Google I/O 2021: Ինչ նոր ֆունկցիաներ կհայտնվեն Google Maps-ում

Ամսաթիվ


Google I/O 2021 միջոցառման ժամանակ ներկայացվեցին Google Maps-ում սպասվող նորույթները: Նախևառաջ քարտեզները դառնալու են ավելի դետալիզացված:

Նավիգացիան կառուցվելուց հաշվի է առնվելու նաև այն ճանապարհը, որն անցնելու համար ավելի քիչ վառելիք կպահանջվի ծախսել: Հնարավոր կլինի նաև կառուցել այնպիսի նավիգացիա, որն ավելի անվտանգ է վթարների առումով (վիճակագրության հիման վրա): Live View ռեժիմում հնարավոր կլինի հեռախոսը պահել օրինակ ռեստորանի վրա և տեսնել մանրամասն տվյալներ: 

Live View-ով ցուցադրվում է նաև Ձեր հեռավորությունը ցուցադրվող շինությունից: Օրինակ կարող եք հեռախոսը պահել հեռվում գտնվող հյուրանոցի վրա և տեսնել, թե ինչքան է այն հեռու: 

Քարտեզներում ավելացել է նաև հասարակական վայրերի զբաղվածությունը ցուցադրող գործառույթ: Օրինակ քարտեզի վրա կարող եք տեսնել, որ ընտրված տարածքում տվյալ պահին ավելի շատ մարդիկ կան, քան սովորաբար:

Քարտեզը դառնալու է նաև ավելի ինտերակտիվ և ժամից կախված ցուցադրելու է տարբեր խանութներ, ռեստորաններ և այլ վայրեր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն