Samsung-ը ներկայացրեց առաջին 16 Տեռաբայթանոց SSD կրիչը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhS5KXIiJO13dcsb9WfFr7n0HxioVVonAP6hEPYeXwDzzyAt0y0mdJ_KfzOT48uodrkW97BXCtiZX8NOAiNOZnQzymXsKynFWHKV4WhwDDwpo-7KbEbEQK75xqKqd1aMobncgBx-aQnu7y4/s640/P1090150-11%255B1%255D.jpg)
Samsung ընկերությունը Flash Memory Summit ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է աշխարհի առաջին 16 Տեռաբայթանոց SSD կրիչը: Ծավալի այդ չափը ոչ միայն ռեկորդային է SSD կրիչների համար, այլ նաև HDD կոշտ սկավառակների: Այս նոր կրիչը կոչվում է PM1633a և դրա իրական ծավալը 15.36 Տբ: Այն հաջողվել է տեղավորել 2.5 դյույմանոց ֆորմայի մեջ: Այսպիսի մեծ ծավալ ստացվել է 32 Գբ-անոց 480 չիպեր իրար միացնելով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgSx8ckakCB0m9PnuJoPlq6SelaSdMhL0-7O-iaTwmzQPrQXiIT4GNirzCaAZ6GTkmd5NsDkaXa_4ffGgEiHe0neotOEY9fB5Cr1LsvoxMFNPxflnvzkgQfJ5gxicdCUBjUCi_teKGa6-2X/s640/Samsung-PM1633a-05%255B1%255D.jpg)
Samsung-ը նաև ցուցադրել է սերվեր, որի վրա տեղադրված են 48 հատ PM1633a կրիչներ՝ 768 Տբ ընդհանուր հիշողությամբ: Զուգահեռաբար ցուցադրվել են նաև SSD PM1725 գերարագ SSD կրիչները, որոնք հասանելի կլինեն 3.2 Տբ և 6.4 Տբ ծավալներով: