Գաղտնաբառերի կառավարման LastPass հավելվածը դարձել է անվճար Android և iOS համակարգերի համար
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj3rwt81A0tYW1lhi6t6PF3G16zTRBXshCc31NcMkkFEdlzMk_YFCxO8LO0QMNu0VyyjEclbuGuZqzfrIbePGub9E82J2SgYUu1qukus_NQIW_dJ8baJ9QZSGvcQtG1WZUbzrGjgwZKuBCW/s640/1434398127986713%255B1%255D.jpg)
LastPass-ը գաղտնաբառերի պահպանման և սինխրոնիզացիայի ամենահարմար և ամենատարածված ծառայությունն է: Համակարգիչների համար նախատեսված LastPass ծրագիրը միշտ անվճար է եղել, իսկ ահա բջջային հավելվածները նախկինում վճարովի էին: Այժմ դրանք նույնպես դարձել են անվճար, սակայն իրականում կա մեկ սահմանափակում: LastPass-ի բջջային տարբերակը կարող է գաղտնաբառերը սինխրոնիզացնել հեռախոսների կամ պլանշետների միջև: Այսինքն հնարավոր չի սինխրոնիզացնել համակարգիչների վրա պահպանված գաղտնաբառերը:
Սակայն կարծում եմ, որ սա մեծ խնդիր չի, քանի որ LastPass-ը տեղադրելուց հետո ավտոմատ ակտիվանում է Premium տարբերակը, որը տևում է 14 օր: Այսինքն ծրագիրը բացելուց հետո համակարգչի վրա պահպանված գաղտնաբառերը ավտոմատ սինխրոնիզացվում են բջջային հեռախոսի վրա: Փորձնական 14 օրերը լրանալուց հետո կարող եք ձեռքով ավելացնել համակարգչում պահպանված գաղտնաբառերը: