Android 12-ն արդեն հասանելի է Pixel, OnePlus 9, Xiaomi Mi 11 և մի քանի այլ սմարթֆոնների համար

Ամսաթիվ

Google ընկերությունը I/O 2021 միջոցառման ժամանակ ներկայացրեց Android 12-ը: Այս նոր օպերացիոն համակարգում զգալի փոխվել է արտաքին ինտերֆեյսը: Համակարգի նոր դիզայնը կոչվում է Material You: Այլևս չկան ստանդարտ գույներն ու կոմպոնենտները:

Համակարգը էկրանի նկարի հիման վրա գեներացնում է գույներ, որոնք կիրառում են բոլոր հավելվածներում ու կոմպոնենտներում: Գույները կիրառվում են նաև այլ սարքերի վրա:

Արգելափակման էկրանը դարձել է ավելի դինամիկ: Օրինակ ծանուցումներ ունենալու դեպքում ժամը ցուցադրվում է վերևի հատվածում, իսկ դրանց բացակայության դեպքում այն զբաղեցնում է ազատ տարածքը: 


Անդրոիդ 12-ում էկրանի վերևի աջ անկյունում ցուցադրվելու են հատուկ նշաններ, եթե այդ պահին օգտագործվում են GPS-ը կամ միկրոֆոնը (iOS-ի նման): 



Հնարավորություն կա նաև կառավարման վահանակի վրայից միանգամից արգելել նշված մոդուլների օգտագործումը: Կարող եք ընտրել նաև, թե համակարգը հավելածներին ինչ ճշտությամբ տրամադրի GPS կոորդինատները:



Android 12-ում մանրամասն ցուցադրվում է նշված մոդուլների օգտագործման ժամանակագրությունը:


Android 12 օպերացիոն համակարգի բետա տարբերակն արդեն հասանելի է մի շարք սմարթֆոնների համար (Xiaomi Mi 11, OnePlus 9): Ներբեռնելու համար բացեք պաշտոնական կայքը և ընտրեք Ձեր սրարթֆոնի մոդելըը և կատարեք առաջարկվող քայլերը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն