Այս ծրագիրը հաղթել է Twitter-ում անցկացվող բազմաթիվ մրցույթներում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjtbn-zIklVfCRwDu8CB863FGRBTePgBGPUXF89vc6TcJ14GE95crb669DRO2HWHDU3QMh6oEKl1QyWgsFQ0pWvSofugAD5_gnNpRNkDVbbcRLtnjf4mRzyKPe70kabl_sgFO-dspBXxF9R/s640/d0d7b68f03b44033b5623c1c98ae323c-671x362%255B1%255D.jpg)
Ծրագրավորող Հանթեր Սկոտը ստեղծել է ծրագիր-բոտ, որն ավտոմատ մասնակցել է սոցիալական ցանցերում անցկացվող մրցույթներին, որտեղ պահանջվել է տարածել հատուկ հեշտեգերով գրառումները: Թվիթերում նմանատիպ մրցույթներ բավականին շատ են, ինչի հետևանքով այս ծրագիրը հաղթել է բազմաթիվ մրցանակներ: Ծրագիրը ստեղվել է Python ծրագրավորման լեզվով: Այն ավտոմատ որոնել է մրցույթային տվիթները և տարածել դրանք: Այս ծրագիրն անդադար աշխատել է 9 ամիս և միջին հաշվարկով օրական 4 մրցանակ է շահել: Որոշ մրցույթներ պահանջում են, որպեսզի մասնակիցները դառնան իրենց հետևորդները: Ծրագիրը փորձել է բաժանորդագրվել այդ էջերին, իսկ եթե դա չի ստացվել, այն պարզապես ռեթվիթ է արել հաղորդագրությունները: Բնականաբար նմանատիպ ծրագիր ստեղծելու դեպքում կարևոր պայմաններից է սոցիալական ցանցերի արգելափակումներից խուսափելը: Օրինակ Թվիթերը չի թույլատրում չափից շատ թվիթներ անել որոշակի ժամանակահատվածում կամ արագ հետևել և ջնջել մարդկանց: Սակայն այս ծրագրի հեղինակը կարողացել է այնպես անել, որպեսզի չընկնի արգելափակման տակ: Ծրագի միջոցով շահած մրցանակների ցուցակը կարող եք տեսնել այստեղ: