Xiaomi-ն ցուցադրեց լիցքավորման նոր տեխնոլոգիան, որը 4000 մԱ.ժ մարտկոցը լիցքավորում է ռեկորդային 8 րոպեում

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունը ներկայացրեց արագ լիցքավորման HyperCharge տեխնոլոգիան, որը լիցքավորում է սարքը 200 Վտ հզորությամբ: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս 4000 մԱ.ժ մարտկոցը 0-ից 100% լիցքավորել ընդամենը 8 րոպեում: Այս տեխնոլոգիան փորձարկվել է Mi 11 Pro սմարթֆոնի մոդիֆիկացված մոդելի վրա: 


Սմարթֆոնը 0-ից 10% լիցքավորվել է 44 վայրկյանում, իսկ 0-ից 50%՝ 3 րոպեում: Xiaomi-ն ներկայացրեց նաև անլար լիցքավորման 120 Վտ տեխնոլոգիան, որը 4000 մԱ.ժ մարտկոցը լիցքավորում է 15 րոպեում:


Արագ լիցքավորման այս տեխնոլոգիաները շուտով կներդրվեն Xiaomi-ի սմարթֆոնների մեջ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն