Ինստագրամ ծառայությունում կատարվել է մեծ փոփոխություն: Նախկինում այս ծառայությունում տեղադրվող լուսանկարներն ու վիդեոները պարտադիր պետք է լինեին քառակուսի: Այսինքն վերբեռնելու ընթացքում տրամադրվում էր գործիք, որի միջոցով օգտատերերը կտրում էին քառակուսի հատված: Այժմ հնարավոր է տեղադրել լուսանկարներ 4:3 կամ 16:9 հարաբերությամբ:
Նոր ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է լուսանկարը կամ վիդեոն ընտրելուց հետո սեղմել ներքևի ձախ անկյունում գտնվող նշանի վրա:
Եթե Ձեզ մոտ դեռ չկան այն փոփոխությունները, ապա թարմացրեք հավելվածները:
Գրել մեկնաբանություն