Ֆեյսբուքում և Ինստագրամում ավելացել է գրառումների լայքերի քանակը թաքցնելու հնարավորություն

Ամսաթիվ

 

Facebook-ում և Instagram-ում հայտնվել է գրառումների կամ լուսանկարների լայքերի քանակը թաքցնելու կարգավորում: Ընդ որում հնարավոր է թաքցնել ինչպես սեփական գրառումների լայքերի քանակը, այնպես էլ այլ մարդկանց: Ձեր գրառումների լայքերը թաքցնելու դեպքում դրանք կարող եք տեսնել միայն Դուք: Ինստագրամում այլ մարդկանց գրառումների լայքերի քանակը թաքցնելու համար բացեք Settings>Privacy>Posts էջը և միացրեք Hide Like and View Counts կարգավորումը: 


Ձեր գրառման լայքերի քանակը կարող եք թաքցնել ինչպես գրառումը կատարելու ընթացքում, այնպես էլ հետագայում: Գրառումը կատարելու ընթացքում բացեք Advanced Settings բաժինը և և միացրեք Hide Like and View Counts on This Post կարգավորումը: 


Իսկ հին գրառման լայքերի քանակը թաքցնելու համար բացեք գրառման մենյուն և սեղմեք Hide Like Count:


Facebook-ում Ձեր կամ ընկերների գրառումների լայքերի քանակը թաքցնելու համար պետք է բացել Settings & Privacy > Settings > Reaction Counts էջը: Մոտա շաբաթներում Ֆեյսբուքը ևս թույլ կտա թաքցնել առանձին գրառումների լայքերի քանակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն