Ինչպես օգտվել Google Chrome 80-ի թաբերի խմբավորման գործառույթից


Google Chrome ինտերնետ դիտարկչի 80-րդ տարբերակում ավելացել է մի նոր գործառույթ, որը թույլ է տալիս խմբավորել բացված թաբերը ըստ գույների և ավելի հեշտ գտնել ու կառավարել դրանք: Այս գործառույթն առայժմ գտնվում է փորձարկման փուլում և այն հնարավոր է միացնել flags-ում համապատասխան կարգավորումը միացնելու դեպքում:

Ինչպես միացնել


1. Google Chrome-ում բացեք chrome://flags/#tab-groups էջը:
2. Tab Groups կարգավորումը դրեք Enalbed:
3. Փակեք և բացեք Google Chrome-ը:

Ինչպես օգտվել


Աջ քլիք արեք ցանկացած բացված թաբի վրա և սեղմեք Add to new group կոճակը: Այս գործողությունից հետո նշված թաբը կհայտնի նոր խմբի մեջ, որի անունն ու գույնը կարող եք փոխել սեղմելով գույնի կլորակի վրա: 


Այնուհետ ցանկացած թաբ կարող եք քաշել և տեղադրել այդ խմբի մեջ (կամ ավելացնել աջ քլիքի մենյուով): Խմբավորման այս նոր գործառույթը թույլ է տալիս ստեղծել տարբեր գույներով խմբեր և թաբերը խմբավորել դրանց մեջ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն