Ներդրվում է ավտոպատահարների գրանցման «ASWA» բջջային հավելվածը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg3yyflZdgtNfyciESFkpM9lYFyq9W3YuRVoy-YC7cZEPUE7gRqkJDPpfyM2puIIjnAC9rR-eLKN9yvm4ZNd8rxYoFjuJDQX-AbB_mgMKbg6JSPzsJBJxydVXuGnevBsEqHgBWap-Ira4NL/s1600/aswa-appa-online-cragir.jpg)
Այսուհետ մինչև 100․000 դրամ գույքային պահանջներով ավտոպատահարները կարող եք գրանցել նաև «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiaVgj__Bk5QcXOyb5XCBq6HZh-dvvm3EAp6LzAjsJRfoyRDZyqIknFeYHQIvg8bWlar3znllrKg0TV5Ggr1JACKhUJdOb7XdKJ1G-kTX-S2rwOeNn0VRpWaq7UDA7TAR58XlWhiOmLATdw/s640/2020-02-17_14-50-06.png)
«ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ App Store և Google Play Store հարթակներից։ Բջջային հավելվածով պատահարը կարող է ձևակերպել ինչպես պատահարին մասնակից վարորդներից որևէ մեկը, այնպես էլ ցանկացած երրորդ անձ, ով ունի ներբեռնված բջջային հավելված և ինտերնետ հասանելիություն դեպքի վայրում։ Բջջային հավելվածն աշխատում է շուրջօրյա՝ առցանց (on-line) ռեժիմով։ Բջջային hավելվածի օգտագործումը բավական մատչելի է․ հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjUZZfiyG1__0QSJOSxuaP9jIRGm2XNPR91_Oh1_wPlqbq1QJP2tCo_akCy5MSoDCcoQ5_Vyj7veZXTstaavm0tUyFUiLQVLaIZRsSigPPzmm-Ub7wV6Wrx1arCkDiIudzDr0DymaWvtw3C/s640/panorama.am-389404870568598.jpg)
Բջջային հավելվածով պատահար գրանցելու դեպքում Համաձայնեցված հայտարարագրի թղթային տարբերակ այլևս չի կազմվում, ինչպես նաև անհրաժեշտ չէ հեռախոսազանգի միջոցով ապահովագրական ընկերությանը տեղեկացնել տեղի ունեցած պատահարի մասին: Բջջային հավելվածի միջոցով ավտոպատահարի գրանցման մասին տեղեկատվությունը պատահարի գրանցումից անմիջապես հետո ուղարկվում է պատահարին մասնակից ավտոմեքենաների՝ տվյալ պահին գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi_SM7HCH9cg56Pdy9aRvurAtvXvDdvER4bh_jlILyxibyKeGQUM8PYOsj0dqdarQE-hBUJxqFLM_3g1Y9VrpnxNaPKKVSdh5y069vLqe_37_HF_AZgEEdBaC5XJEN-tdiP_FZYIaZ8ZbMl/s1600/2020-02-17_14-18-32.png)
Ուշադրությու՛ն․ Ձեզ պատկանող ավտոմեքենաների վերաբերյալ բջջային հավելվածի միջոցով գրանցվող պատահարների մասին պատշաճ տեղեկատվություն ստանալու նպատակով խնդրում ենք ստուգել և համոզվել, որ Ձեր ԱՊՊԱ պայմանագրում լրացված է ճիշտ էլեկտրոնային փոստի հասցե։ Եթե ԱՊՊԱ պայմանագրում նշված է սխալ էլեկտրոնային փոստի հասցե, ապա հնարավորինս սեղմ ժամկետներում դիմեք Ձեր ապահովագրական ընկերությանը և ճշգրտեք այն։