Ներկայացվեց Redmi Note 12 Turbo սմարթֆոնը: 16 ԳԲ/ 1ՏԲ հիշողություն, 5000 մԱժ մարտկոց և այլն

Ամսաթիվ

Xiaomi-ի ենթաբրենդ հանդիսացող Redmi-ն ներկայացրեց Note 12 Turbo սմարթֆոնը, որն ունի բավականին լավ պարամետրեր ու ոչ այդքան թանկ գին:

Սմարթֆոնն ունի 6,67 դյույմանոց OLED էկրան (FullHD+, 120 Հց, 1000 նիտ, HDR 10+), 8 միջուկանի Qualcomm Snapdragon 7+ Gen 2 պրոցեսոր, 8/12/16 ԳԲ օպերատիվ (LPDDR5) և 256/512ԳԲ ու 1 ՏԲ ներքին հիշողություն (UFS 3.1):

Սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը լիցքավորվում է 67 Վտ հզորությամբ: Սմարթֆոնում ներդրված են USB Type-C, Wi-Fi 6, Bluetooth 5.3, NFC, 5G, 3,5 մմ մոդուլները: Սմարթֆոնի դինամիկներն աշխատում են Hi-Res և Dolby Atmos տեխնոլոգիաներով:

Note 12 Turbo սմարթֆոնի տեսախցիկների բլոկը բաղկացած է 64 Մպ հիմնական, 8 Մպ լայնանկյուն, 2 Մպ մակրո և 16 Մպ սելֆի մոդուլներից: Հիմնական մոդուլն ունի պատկերի օպտիկական ստաբիլիզացիայի գործառույթ, ինչպես նաև ներդրված է In-Sensor Zoom և Xiaomi Imaging Brain 2.0 տեխնոլոգիաները: 

Note 12 Turbo-ի ցուցադրման ժամանակ մեծ ուշադրություն դարձվեց նաև սմարթֆոնի խաղային հնարավորություններին:


Redmi Note 12 Turbo սմարթֆոնի գները՝

8+256 ԳԲ - 290$

12+256 ԳԲ - 320$

12+512 ԳԲ -350$

16+1 ՏԲ - 410$

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն