Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վահան Մարգարյանը
Թողարկվեց Google Chrome-ի 64 բիթանոց ստաբիլ տարբերակը

Թողարկվեց Google Chrome-ի 64 բիթանոց ստաբիլ տարբերակը



Google ընկերությունը օրեր առաջ թողարկեց Chrome ինտերնետ դիտարկչի 37-րդ տարբերակը, որտեղ կատարվել են որոշ ներքին փոփոխություններ: Այդ տարբերակի թողարկման հետ մեկտեղ վերջապես թողարկվեց նաև Google Chrome-ի 64 բիթանոց ստաբիլ տարբերակը: Հիշեցնեմ, որ Google Chrome-ի 64 բիթանոց նախնական տարբերակը թողարկվել էր ս.թ. հունիսին, իսկ բետա տարբերակը՝ հուլիսին: Այսպիսով, եթե օգտագործում եք 64 բիթանոց Windows, ապա կարող եք ներբեռնել և տեղադրել Chrome-ի 64 բիթանոց ստաբիլ տարբերակը: Տեղեկացնեմ, որ 64 բիթանոց ստաբիլ տարբերակն աշխատում է ավելի արագ ու հուսալի, իսկ բետա տարբերակում առկա էին մի շարք խնդիրներ:

Բացահայտում - Անաբել

Բացահայտում - Անաբել



Շատերը չեն հավատում անեծքներին և նամանավանդ դրանց իրականացմանը տիկնիկների միջոցով: Սակայն պատմության մեջ տեղի ունեցած դեպքերը ցույց են տալիս,որ ինչ-որ առարկաներ, այդ թվում տիկնիկները, կարող են այսպես ասած զենք հանդիսանալ որոշ մարդկանց համար: Լավագույն օրինակը հայտնի Անաբել անունով տիկնիկի պատմությունն է, որի սարսափազդու լինելու փաստը պատճառ դարձավ,որպեսզի այն հայտնի դառնա գրեթե ողջ աշխարհում:
Flappy Bird խաղի հեղինակը ստեղծել է նոր խաղ

Flappy Bird խաղի հեղինակը ստեղծել է նոր խաղ


Մի քանի ամիս առաջ բջջային հեռախոսների վրա մեծ աղմուկ հանած Flappy Bird խաղի ստեղծող Դոնգ Նգույենը ստեղծել է իր հերթական խաղը: Այս նոր բջջային խաղը կոչվում է Swing Copters: Հիշեցնեմ, որ Flappy Bird խաղը կարճ ժամանակահատվածում դարձավ iOS և Անդրոիդ համակարգերի խանութներում ամենաշատ ներբեռնվող խաղերից մեկը և անհասկանալի պատճառներով հեղինակի կողմից ջնջվեց  App Store-ից և Google Play-ից:


Արտաքնապես և գեյմփլեյի առումով այս նոր խաղը քիչ է տարբերվում Flappy Bird խաղից: Այստեղ նույնպես պետք է խուսափել ճանապարհին հանդիպող խոչընդոտներից և որքան հանարավոր է շատ ճանապարհ անցնել: Սակայն ի տարբերություն Flappy Bird խաղի, այստեղ խաղի հերոսը բարձրանում է դեպի վերև: Այսինքն կարելի է ասել, որ սա  Flappy Bird խաղի ուղղահայաց տարբերակն է: Դժվար է ասել, թե արդյոք այս նոր խաղը կկրկնի Flappy Bird խաղի հաջողությունը, սակայն սկզբնական շրջանում այն արդեն հասցրել է մեծ տարածում գտնել:


Ներբեռնել Android-ի համար | iOS-ի համար
Modern Combat 5: Հայերեն վիդեո-անդրադարձ

Modern Combat 5: Հայերեն վիդեո-անդրադարձ


Google ընկերությունը iOS համակարգի համար թողարկել է պրեզենտացիաներ պատրաստելու ծրագիր

Google ընկերությունը iOS համակարգի համար թողարկել է պրեզենտացիաներ պատրաստելու ծրագիր



Google ընկերությունը iOS համակարգի համար թողարկել է Slides անունով հավելված, որը թույլ է տալիս iPhone-ի և iPad-ի օգտատերերին անվճար աշխատել պրեզենտացիաների հետ: Slides հավելվածը թույլ է տալիս ստեղծել նոր պրեզենտացիաներ կամ խմբագրել նախկինում ստեղծվածները: Ընդ որում հավելվածն ունակ է լիովին աշխատել Microsoft PowerPoint ծրագրի ֆայլերի հետ: Այսինքն կարող եք դրանք բացել, խմբագրել և պահպանել:


Վերոնշված Slides հավելվածի թողարկման հետ մեկտեղ Google-ը թարմացրել է նաև iOS համակարգի համար նախատեսված Docs և Sheets հավելվածները, որոնք նախատեսված են տեքստային փաստաթղթերի և էլեկտրոնային ցուցակների հետ աշխատելու համար: Այդ հավելվածներով արդեն հնարավոր է բացել, խմբագրել և պահպանել Microsoft Word-ի և Excel-ի ֆայլեր: Այսպիսով Google-ը դժվար դրության մեջ է դնում Microsoft-ին, որը iOS համակարգի համար նույնպես ունի փաստաթղթերի հետ աշխատելու համապատասխան հավելվածները (Word, Excel, PowerPoint), սակայն դրանցով անվճար կարող եք միայն բացել ֆայլերը, իսկ խմբագրման համար պետք է բաժանորդագրվեք ու ամսական որոշակի գումար մուծեք Microsoft-ին:

Օրվա կադրը

Օրվա կադրը





Ֆայլերի արագ փոխանակման WeTransfer ծառայությունն այժմ հասանելի է նաև Android-ի վրա

Ֆայլերի արագ փոխանակման WeTransfer ծառայությունն այժմ հասանելի է նաև Android-ի վրա



Ամպային ծառայությունները մեզ թույլ են տալիս ֆայլեր պահպանել ինտերնետային սերվերների վրա ու դրանցով կիսվել ընկերների հետ, սակայն այդ ծառայություններով ֆայլեր ուղարկելն այդքան էլ հարմար չի, քանի որ նախևառաջ պետք է գրանցվել, այնուհետև մտնել պրոֆիլ, վերբեռնել ֆայլեր, այլ ֆայլերին տալ հասանելիության կարգավորումներ և ֆայլերի «public» հասցեները ուղարկել ընկերներին: Մեծ ծավալի ֆայլերը մի քանի վայրկյանում ուղարկելու համար գոյություն ունի ավելի հարմար ծառայություն, որը կոչվում է WeTransfer: Այս ծառայությունով ֆայլեր ուղարկելու համար անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել ֆայլը և գրել ստացողի ու Ձեր էլեկտրոնային հասցեները: Այնուհետև ստացողը բացում է իր էլեկտրոնային փոստի վրա եկած նամակում գտնվող հասցեն և ներբեռնում ֆայլը:



WeTransfer ծառայության վեբ տարբերակը թույլ է տալիս ուղարկել մինչև 2Գբ ծավալով ֆայլեր: Ս.թ. մարտ ամսին թողարկվեց WeTransfer ծառայության iOS հավելվածը, որը թույլ է տալիս ուղարկել մինչև 10 Գբ ծավալով ֆայլեր: Եվ ահա վերջերս թողարկվեց նաև այս ծառայության Android հավելվածը: Այն iOS տարբերակից տարբերվում է նրանով, որ հնարավորություն է տալիս օպերացիոն համակարգի ցանկացած միջավայրից Share կոճակի միջոցով ուղարկել ցանկացած ֆայլ (այսինքն հավելվածը բացելու անհրաժեշտություն չկա):



WeTransfer ծառայության Android հավելվածը թույլ է տալիս նաև ժամանակավոր դադարեցնել/շարունակել ֆայլերի ուղարկումը, ինչպես նաև միանգամից ուղարկել բջջային հեռախոսի համարների ցանկում գտնվող ընկերներին:


3D մեփինգ մարդու դեմքի վրա

3D մեփինգ մարդու դեմքի վրա


Ինչպես վաստակել միավորներ և App Store-ից անվճար ներբեռնել վճարովի հավելվածներ

Ինչպես վաստակել միավորներ և App Store-ից անվճար ներբեռնել վճարովի հավելվածներ



Գոյություն ունի մի ծրագիր, որի միջոցով կարող եք վաստակել միավորներ և դրանք օգտագործելով ներբեռնել վճարովի ծրագրեր: FeaturePoints ծրագիրը նաև թույլ է տալիս միավորները ձևափոխել իրական գումարի (ցավոք սրտի Հայաստանում PayPal-ի վրա գումար փոխանցել չի լինում): Կարող եք նաև այդ միավորներով ձեռք բերել տարբեր ծառայությունների զեղչի քարտեր (օրինակ Amazon gift քարտ): Ծրագիրը ներբեռնելու և օգտագործելու համար դիտեք տեսահոլովակը և քայլ-առ-քայլ կատարեք այնտեղ ցուցադրվող ցուցումները:
Այսուհետ Skype-ի ծանուցումները կհայտնվեն միայն տվյալ պահին օգտագործվող սարքի վրա

Այսուհետ Skype-ի ծանուցումները կհայտնվեն միայն տվյալ պահին օգտագործվող սարքի վրա



Սմարթֆոնների և պլանշետների մեծ տեմպերով զարգացումները առաջացնում են նաև մի շարք խնդիրներ: Մասնավորապես խնդիրներ են առաջանում ծրագրերի կամ ինտերնետային ծառայությունների սինխրոնիզացիայի ու ծանուցումների հետ կապված: Այդ խնդիրներից անմասն չի մնացել նաև Microsoft ընկերությանը պատկանող Skype ծառայությունը: Օրինակ, եթե Skype ծրագիրը տեղադրել եք պլանշետի և համակարգչի վրա, ապա նամակ ստանալուց երկու սարքերի վրա միաժամանակ կստանաք ծանուցում (push notification): Սա շատ անհարմար ու խանգարող խնդիր է, որից դժգոհում են Skype-ի օգտատերերի մեծ մասը: 


Վերջապես Skype ծառայության ծրագրավորողները որոշել են շտկել այս խնդիրը և հատուկ այդ նպատակով ստեղծել են Active endpoint գործառույթը: Այս նոր ֆունկցիայի շնորհիվ ծանուցումները միայն կհայտնվեն այն սարքի վրա, որը տվյալ պահին օգտագործվում է, այլ ոչ թե բոլոր այն սարքերի վրա, որտեղ տեղադրված է Skype-ը: Նշվում է նաև, որ այս նոր ֆունկցիան ոչ մի կերպ կապ չունի տարբեր սարքերի վրա նամակների սինխրոնիզացիայ հետ: Այսինքն հին ու նոր նամակները հասանելի են լինելու բոլոր սարքերի վրա, իսկ նոր նամակների մասին ծանուցումները կհայտնվեն միայն տվյալ պահին օգտագործվող սարքի վրա: Տեղեկացնեմ նաև, որ այս նոր ֆունկցիան ազդում է միայն տեքստային հաղորդագրությունների վրա: Այսինքն զանգը ստանալու եք բոլոր սարքերի վրա և ինքներդ պետք է որոշեք, թե որ սարքով պատասխանել այդ զանգին: Այս թարմացումը մոտակա շաբաթների ընթացքում կհայտնվի Skype-ի բոլոր տարբերակների վրա:

Կատարեք օնլայն ապառիկ գնումներ Crossroad.com կայքից

Կատարեք օնլայն ապառիկ գնումներ Crossroad.com կայքից


Crossroad.com օնլայն մոլը Ինեկոբանկի հետ համատեղ առաջարկում է առաջին անգամ Հայաստանում «Ապառիկը տեղում» համակարգը, որի օգնությամբ, առանց Բանկ այցելելու, հաճախորդը հնարավորություն է ունենում կնքել համաձայնագիր 30 հազ. և ավելի արժողությամբ ապրանքների ապառիկ գնման դեպքում, նախապես վճարելով ապրանքի 5.15%-50%-ը, տարեկան 24% տոկոսադրույքով և 3-24 ամիս մարման ժամկետով:

Օնլայն ապառիկի պայմաններն են.
  • Պահանջվող փաստաթղթեր` անձնագիր, սոց. քարտ
  • Տարեկան տոկոսադրույք` 24%
  • Ժամկետ` 3-24 ամիս
  • Արժույթ` ՀՀ դրամ
  • Կանխավճարի չափը` 5.15%-50%
  • Վարկի նվազագույն և առավելագույն սահմանաչափը` 30.000- 1.000.000 ՀՀ դրամ
  • Սպասարկման վճար /ամսական/ – վարկի գումարի 0.3%

Եկեք դիտարկենք «Ապառիկը տեղում» համակարգի միջոցով գնման մեկ օրինակ.


Ենթադրենք Դուք ցանկանում եք ձեռք բերել 199000 դրամ արժողությամբ Lenovo Yoga Tablet 10.1” 16Gb 3G պլանշետը: Դրա համար նախ զանգահարում եք Crossroad 060-448-448 հեռախոսահամարով, և այդ կայքի աշխատակիցները գրանցում են Ձեր պատվերը և վերը նշված անձնական տվյալները: Եթե 199000 դրամ արժողությամբ պլանշետը գնել եք, ապա կանխավճարի չափը կկազմի 10,248 դրամ իսկ 1 տարի մարման ժամկետի դեպքում ամսկան մուծման չափը՝ 19,504 դրամ:

Crossroad.com կայքի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեցին Էդուարդ Բաղդասարովը
 և Անդրանիկ Սահակյանը

Ինչպես պտտել թեք նկարահանած վիդեոները

Ինչպես պտտել թեք նկարահանած վիդեոները


Հաճախ է պատահում, երբ բջջային հեռախոսով նկարում եք ինչ-որ իրադարձություն և այն համակարգչի մեջ տեղադրելուց հետո հայտնաբերում եք, որ վիդեոն 90°-ով թեք կամ գլխիվայր է ցուցադրում: Նմանատիպ վիդեոները նայելու համար կամ պետք է պտտեք համակարգչի էկրանը, կամ ձեր գլուխը :) Սակայն նախկան այդպիսի ծայրահեղ քայլերին դիմելը խորհուրդ կտամ օգտվել այս հեշտ ու պարզ մեթոդից:

1.Ներբեռնեք այս ծրագիրը:
2.Տեղադրեք այն համակարգչի մեջ (տեղադրման ընթացքում անջատեք հավելյար ծրագրեր տեղադրելու կոճակները):



3.Բացեք տեղադրված Freemake video converter ծրագիրը:
4.Սեղմեք +Video կոճակի վրա և ընտրեք թեք վիդեոն: Այնուհետև սեղմեք այդ վիդեոն մշակելու կոճակը:


5.Բացված պատուհանում սեղմեք պտտելու նշանի վրա: Այնուհետև սեղմեք OK կոճակը և ներքևի վահանակից ընտրեք պահպանվող ֆայլի ֆորմատ (օրինակ, եթե ընտրված վիդեոն MP4 ֆորմատի էր, ապա ընտրեք to MP4):


Վերջում նշեմ, որ ծրագիրը նախատեսված է ոչ միայն վիդեոները պտտելու համար, այլև դրանք կտրելու, տարբեր վիդեոներ իրար միացնելու, ֆայլերի ֆորմատը փոխելու և Slide Show պատրաստելու համար:

Sharp-ը ներկայացրեց երկու սմարթֆոններ, որոնց էկրանները զբաղեցնում են առաջնային մասի գրեթե ամբողջ մակերեսը

Sharp-ը ներկայացրեց երկու սմարթֆոններ, որոնց էկրանները զբաղեցնում են առաջնային մասի գրեթե ամբողջ մակերեսը


Sharp ընկերությունը ներկայացրեց երկու նոր սմարթֆոններ, որոնք կոչվում են Aquos Crystal և Aquos Crystal X: Այս սմարթֆոնները առանձնանում են իրենց յուրահատուկ դիզայնով: Սմարթֆոնների էկրանները զբաղեցնում են առաջնային մասի գրեթե ամբողջ մակերեսը: Այսինքն հեռախոսի վերևի հատվածում և կողքերում չկան շրջանակներ: Իսկ հեռախոսի տեսախցիկը, խոսափողը և սենսորները տեղադրված են առաջնային վահանակի ներքևի հատվածում:


Sharp Aquos Crystal  մոդելն ունի 5 դյույմանոց էկրան, 4 միջուկանի Snapdragon 400 պրոցեսոր, 1.5Գբ օպերատիվ հիշողություն և 8Գբ ներքին հիշողություն: Հնարավորություն կա նաև տեղադրել microSD քարտ: Հեռախոսի հիմնական տեսախցիկը 8Մպ է, իսկ առաջնայինը՝ 1.2Մպ: Հեռախոսն աշխատում է Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգով:  


Aquos Crystal X մոդելի մասին առայժմ տեխնիկական տվյալներ չեն հաղորդվում: Sharp Aquos Crystal և Aquos Crystal X հեռախոսները ԱՄՆ-ում և Ճապոնիայում պաշտոնապես կթողարկվեն ս.թ. օգոստոսի 29-ին: Սմարթֆոնների գների մասին նույնպես ինֆորմացիա առայժմ չկա:
Բացահայտում - Բրյուս Լի

Բացահայտում - Բրյուս Լի




Բրյուս Լին համարվում է արևելյան մարտարվեստների երբևէ գոյություն ունեցող ամենահզոր վարպետը: Նրա ճանաչումը այնքան մեծ է, որ նրա անունն այսօր վերածվել է լեգենդի: Ցավոք նա շատ կարճ կյանք ունեցավ, սակայն նույնիսկ իր այդքան կարճ կյանքի ընթացքում հասցրեց անել այն ամենը, ինչը նրան անմահ է պահում մինչև օրս, իսկ նրա հանկարծակի մահը առեղծված է մնում յուրաքանչյուրի համար...
Ինքնաթիռների գեղեցիկ թայմ-լապս տեսահոլովակ

Ինքնաթիռների գեղեցիկ թայմ-լապս տեսահոլովակ


Այս տեսահոլովակը նկարահանվել է Սինգապուրի օդանավակայանում և այնուհետև մերամշակվելով դարձել է չափազանց գեղեցիկ թայմ-լապս վիդեո: Տեսանյութում արագացված ինքնաթիռները ընկնող կամ շարժվող աստղերի տպավորություն են թողնում: Մի խոսքով դիտեք ինքներդ և գնահատեք այս գեղեցիկ աշխատանքը:

Samsung-ը ներկայացրեց իր ամենաբարակ Galaxy սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրեց իր ամենաբարակ Galaxy սմարթֆոնը

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Android օպերացիոն համակարգով աշխատող Galaxy Alpha սմարթֆոնը, որն ունի մետաղյա կորպուս և հանդիսանում է Samsung-ի Galaxy շարքի ամենաբարակ սմարթֆոնը: Այն ունի ընդամենը 6.7 մմ հաստություն: Եթե համեմատելու լինենք այս սմարթֆոնը մնացած Galaxy սմարթֆոնների համար, ապա այն գտնվում է  Galaxy S5-ի և Galaxy S5 Mini-ի արանքում: Այս նոր մոդելի արժեքը նույնպես գտնվում է այդ երկու սմարթֆոնների գների միջակայքում: Ըստ նախնական տվյալների, Galaxy Alpha սմարթֆոնն արժի 650 ԱՄՆ դոլար:


Galaxy Alpha սմարթֆոնն ունի 4.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1280х720 կետերի թողունակությամբ: Սմարթֆոնն ունի 2 Գբ օպերատիվ հիշողություն և 32 Գբ ներքին հիշողություն: microSD քարտի տեղադրման հնարավորություն այս մոդելի վրա չկա:
Galaxy Alpha  սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 12 մեգապիկսել է: Այն ունակ է ձայնագրել 4K  (3840х2160) վիդեոներ: Հեռախոսի առջևի մասում տեղադրված է 2.1 մեգապիկսելանոց տեսախցիկ: Սմարթֆոնն ունի Galaxy S5-ի վրա տեղադրված գրեթե բոլոր սենսորներն ու ինտերֆեյսները (LTE, Wi-Fi, Bluetooth, NFC, ակսելերոմետր, հիրոսկոպ, մատնահետքերի սկաներ և այլն): 
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արմեն Դավոյանը

Ներկայացվեց Rise of Tomb Raider 2014 խաղի թրեյլերը

Ներկայացվեց Rise of Tomb Raider 2014 խաղի թրեյլերը




Ըստ նախնական տվյալների  Tomb Raider խաղի հաջորդ տարբերակը հասանելի կլինի միայն Xbox One խաղային կոնսոլի վրա: Խաղի ստեղծողները այս փաստը պատճառաբանել են հետևյալ արտահայտությամբ՝ «Մենք ցանկանում էինք ստեղծել առավելագույն որակով խաղ և Microsoft-ը տալիս է մեզ այդ հնարավորությունը»: Չնայած այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչով է Xbox One-ը ավելի լավ PlayStation-ից կամ PC-ից: Սակայն չի բացառվում նաև, որ  Rise of Tomb Raider 2014 խաղի PS4 և PC տարբերակները այնուամենայնիվ կթողարկվեն մի փոքր ուշացումով:
Microsoft-ը թողարկում է նոր Nokia 130 բազային հեռախոսներ

Microsoft-ը թողարկում է նոր Nokia 130 բազային հեռախոսներ


Մինչ բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունները կատաղի պայքար են մղում ֆլագմենային սմարթֆոնների շուկայում, Microsoft ընկերությունը թողարկում է նոր բյուջետային հեռախոսներ: Այս նոր մոդելները կոչվում են Nokia 130: Բացի բազային ֆունկցիաներից (կատարել զանգեր և գրել հաղորդագրություններ) այս նոր սարքը թույլ է տալիս նաև լսել երաժշտություն կամ ռադիո, դիտել տեսահոլովակներ: Հեռախոսի էկրանը 1.8 դյույմ է, իսկ պատկերի թողունակությունը՝ 160x128: Սարքն ունի նաև Bluetooth 3.0 և Micro-USB ինտերֆեյսներ:


Հեռախոսի մարտկոցը թույլ է տալիս 13 ժամ խոսել, 16 ժամ դիտել տեսահոլովակներ և 46 ժամ լսել երաժշտություն: Nokia 130-ը կվաճառվի ընդամենը 25 ԱՄՆ դոլարով: Շուկայում հասանելի կլինեն սպիտակ, սև և կարմիր կորպուսներով մոդելբները:

iOS համակարգի օգտակար, բայց ոչ այդքան հայտնի ֆունկցիայի մասին (Տեսանյութ)

iOS համակարգի օգտակար, բայց ոչ այդքան հայտնի ֆունկցիայի մասին (Տեսանյութ)



iOS համակարգում կա մի օգտակար ֆունկցիա, որը թույլ է տալիս մասամբ արգելափակել հեռախոսի կամ պլանշետի վրա կատարվող գործողությունները: Օրինակ կարող եք անջատել home կոճակը կամ էկրանի որոշ հատվածների սեղմումը: Այդ ֆունկցիան կոչվում է Guided Access:


Սարքի կարգավորումներում այն միացնելուց և գաղտնաբառ դնելուց հետո կարող եք ցանկացած պահի երեք անգամ սեղմել home կոճակը և Guided Access-ը կակտիվանա: Այնուհետև պետք է նշել էկրանի այն հատվածները, որտեղ չի կարելի սեղմել:
Բացահայտում: «Արմենիա» նավի առեղծվածը

Բացահայտում: «Արմենիա» նավի առեղծվածը




Հաճախ է պատահում,երբ հատուկ մարդկանց կողմից անհայտ պատճատներով գաղտնի են պահվում բամաթիվ արխիվներ,փաստարկներ,տեղեկություններ ինչ-որ դեպքի կամ օբյեկտի մասին:Դրանք կատարվում են տարբեր նպատակներով և երբեմն ընդմիշտ մնում են անհայտ բոլորին: Հենց դրանց շարքում է ԽՍՀՄ ժամանակների արտադրության ամենահզոր նավերից մեկի ՝ Արմենիայի առեղծվածը:
Հայտնի Shazam ծրագիրն արդեն հասանելի է նաև MacOS-ում

Հայտնի Shazam ծրագիրն արդեն հասանելի է նաև MacOS-ում



Երգերի իդենտիֆիկացիայի համար նախատեսված հայտնի Shazam ծառայությունը արդեն վաղուց հասանելի է iOS, Android և Windows Phone համակարգերի վրա: Այն ունակ է լսել երգից մի փոքր հատված և վայրկյանների ընթացքում ցուցադրել այդ երգի մասին մանրամասն ինֆորմացիա: Այժմ Shazam-ի ստեղծողները որոշել են իրենց ծառայությունը հասանելի դարձնել նաև համակարգիչների վրա և թողարկել են Mac համակարգիչների վրա աշխատող տարբերակը:


Ծրագիրը տեղադրելուց և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո այն աշատում է ֆոնային ռեժիմում: Գլխավոր էկրանի վրա ծրագիրը զբաեցնում է մի փոքր հատված, որտեղ ցուցադրվում է հայտնաբերված երգի մասին ինֆորմացիան: Նշեմ, որ Shazam-ը ճանաչում է ոչ միայն երգեր, այլ նաև սերիալներ, հաղորդումներ, ֆիլմեր (այս ֆունկցիան աշխատում է միայն ԱՄՆ-ում):

Mac OS-ի համար նախատեսված Shazam ծրագիրը կարող եք ներբեռնել Mac App Store-ից:

Ֆեյսբուքի նոր ֆունկցիան թույլ է տալիս պահպանել գրառումները և հետագայում կարդալ դրանք

Ֆեյսբուքի նոր ֆունկցիան թույլ է տալիս պահպանել գրառումները և հետագայում կարդալ դրանք



Ինտերնետում հոդվածները պահպանելու և հետագայում կարդալու ծառայությունները վերջերս մեծ պահանջարկ ունեն օգտատերերի մոտ: Այդ պատճառով Facebook ընկերությունն իր վեբ և բջջային տարբերակների համար թողարկել է  «Save» գործառույթը: Այս նոր ֆունկցիան Facebook-ի օգտատերերին թույլ է տալիս Ֆեյսբուքում տեղադրված հոդվածներըը, հղումները, գրառումները և այլ էլեմենտներ պահպանել հետագայում հեշտ գտնելու ու դիտելու համար:


Պահպանված էլեմենտների ցանկը սինխրոնիզացվում է բոլոր սաքերի վրա: Օրինակ կարող եք վեբ տարբերակում պահպանել հոդված և դա հասանելի կլինի նաև բջջային տարբերակում: Որպեսզի տեսնեք պահպանված էլեմենտների ցանկը, անհրաժեշտ է Ֆեյսբուքի գլխավոր էջի ձախ մասում սեղմել Saved կոճակի վրա: