Ֆայլերի արագ փոխանակման WeTransfer ծառայությունն այժմ հասանելի է նաև Android-ի վրա

Ամսաթիվ


Ամպային ծառայությունները մեզ թույլ են տալիս ֆայլեր պահպանել ինտերնետային սերվերների վրա ու դրանցով կիսվել ընկերների հետ, սակայն այդ ծառայություններով ֆայլեր ուղարկելն այդքան էլ հարմար չի, քանի որ նախևառաջ պետք է գրանցվել, այնուհետև մտնել պրոֆիլ, վերբեռնել ֆայլեր, այլ ֆայլերին տալ հասանելիության կարգավորումներ և ֆայլերի «public» հասցեները ուղարկել ընկերներին: Մեծ ծավալի ֆայլերը մի քանի վայրկյանում ուղարկելու համար գոյություն ունի ավելի հարմար ծառայություն, որը կոչվում է WeTransfer: Այս ծառայությունով ֆայլեր ուղարկելու համար անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել ֆայլը և գրել ստացողի ու Ձեր էլեկտրոնային հասցեները: Այնուհետև ստացողը բացում է իր էլեկտրոնային փոստի վրա եկած նամակում գտնվող հասցեն և ներբեռնում ֆայլը:



WeTransfer ծառայության վեբ տարբերակը թույլ է տալիս ուղարկել մինչև 2Գբ ծավալով ֆայլեր: Ս.թ. մարտ ամսին թողարկվեց WeTransfer ծառայության iOS հավելվածը, որը թույլ է տալիս ուղարկել մինչև 10 Գբ ծավալով ֆայլեր: Եվ ահա վերջերս թողարկվեց նաև այս ծառայության Android հավելվածը: Այն iOS տարբերակից տարբերվում է նրանով, որ հնարավորություն է տալիս օպերացիոն համակարգի ցանկացած միջավայրից Share կոճակի միջոցով ուղարկել ցանկացած ֆայլ (այսինքն հավելվածը բացելու անհրաժեշտություն չկա):



WeTransfer ծառայության Android հավելվածը թույլ է տալիս նաև ժամանակավոր դադարեցնել/շարունակել ֆայլերի ուղարկումը, ինչպես նաև միանգամից ուղարկել բջջային հեռախոսի համարների ցանկում գտնվող ընկերներին:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն