Google-ը ներկայացրեց Google Docs-ի նոր ֆունկցիաներն ու Smart Canvas-ը

Ամսաթիվ

Երեկ մեկնարկեց ամենամյա Google I/O միջոցառումը, որի ընթացքում Google-ը ներկայացնելու է իր տեխնոլոգիական նորությունները: Սկզբում ներկայացվեց Smart Canvas-ն ու Google Docs-ի նոր ֆունկցիաները, ինչին կանդրադառնամ այս գրառման մեջ: Google-ը բարելավվում է կոլեկտիվ աշխատանքի համար նախատեսված Workspace ամպային ծառայությունը և այնտեղ ավելացնում է նոր ֆունկցիաներ: Smart Canvas-ը միավորում է Google Docs, Google Calendar, Google Meet և այլն ծառայությունները մեկ վայրում: 


Smart chips կոչվող գործառույթը թույլ կտա ընդլայնել "@" նշանի գործածությունը: Օրինակ կարող եք ավելացնել փաստաթղթերի հղումներ և տեսնել դրանք նույն թաբում): 



Google Docs-ում հնարավոր կլինի նաև վիդեոզանգեր կատարել և միասին աշխատել փաստաթղթի վրա: Google Meet-ում կհայտնվեն սուբտիտրեր և լայվ թարգմանություն: 


Google Docs-ում կավելանան չեքլիստեր, որոնք հնարավոր կլինի կցել առանձին մարդկանց (օրինակ տալ հանձնարարություններ, որոնք կավելանան նաև Google Tasks-ում): 


Google Docs-ում կավելանան նաև աղյուսակների նոր շաբլոններ: Օրինակ աղյուսակներից մեկը կարող է ավտոմատ հավաքագրել սպասվող Google Meeting-ի մասնակցիների կարգավիճակը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն