InteriorAI նեյրոցանցը վայրկյանների ընթացքում կնախագծի ձեր սենյակի ինտերիերի դիզայնը

Ամսաթիվ

Ստեղծվել է InteriorAI նեյրոցանցը, որը վայրկյանների ընթացքում նախագծում է ձեր սենյակի ինտերիերի դիզայնը: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել սենյակի լուսանկարը, ընտրել սենյակի տեսակն ու նախագծվող ինտերիերի ոճը: 

Բոլորովին պարտադիր չի, որ վեռբեռնվող սենյակները լինեն դատարկ: Նեյրոցանցն ավտոմատ կջնջի կահույքն ու կառատարկի նոր դիզայն: 

InteriorAI-ն ունի ինչպես վճարովի, այնպես էլ անվճար տարբերակ: Նշեմ, որ անվճար տարբերակից օգտվելու դեպքում վերբեռնված նկարները հասանելի են դառնում մնացած օգտատերերի համար, իսկ նախագծերի քանակը սահմանափակ է: Վճարովի տարբերակը նաև առաջարկում է ավելի բարձր որակով ու միանգամից մի քանի նախագծեր: Pro տարբերակում կարող եք նաև խմբագրել նախագծերը:

Նշեմ, որ mode պարամետրում առկա Virtual Staging տարբերակը ընտրելու դեպքում նեյրոցանցն ավտոմատ կճանաչի սենյակի պատերը, առաստաղները և այլ կոնստրուկցիաներ ու փոփոխության չի ենթարկի դրանք, իսկ Interior design տարբերակի դեպքում դրանք նույնպես փոփոխության կենթարկվեն:

InteriorAI կայքից օգտվելու համար պետք է գրեք էլ. փոստի հասցեն, որից հետո ձեր էլէկտրոնային փոստում սեղմեք ուղարկված նամակում առկա հղումի վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն