Ֆեյսբուքում շուտով կհայտնվեն վիդեո գովազդներ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgMwiloILojmgqt8ml_fnfcQqIzONOJ9hjY_j4s_e37iSuffRtZs2u2rD47bcv7MxYkfyVf9sZjMvdrr1N8xpunxBqy3Sudta_S9Z8iBGQFdwx4retNR4bdtxx0yyHjKTSoEwyialaoSXg/s1600/l_407.jpg)
Facebook սոցիալական ցանցում շուտով կսկսեն ցուցադրվել վիդեո գովազդներ: Դրանք կհայտնվեն օգտատերերի հոսքերի վրա և կունենան առավեկագույնը 15 վայրկյան տևողություն: Հիշեցնեմ, որ Facebook-ին պատկանող Instagram ծառայությունում ևս վիդեո գովազդների տևողությունը 15 վայրկյան է: Հաղոդվում է, որ Ֆեսյբուքում վիդեո գովազդները կհայտնվեն ս.թ. ապրիլի վերջից կամ մայիսից սկսած: Գովազդ տեղադրողները կարող են ընտրել ցուցադրվող գովազդի ժամը, օգտատիրոջ սեռը, տարիքը և այլն: Նրանք կարող են տեսնել նաև մանրամասն վիճակագրական տվյալ ցուցադրումների և դիտումների մասին: Ֆեյսբուքոի ղեկավարները խոստանում են, որ օրվա ընթացքում օգտատիրոջ հոսքի վրա կհայտնվի առավելագույնը 3 գովազդ: