնով:


Այս խմբագրիչն ունի երեք հիմնական մենյու՝ File, Edit, Advanced, որոնց մեջ համապատասխանաբար տեղադրված են անհրաժեշտ գործիքներն ու ֆունկցիաները: File մենյուն բացելու դեպքում կտեսնեք ժամանակից ինտերֆեյսով պատրաստված մենյու, որտեղից կարող եք բացել, տպել կամ պահպանել ֆայլերը:


Syncplify ծրագրի առավելություններն են
  • Ժամանակից գեղեցիկ ինտերֆեյս
  • Միաժամանակ մեկ կամ ավելի ֆայլեր միաժամանակ բացելու հնարավորություն (Multiple tab)
  • Կարող է բացել մեծ ծավալով ֆայլեր (4Գբ-ից մեծ)
  • Ունի պարզ և հեշտ օգտագործվող ինտերֆեյս
  • Ունի ծրագրային կոդի գունավորման և ֆորմատավորման ֆունկցիա (ավելի քան 40 լեզու)
  • Միաժամանակ կողք-կողքի երկու ֆայլեր խմբագրելու հնարավորություն (Split View)
  • Որոնել կոնկրետ արտահայտություն մի քանի ֆայլերի մեջ
  • Յունիկոդով գրելու հնարավորություն
«Ռուբիկ-կուբիկ» հավաքող ամենաարագ ռոբոտն ու մարդը

«Ռուբիկ-կուբիկ» հավաքող ամենաարագ ռոբոտն ու մարդը




Lego-ի կոնստուկցիաներով պատրաստված Cubestormer 3 ռոբոտը սահմանել է «Ռուբիկ-կուբիկ» հավաքելու ռեկորդ: Այդ գլուխկոտրուկը լուծելու համար ռոբոտին բավականացրել է 3,253 վայրկյան: Cubestormer 3 ռոբոտի հեղինակները դրան միացրել են  Samsung Galaxy S4 սմարթֆոն, որի միջոցով հնարավոր է դարձել արագ կատարել բոլոր անհրաժեշտ գործողությունները և դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր:


Տեղեկացնեմ, որ «Ռուբիկ-կուբիկ» գլուխկոտրուկի ամենաարագ հավաքող մարդ է համարվում հոլանդացի Մաց Վալկը, ով լուծել է գլուխկոտրուկը 5.55 վայրկյանում՝

Վիրտուալ շրջայց Կոլորադո գետի վրայով

Վիրտուալ շրջայց Կոլորադո գետի վրայով


American Rivers ընկերության հետ միաբանվելով Google ընկերությունն իր օգտատերերին այժմ թույլ է տալիս Google Street View ծառայության շնորհիվ վիրտուալ շրջայց կատարել Կոլորադո գետի վրայով: Շրջայցը անցնում է Արիզոնայում գտնվող Grand Canyon ազգային այգում և ունի մոտ 500 կիլոմետև երկարություն: Տեղեկացնեմ, որ Grand Canyon ազգային այգու ղեկավարները տարեկան շատ քիչ թվով մարդկանց են թույլատրում երթևեկել Կոլորադո գետի վրայով: Այս ծառայության շնորհիվ ցանկացած մարդ կարող է վիրտուալ շրջայց կատարել այդ տեղամասերում: Շրջայցն սկսելու համար սեղմեք այստեղ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդուարդ Արշակյանը
Ֆեյսբուքում շուտով կհայտնվեն վիդեո գովազդներ

Ֆեյսբուքում շուտով կհայտնվեն վիդեո գովազդներ


Facebook սոցիալական ցանցում շուտով կսկսեն ցուցադրվել վիդեո գովազդներ: Դրանք կհայտնվեն օգտատերերի հոսքերի վրա և կունենան առավեկագույնը 15 վայրկյան տևողություն: Հիշեցնեմ, որ Facebook-ին պատկանող Instagram ծառայությունում ևս վիդեո գովազդների տևողությունը 15 վայրկյան է: Հաղոդվում է, որ Ֆեսյբուքում վիդեո գովազդները կհայտնվեն ս.թ. ապրիլի վերջից կամ մայիսից սկսած: Գովազդ տեղադրողները կարող են ընտրել ցուցադրվող գովազդի ժամը, օգտատիրոջ սեռը, տարիքը և այլն: Նրանք կարող են տեսնել նաև մանրամասն վիճակագրական տվյալ ցուցադրումների և դիտումների մասին: Ֆեյսբուքոի ղեկավարները խոստանում են, որ օրվա ընթացքում օգտատիրոջ հոսքի վրա կհայտնվի առավելագույնը 3 գովազդ: 
Շաբաթվա հարցումը: Google Chrome, թե՞ Mozilla Firefox

Շաբաթվա հարցումը: Google Chrome, թե՞ Mozilla Firefox



Այս շաբաթ կպարզենք, թե որ ինտերնետ դիտարկիչն են ավելի շատ նախընտրում բլոգի այցելուները: Տեղեկացնեմ, որ անցած շաբաթվա հարցման արդյունքներով հաղթող ճանաչվեց Rostelecom ինտերնետ օպերատորը (Rostelecom՝ 50.49% - 1283 ձայն, Ucom` 49,51% - 1258 ձայն):

Թողարկվեց Opera mini 8 ինտերնետ դիտարկիչը

Թողարկվեց Opera mini 8 ինտերնետ դիտարկիչը


Opera Software ընկերությունը թողարկեց Opera Mini ինտերնետ դիտարկչի 8-րդ տարբերակը, որը նախատեսված  է J2ME (Java) և BlackBerry պլատֆորմերի համար: Այս նոր տարբերակում փոխվել է ծրագրի արտաքին դիզայնը: Ծրագրում ավելացել են 2 նոր ռեժիմներ՝ գաղտնի և գիշերային: Գիշերային ռեժիմն ավտոմատ կառավարում է էկրանի լուսավորությունը՝ կախված օրվա ժամից: Այս ռեժիմը կարող եք ակտիվացնել ծրագրի կարգավորումներում: 

)

Գաղտնի ռեժիմի դեպքում դիտարկչի հիշողության մեջ չեն պահպանվի այցելած կայքերը, մուտքագրած գաղտնաբառերն ու տվյալները: Այս ռեժիմը կարող եք օգտագործել նաև միաժամանակ Ֆեյսբուքի կամ այլ կայքերի տարբեր հաշիվներ մուտք գործելու համար: Այսինքն սա իրենից ներկայացնում է համակարգչի համար նախատեսված ցանկացած դիտարկչի գաղտնի ռեժիմին (Chrome-ում՝ Incognito): Ծրագրի նոր տարբերակում ևս օգտագործվում է տրաֆիկ խնայելու տեխնոլոգիա, որը թույլ է տալիս 90%-ով արագացնել կայքերի բեռնումը: 

Opera mini 8-ը ներբեռնելու համար բջջային հեռախոսով այցելեք http://m.opera.com կայքը (եթե առաջին էջի վրա չկա 8-րդ տարբերակը, ապա սեղմեք other download options կոճակը և բացված էջի վրա կտեսնեք վերջին տարբերակը):
Գեղեցիկ ու կրեատիվ անիմացիա: Maker vs Marker

Գեղեցիկ ու կրեատիվ անիմացիա: Maker vs Marker



Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Նարեկ Սարգսյանը