Xiaomi-ն ներկայացրեց AirPods Pro-ի մրցակցին՝ FlipBuds Pro ականջակալները
Ամսաթիվ
Xiaomi ընկերությունը ներկայացրեց FlipBuds Pro անլար ականջակալները, որոնք արտաքնապես նման են AirPods Pro-ին: Ականջակալներն ունեն արտաքին աղմուկի խլացման ռեժիմ:
Առկա է նաև «թափանցիկ» ռեժիմ, որն ակտիվացնելուց արտաքին ձայնը հստակ լսվում է: Իսկ ահա խաղասերների համար նույնպես առկա է հատուկ ռեժիմ, որտեղ նվազեցվում է ձայնի փոխանցման ժամանակը:
FlipBuds Pro ականջակալներում տեղադրված են երեք միկրոֆոններ: Bluetooth 5.2 տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է ականջակալները միացնել մի քանի սարքերի և արագ փոխել դրանց միջև:
Աղմուկի խլացման ռեժիմով FlipBuds Pro ականջակալներն աշխատում են 5 ժամ, իսկ առանց խլացման՝ 7 ժամ: Լիցքավորող քեյսով մարտկոցի աշխատանքը հասնում է 22 և 28 ժամ: Ականջակալները լիվքավորվում են 35 րոպեում:
Ականջակալներն արժեն մոտավորապես 125 դոլար: Սրանք փաստացի հանդիսանում են մինչ այժմ թողարկված Xiaomi-ի ամենաթոփ ականջակալները: Ականջակալների թողարկման համար ստեղծվել է հատուկ լաբարատորիա, որտեղ փորձարկմանը մասնակցել են հազարավոր մարդիկ: