Ներկայացվեցին Xiaomi Mi 10 և Mi 10 Pro սմարթֆոնները: 8K վիդեո, 108ՄՊ տեսախցիկ, 5G ցանց

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց Mi 10 և Mi 10 Pro սմարթֆոնները: Այս նոր սարքերն ունեն 6.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 2340×1080 թողունակությամբ և 90Հց հաճախականությամբ:



Էկրանի վերևի ձախ անկյունում ներդրված է առջևի 20ՄՊ տեսախցիկը, որի չափսերը բավականին փոքր են: Մատնահետքի սկաները նույնպես տեղադրված է էկրանի մեջ: Սմարթֆոններն ունեն LPDDR5 8/12ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ/512ԳԲ ներքին UFS 3.0 հիշողություն:


Mi 10 և Mi 10 Pro սմարթֆոններն աշխատում են Snapdragon 865 պրոցեսորով և Antutu-ում ունեն արագագործության ռեկորդային նոր ցուցանիշ՝ 585.232: Մեծ ուշադրության է արժանացել նաև սմարթֆոնների նոր հովացման համակարգի ու էկրանի լուսավորության աստիճանի վրա: Սմարթֆոններն արտաքնապես պաշտպանված են Corning Gorilla Glass 5 ապակիով:


Նոր սմարթֆոններն աշխատում են Wi-Fi 6 տեխնոլոգիայով և 5G/LTE ցանցով: Սմարթֆոններում ներդրված է MultiLink տեխնոլոգիան, որը թույլ է տալիս միաժամանակ առավելագույն արագությունով ներբեռնել տվյալներ WiFi և բջջային կապով:


Mi 10 սմարթֆոնն ունի 108ՄՊ հիմնական տեսախցիկ, որի կողքին տեղադրված են 13ՄՊ, 2ՄՊ, 2ՄՊ տեսախցիկներ: Mi 10 Pro սմարթֆոնի դեպքում՝ 108ՄՊ, 20ՄՊ, 12ՄՊ, 8ՄՊ: Այս սմարթֆոններով հնարավոր է վիդեո նկարել 8K որակով: 


Mi 10 Pro սմարթֆոնի տեսախցիկերն ունեն 2x և 5x օպտիկական, 10x հիբրիդային և 50x ծրագրային զում: Xiaomi Mi 10 Pro-ի տեսախցիկներն արդեն փորձարկել են DxOMark-ի մասնագետները և այն տվյալ պահին հայտնվել է առաջին հորիզոնականում:


Mi 10 սմարթֆոնի մարտկոցը 4780 մԱ/ժ է (30Վտ), իսկ Pro-ինը՝ 4500 մԱ/ժ (50Վտ): Սմարթֆոնները լիցքավորվում են նաև անլար ռեժիմով ու կարող են լիցքավորել այլ սարքեր:


Ինչ վերաբերում է գնին, ապա Mi 10 և Mi 10 Pro սմարթֆոններն այդքան էլ էժան չեն, սակայն գրեթե նույն տեխնիկական պարամետրերով վերջերս ներկայացված Galaxy S20 սմարթֆոններից մոտ երկու անգամ էժան են:

Xiaomi Mi 10 Pro:
8+256  — ~$715
12+256 — ~$787
12+512 — ~$859

Xiaomi Mi 10:
8+128 — ~$572
8+256 — ~$615
12+256 — ~$673

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն