Gboard ստեղնաշարի մի քանի օգտակար ու թաքնված գործառույթներ


Google ընկերության կողմից թողարկվող Gboard ստեղնաշարն ունի մի շարք թաքնված ու օգտակար գործառույթներ, որոնք իմանալու դեպքում կարող եք ավելի արագ խմբագրել տեքստերը: 

1. Արագ ջնջել բառերը 
Եթե ջնջելու ստեղնի վրա սեղմեք ու քաշեք աջից ձախ, ապա կջնջվի վերջին բառը: Ընդ որում ինչքան երկար քաշեք, այնքան ավելի շատ բառեր են նշվում ու ջնջվում:



2. Արագ տեղաշարժել կուրսորը
Բացատի (пробел) վրա սեղմելով և քաշելով աջ կամ ձախ կողմ կարող եք տեղաշարժել կուրսորի դիրքը:



3. Ստեղնաշարի տեղափոխում
Սեղմեք կարգավորումների նշանի կողքը գտնվող երեք կետերի վրա և բացված ցանկում ընտրեք «լողացող տարբերակը»: Այս ռեժիմում կարող եք ստեղնաշարը քաշել և տեղադրել ցանկացած դիրքում: 


«Լողացող» ռեժիմից դուրս գալու համար ստեղնաշարը տեղադրեք էկրանի ներքևի հատվածում կամ նորից սեղմեք երեք կետերի վրա և անջատեք այն:


4. Ակնթարթային թարգմանություն
Gboard-ն իր մեջ ունի ներդրված Google Translate, որը միացնելու դեպքում Ձեր գրած տեքստերն ավտոմատ թարգմանվում են նշված լեզվով: 


Թարգմանելու գործառույթը կարող եք միացնել երեք կետերի մենյուից:


5. Պատճենահանման բուֆեր
Պատճենահանման բուֆերը միացնելու համար սեղմեք ստեղնաշարի վերևում գտնվող բուֆերի նշանի վրա և միացրեք համապատասխան կոճակը սեղմելով:


Պատճենահանվան բուֆերում տեղադրվելու են վերջին 5 պատճենահանված տեքստերը, որոնք ջնջվելու են 1 ժամից: Կարող եք նաև ամրացնել տեքստերը բուֆերի մեջ, որպեսզի դրանք չջնջվեն: 


Ամրացնելու համար սեղմած պահեք բուֆերի մեջ գտնվող տեքստի վրա և սեղմեք ամրացնելու կոճակը:


Վերջում ավելացնեմ, որ Gboard-ը հնարավոր է տեղադրել ինչպես Android, այնպես էլ iOS համակարգերի վրա: Gboard-ում առկա է նաև հայերեն ստեղնաշար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ

Գրել մեկնաբանություն