Ներկայացվեց Samsung Galaxy Z Flip սմարթֆոնը: Այն կվաճառվի 1380$-ով

Ամսաթիվ
Galaxy UNPACKED 2020 միջոցառման ժամանակ Samsung-ը ներկայացրեց ծալվող էկրանով Galaxy Z Flip սմարթֆոնը: Բացված վիճակում այս սմարթֆոնի էկրանը 6.7 դյույմ է, իսկ 90 աստիճան ծալելու դեպքում էկրանը բաժանվում է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրի վրա հնարավոր է տեսնել տարբեր պարունակություն:



Galaxy Z Flip սմարթֆոնի առջևի 10ՄՊ-անոց տեսախցիկը տեղադրված է էկրանի վերևի մեջտեղի հատվածում: Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է երկու մոդուլանի (12ՄՊ) հիմնական տեսախցիկը:


Սմարթֆոնի կորպուսի դրսի մասում կա լրացուցիչ 1,1 դյույմանոց էկրան, որի վրա ցուցադրվում է օգտակար ինֆորմացիա՝ ժամացույց, ծանուցումներ, զանգեր և այլն:



Galaxy Z Flip սմարթֆոնն աշխատում է 8 միջուկանի պրոցեսորով, ունի 8ԳԲ օպերատիվ և 256ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնն ունի 3300 մԱ/ժ մարտկոց, որը լիցքավորվում է նաև անլար ռեժիմով: Սմարթֆոնը կվաճառվի $1,380-ով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն