Facebook-ը պատրաստվում է թողարկել վիրտուալ օգնականի, որը մրցելու է Google Now, Siri, Cortana համակարգերի հետ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj3RMUexDt8j0GzDfvG5cbQxMZ7-LdF0RWnWzDMz8PIMj5Yqx-ZlcWRNYoC7e-jDrip7CZPjl4aE5jWIkJkOb3QauAgIyYWx0rfwOjQL-uTcy4jHSrlNJuy_J_V8q8c8ng9vUH5v076KW-G/s640/Facebook-M-640x640%255B1%255D.jpg)
Facebook ընկերությունը պատրաստվում է թողարկել իր սեփական վիրտուալ օգնականին, որը նախատեսված է ընդլայնել Facebook Messenger ծառայությունը: Տվյալ պահին այս նախագիծն ունի պայմանական M անունը: Վիրտուալ օգնականը օգտատերերին կօգնի կատարել գնումներ, պլանավորել իրադարձություններ, շրջագայություններ և հանդիպումներ, գտնել հասարակական վայրեր և այլն: Վիրտուալ օգտնականը հիմնված է արհեստական ինտելեկտի վրա, որը սովորելու և ղեկավարվելու է մարդկանց կողմից: Առայժմ M նախագիծը գտնվում է փորձարկման փուլում և հայտնի չի, թե երբ այն վերջնական պատրաստ կլինի: