Flappy Bird խաղի հեղինակը ստեղծել է նոր խաղ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjJGUfFFYyKK6Qb09ARPDC5b-KtPl39rFKHEqc15QMk_0K0NhxcbO66svcbhoQkBP39qkRAnxJ9dv2P3pWuIv9TKUvoqmoELN3YhFALwE9VmSHZe8AnZN1hMfYKrBHq0TzPiXH0t5xmLek/s1600/swing-copters.jpg)
Մի քանի ամիս առաջ բջջային հեռախոսների վրա մեծ աղմուկ հանած Flappy Bird խաղի ստեղծող Դոնգ Նգույենը ստեղծել է իր հերթական խաղը: Այս նոր բջջային խաղը կոչվում է Swing Copters: Հիշեցնեմ, որ Flappy Bird խաղը կարճ ժամանակահատվածում դարձավ iOS և Անդրոիդ համակարգերի խանութներում ամենաշատ ներբեռնվող խաղերից մեկը և անհասկանալի պատճառներով հեղինակի կողմից ջնջվեց App Store-ից և Google Play-ից:
Արտաքնապես և գեյմփլեյի առումով այս նոր խաղը քիչ է տարբերվում Flappy Bird խաղից: Այստեղ նույնպես պետք է խուսափել ճանապարհին հանդիպող խոչընդոտներից և որքան հանարավոր է շատ ճանապարհ անցնել: Սակայն ի տարբերություն Flappy Bird խաղի, այստեղ խաղի հերոսը բարձրանում է դեպի վերև: Այսինքն կարելի է ասել, որ սա Flappy Bird խաղի ուղղահայաց տարբերակն է: Դժվար է ասել, թե արդյոք այս նոր խաղը կկրկնի Flappy Bird խաղի հաջողությունը, սակայն սկզբնական շրջանում այն արդեն հասցրել է մեծ տարածում գտնել:
Ներբեռնել Android-ի համար | iOS-ի համար