Բարձրանալ վերև
Փնտրվում է...

«Սպամի արքա» օգտատերը 3 տարի կզրկվի ազատությունից՝ Ֆեյսբուքով ավելի քան 27 միլիոն սպամ ուղարկելու համար


«Սպամի արքա» կեղծանուն ունեցող Սենֆորդ Ուոլեսըը դեռ 90-ական թվականներին սպամ էր ուղարկում ֆաքսի միջոցով, իսկ ինտերնետի մասսայականացումից հետո ուղարկում էր սպամ պարունակող էլէկտրոնային նամակներ: 2009թ. հոկտեմբերին ԱՄՆ-ի դատարանը տուգանեց այս մարդուն 4 միլիոն դոլարով՝ Ֆեյսբուքին 711 միլիոն դոլարի նյութական վնաս պատճառելու համար: Բացի այդ, նա այլևս իրավունք չուներ օգտվել Ֆեյսբուքից: 2008թ. Սենֆորդը պարտվեց MySpace-ի դատը և ազատ արձագվեց 100 միլիոն դոլար գրավով: Սակայն այժմ բախտը երես է թեքել այս մարդուց: Իրավապահ մարմիններից կողմից երկու տարի հետապնդումից հետո Սենֆորդ Ուոլեսին սպառնում է 3 տարվա ազատազրկում և 250 հազար դոլար տուգանք: 2008-2009թթ. նա կոտրել է 500 հազար օգտատերերի Ֆեյսբուքի պրոֆիլներ և դրանց միջոցով տարածել ավելի քան 27 միլիոն սպամ պարունակող հաղորդագրություն: Նա դրանից մեծ եկամուտ է ունեցել: Նա կոտրում էր պրոֆիլը և այդ պրոֆիլի տիրոջ ընկերների պատերին տեղադրում հաղորդագրությունները, որոնք բնականաբար մեծ ուշադրության են արժանացել Ֆեյսբուքի օգտատերերի կողմից: Սենֆորդը դա արել է ոչ միայն հաճույքի համար: Նա գովազդատուների կողմից ստացել է բականանին մեծ գումար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն