Microsoft-ը թողարկում է նոր Nokia 130 բազային հեռախոսներ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgNP3iFOMulAdekjQQrVYgaC_u9jnxemn22_mfl2o3aTDgTw00JPv3n-m_EyIGrCLjbe21YjfErTfI9xeqGx-n869Aedlh8jL4E_fUrDslunD0TTIQRQjDIXa53-XVg9iRhSl4pCedE4ZE/s1600/Nokia-130-hero-1-jpg.jpg)
Մինչ բջջային հեռախոսներ արտադրող ընկերությունները կատաղի պայքար են մղում ֆլագմենային սմարթֆոնների շուկայում, Microsoft ընկերությունը թողարկում է նոր բյուջետային հեռախոսներ: Այս նոր մոդելները կոչվում են Nokia 130: Բացի բազային ֆունկցիաներից (կատարել զանգեր և գրել հաղորդագրություններ) այս նոր սարքը թույլ է տալիս նաև լսել երաժշտություն կամ ռադիո, դիտել տեսահոլովակներ: Հեռախոսի էկրանը 1.8 դյույմ է, իսկ պատկերի թողունակությունը՝ 160x128: Սարքն ունի նաև Bluetooth 3.0 և Micro-USB ինտերֆեյսներ:
Հեռախոսի մարտկոցը թույլ է տալիս 13 ժամ խոսել, 16 ժամ դիտել տեսահոլովակներ և 46 ժամ լսել երաժշտություն: Nokia 130-ը կվաճառվի ընդամենը 25 ԱՄՆ դոլարով: Շուկայում հասանելի կլինեն սպիտակ, սև և կարմիր կորպուսներով մոդելբները: