Samsung-ը ներկայացրեց Galaxy S20 սմարթֆոնները: 5G Ցանց, 8K վիդեո, 120Հց էկրան, 108Մպ տեսախցիկ

Ամսաթիվ

Samsung ընկերությունը ներկայացրեց Galaxy S20 սմարթֆոնները, որոնք հանդիսանում են Galaxy S10 սմարթֆոնների հաջորդ մոդելները: S20 սերիան իր մեջ ներառում է 3 մոդելներ՝ Galaxy S20, S20+ և S20 Ultra: Բոլոր մոդելներն աշխատում են 5G ցանցով: 



Սմարթֆոնների էկրաններն աշխատում են 120 Հց թարմացման հաճախականությամբ, ինչը հատկապես օգտակար է խաղասերների համար: Շուկայից կախված այս մոդելների մեջ տեղադրվելու են Snapdragon 865 կամ Exynos 990 պրոցեսորներ:



Galaxy S20 մոդելն ունի 8/12ԳԲ LPDDR5 օպերատիվ և 128ԳԲ UFS3 ներքին հիշողություն: Ավելի մեծ չափսերով S20+ սմարթֆոնը կվաճառվի 8/128 ԳԲ և 12/512 ԳԲ տարբերակներով, իսկ ամենաթոփային Galaxy S20 Ultra սմարթֆոնը՝ 12/16 ԳԲ և 512ԳԲ տարբերակներով: Բոլոր սմարթֆոններն ունեն մինչև 1 Տբ microSD քարտ տեղադրելու հնարավորություն:



Բոլոր մոդելներն ունեն Quad HD+ Dynamic AMOLED 2X էկրան, որի վերևի հատվածում տեղադրված է մի մոդուլանոց տեսախցիկ (մեջտեղի հատվածում՝ Infinity-O): Մատնահետքի սկաները նույնպես տեղադրված է այս էկրանի մեջ: Էկրաններն աշխատում են HDR10+ տեխնոլոգիայով: 



Galaxy S20 սմարթֆոնի էկրանը 6.2 դյույմ է, S20+ սմարթֆոնինը՝ 6.7 դյույմ, իսկ Galaxy S20 Ultra սմարթֆոնինը՝ 6.9 դյույմ: Galaxy S20 և S20+ սմարթֆոնների առջևի տեսախցիկը 12Մպ է (F/2.2,80˚), իսկ Galaxy S20 Ultra-ինը՝ 40Մպ:



Galaxy S20 սերիայի բոլոր մոդելների հիմնական տեսախցիկները բաղկացած են մի քանի մոդուլների ու սենսորների բազմությունից, որոնցով հնարավոր է ստանալ գրեթե կատարյալ լուսանկարներ:



Galaxy S20 Ultra-ի ի հիմնական տեսախցիկը 108Մպ է, որն ունի 100x զում: Բոլոր մոդելներով հնարավոր է ձայնագրել 8K վիդեո:



Սմարթֆոններն ունեն մետաղյա կորպուս, որը ծածկված է 6-րդ սերնդի Gorilla ապակով: 3,5մմ բնիկ այս սմարթֆոնների վրա չկա, փոխարենը կա Type-C մոդուլ: 



Այս սմարթֆոնների վրա տեղադրված չի նաև նախորդ մոդելի Bixby ֆիզիկական կոճակը: Սմարթֆոնները պաշտպանված են ջրից ու փոշուց IP68 ստանդարտով:



Galaxy S20 սմարթֆոնի մարտկոցը՝ 4000 մԱ/ժ է, S20+ սմարթֆոնինը՝ 4500 մԱ/ժ, իսկ S20 Ultra-ինը՝ 5000 մԱ/ժ: Մարտկոցները լարով լիցքավորվում են 25Վտ կամ 45Վտ (Ultra-ի դեպքում) հզորությամբ, իսկ անլար ռեժիմով՝ 10Վտ: PowerShare տեխնոլոգիան թույլ է տալիս սմարթֆոնի միջոցով անլար լիցքավորել այլ սարքեր:



Galaxy S20 սմարթֆոնի բազային մոդելը կարժենա 1000 ԱՄՆ դոլար, S20+ սմարթֆոնի դեպքում՝ 1200$, իսկ թոփային Galaxy S20 Ultra սմարթֆոնը կվաճառվի 1400$-ով: Բոլոր սմարթֆոնները տուփից աշխատում են Android 10-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն