Samsung-ը ներկայացրեց իր ամենաբարակ Galaxy սմարթֆոնը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgLRDcUbSgcFZt3VBeTYcXY07KuXnITX8kxzYl3lsmQARkEX0BhgSPhDWpLhdTQa9oSFs05JL4HI9xVmHVzzmx-tumGlPbU4G26_Mpt5WLcbAf90Rg3HrCRILP0My_K6dSJFpj0rY1o09Q/s1600/04_SM-G850F_012_white-650x432.png)
Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Android օպերացիոն համակարգով աշխատող Galaxy Alpha սմարթֆոնը, որն ունի մետաղյա կորպուս և հանդիսանում է Samsung-ի Galaxy շարքի ամենաբարակ սմարթֆոնը: Այն ունի ընդամենը 6.7 մմ հաստություն: Եթե համեմատելու լինենք այս սմարթֆոնը մնացած Galaxy սմարթֆոնների համար, ապա այն գտնվում է Galaxy S5-ի և Galaxy S5 Mini-ի արանքում: Այս նոր մոդելի արժեքը նույնպես գտնվում է այդ երկու սմարթֆոնների գների միջակայքում: Ըստ նախնական տվյալների, Galaxy Alpha սմարթֆոնն արժի 650 ԱՄՆ դոլար:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhLq9QOH9CRCV5Wf-oS6DCe7BPfTrW_NtgMav2sMMzmI3WApx_VjHu0LK65bJqkggTWUjmvZPtECEs5dSggcZXO_jiX74OXjiM8m2DlOVziBFl7U44kn6r4At1DOTA9-Z_TRzNMcIlNsKw/s1600/04_SM-G850F_011_white-650x433.png)
Galaxy Alpha սմարթֆոնն ունի 4.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 1280х720 կետերի թողունակությամբ: Սմարթֆոնն ունի 2 Գբ օպերատիվ հիշողություն և 32 Գբ ներքին հիշողություն: microSD քարտի տեղադրման հնարավորություն այս մոդելի վրա չկա:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh0jVliPN1PQtcvMg8v3PnGi-iNcCV4W_ez6C_eq_lL3_boV9fzf_PNF4FWtof4zf81yzeO2mdHmmfysqZ5bNQO3LDO8kGuAqhOMt2qe1p7iVHusOmxrsMpxcILndEX2RkRWnbpsvo3loc/s1600/04_SM-G850F_005_white-650x433.png)
Galaxy Alpha սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 12 մեգապիկսել է: Այն ունակ է ձայնագրել 4K (3840х2160) վիդեոներ: Հեռախոսի առջևի մասում տեղադրված է 2.1 մեգապիկսելանոց տեսախցիկ: Սմարթֆոնն ունի Galaxy S5-ի վրա տեղադրված գրեթե բոլոր սենսորներն ու ինտերֆեյսները (LTE, Wi-Fi, Bluetooth, NFC, ակսելերոմետր, հիրոսկոպ, մատնահետքերի սկաներ և այլն):