Google-ը ձևափոխվում է Alphabet հոլդինգի
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhE9T5oqyGmyKFNL1biOpOxC4EyQMeSXvxMLE2zJPsrvgLxxd4-Bx7A5mm8A3sOENKJ61QLS_vJ_sLblReRLJVK-Wqy-dYaYDYkRYAkSxGn83AhQ2SqhiEa3hh8okwpkBZexuV6yTnz_2_1/s640/google-alphabet%255B1%255D.png)
Google ընկերությունը ժամանակի ընթացքում որոնողական համակարգից դարձել է բազմաֆունկցիոնալ համակարգ և այս փաստը ստիպել է դրա հիմնադիրներին ստեղծել այլ անունով ավելի մեծ հոլդինգ, որը կներառի նաև Google-ը: Այսպիսով Google ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը լքում է Google-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Նրան այդ պաշտոնում կփոխարինի 43 ամյա Սունդար Պիչաին, ով նախկինում պատասխանատու էր Android, Chrome և Google Apps ենթաբաժինների համար:
Սակայն սա չի նշանակում, որ Google-ի հիմնադիրները լքում են Google-ը: Նրանք ստեղծելու են Alphabet հոլդինգը, որը հանդիսանալու է Google, Nest, Fiber, Google X և մի քանի այլ նախագծերի սեփականատերը: Alphabet-ի կազմում գտնվող յուրաքանչյուր ընկերություն ունենալու է իր ղեկավարը: Google-ի նոր տնօրենի ղեկավարության տակ է լինելու որոնողական համակարգը, գովազդները, քարտեզները, Android-ը, Google Play-ը և YouTube-ը:

Google-ի հիմնադիրները` Սերգեյ Բրին, Լարի Փեյջ
Alphabet հոլդինգում գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնելու է Լարի Փեյջը, իսկ Սերգեյ Բրինը լինելու է այդ հոլդինգի նախագահը: Ընդ որում՝ Alphabet Inc-ը փոխարինելու է Google Inc-ին՝ որպես բաց ակցիաներով ընկերություն: Google-ի բոլոր ակցիաները ավտոմատ վերափոխվելու են Alphabet-ի ակցիաների: Google ընկերությունը ամբողջությամբ դառնալու է Alphabet-ի սեփականությունը: Ընկերության երկու տեսակի ակցիաները շարունակելու են Nasdaq-ում մնալ որպես GOOGL և GOOG: