Փոփոխություններ հայկական Sphere հավելվածի նոր տարբերակում

Ամսաթիվ


Բլոգում արդեն անդրադարձել եմ հայկական Sphere հավելվածին, որը թույլ է տալիս հարցեր ուղղել և ստանալ պատասխաններ մոտակայքում գտնվող մարդկանցից: Այս հավելվածի թարմացված տարբերակում կան մի քանի փոփոխություններ, որոնց այսօր կանդրադառնամ: Նախ նշեմ, որ այս հավելվածի հեղինակները ներդրումներ են ստացել արտասահմանից և շարունակելու են զարգանալ: Այժմ Sphere-ը դարձել է լոկալ սոցիալական ցանց, որտեղ մարդիկ կարող են շփվել ցանկացած թեմաներից: Օրինակ Sphere-ի օգտատերերը լոկալ տարածքում մարդկանց են փնտրում հեծանիվ կամ ձի վարելու համար և միևնույն հետաքրքրությունները ունենալով ձեռք են բերում նոր ծանոթներ ու ընկերներ: Ըստ հեղինակների՝ բազմաթիվ զույգեր ծանոթացել են այս ծրագրի միջոցով: Նույնիսկ այդ զույգերից մեկը ամուսնանում է:

Sphere-ի նոր տարբերակում ավելացել է գրառումները գնահատելու ֆունկցիա: Ամենաշատ գնահատված գրառումները տեղադրվում են Top բաժնի մեջ:



Հետագա տարբերակում նախատեսվում է ավելացնել խումբ ստեղծելու հնարավորություն: Հավելվածում հասանելի կլինեն երկու բաժիններ՝ public և group: Մարդիկ կկարողանան group բաժնի հատուկ խմբերում իրենց տարածքի մարդկանց հետ խոսել սիրած թեմաներից՝ օր. սպորտի սիրահարներ կամ Ամերիկյան Համալսարան սովորողներ: Խմբերը նույնպես հնարավոր կլինի գնահատել: Ամենաբարձր վարկանիշ ունեցող խմբերը նույնպես կհայտնվեն Top բաժնում:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն