Apple-ը թողարկեց iOS 7.1-ը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh1kGpq30B1BYocZYWYRgI_A6eXcwu_C8pS5AoMWmKGj_9KCVms8oS1ZH7mWWutdVgReSrP_l_UIF1DDwhZCRGaU4qeTzWEC6Pd_Zqqk6yJ3WFtQ1m5k8691FOn7dEV4RHLSWtugYbAKE0/s1600/iOS-7.1-650x365.jpg)
Apple ընկերությունը թողարկեց iOS 7 օպերացիոն համակարգի հերթական թարմացումը՝ iOS 7.1-ը: Այն իր մեջ ներառում է մի շարք սխալների ուղղում և նոր ֆունկցիաներ: Սա 2013 թվականի սեպտեմբերին iOS 7-ի թողարկվելուց հետո ամենամեծ թարմացումն է: Նախևառաջ նշեմ, որ այս թարմացումը բարելավում է մատնահետքերի ճանաչման ֆունկցիան: Փոփոխությունների ցուցակի մեջ է ընկել նաև Siri համակարգի ակտիվացումը: Այժմ հնարավոր է ձեռքով ղեկավարել Siri համակարգը՝ Home կոճակը սեղմելով խոսել նրա հետ և վերջում թողնել այդ կոճակ: Նախկինում Siri-ն ավտոմատ որոշում էր ձեր խոսակցության ավարտը: Կատարվել են փոփոխություններ նաև Siri-ի ձայնի վրա:
iPhone 5S-ի օգտատերերն այժմ կարիք չունեն ձեռքով միացնել HDR ռեժիմը, քանի որ սմարթֆոնը համապատասխան պահերին ավտոմատ միացնում է այդ ֆունկցիան: Մանր փոփոխություններ կան նաև iTunes Radio, Calendar և FaceTime ծրագրերում: Նոր iOS7-ում կան նաև մի շարք կարգավորումներ՝ տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար: Հավանաբար iOS 7.1 -ի ամենանշանավոր նորույթը CarPlay ֆունկցիան է, որը թույլ է տալիս iPhone-ը միացնել որոշ ավտոմեքենաների հետ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiSTPaRtrpofZKQs8mowMHQdEopNiQbS7BqzvGDZA0_XgL5vObU314CE1MBUX-Ia2z6iDGYiglm09CgTq7wT8kPzhlzJfUpWOYSJlAr3GnaRvZTzSfdVjBni8xPEHgNNV36LxQWh2XXbKU/s1600/BUILD11D167-650x383.png)
iPhone 5S-ի օգտատերերն այժմ կարիք չունեն ձեռքով միացնել HDR ռեժիմը, քանի որ սմարթֆոնը համապատասխան պահերին ավտոմատ միացնում է այդ ֆունկցիան: Մանր փոփոխություններ կան նաև iTunes Radio, Calendar և FaceTime ծրագրերում: Նոր iOS7-ում կան նաև մի շարք կարգավորումներ՝ տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար: Հավանաբար iOS 7.1 -ի ամենանշանավոր նորույթը CarPlay ֆունկցիան է, որը թույլ է տալիս iPhone-ը միացնել որոշ ավտոմեքենաների հետ:
iOS 7.1-ի ծավալը բավականին շատ է, այդ պատճառով Apple-ը խորհուրդ է տալիս թարմացնելու ժամանակ օգտվել Wi-Fi կապից, կամ սարքը միացնել համակարգչին և թարմացնել iTunes ծրագրով: