SXSW. Հայկական BrandLens ստարտափը միջազգային կոնֆերանսում

Ամսաթիվ

Մարտի 10-ից 19-ը Տեխաս նահանգի Օսթին քաղաքում տեղի ունեցավ ամենամյա SXSW (South by Southwest) միջոցառումը, որին մասնակցեցին նաև հայկական BrandLens ստարտափի հիմնադիրներ Վահագ Քարայանը և Գուրգեն Մարտիկյանը։

SXSW-ը բաղկացած է տարբեր կոնֆերանսներից և փառատոններից՝ տեխնոլոգիաների, երաժշտության, ֆիլմերի, կրթության և մշակույթի մասին։ Այս ահռելի միջոցառմանը տարեկան մասնակիցների թիվը միջինում գերազանցում է 300.000-ը։ 


Միջոցառման օրերը համընկան տեխնոլոգիական աշխարհում ամենածանր իրադարձություններից մեկի՝ Silicon Valley Bank-ի սնանկության հայտարարման հետ։ SXSW-ի ընթացքում Վահագ Քարայանը հարցազրույց է ունեցել այս թեմայի վերաբերյալ, որը հրապարակվել է Yahoo-ում։ 


Իրադարձությունների մասին Քարայանը նշել է. «Որպես ձեռնարկատերեր մենք պետք է պայքարենք։ Պետք է առաջ շարժվել նույնիսկ անորոշության մեջ։ Այլ տարբերակ չկա»։

«Շատ ներդրողներ գումար կկորցնեն։ Բայց սա է խաղը: Բոլոր նրդրումներն էլ ռիսկ ունեն։ Լավն այն է, որ ստարտափերը կկարողանան առաջ շարժվել։ Միացյալ Նահանգների համար և ցանկացած այլ երկրի համար, ուժեղ ստարտափ էկոհամակարգ ունենալը կարևոր է նորարարության համար», - ավելացնում է նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 


BrandLens-ի մասին. 
BrandLens-ը պլատֆորմ է մարքեթինգի մասնագետների և կազմակերպությունների կողմից՝ մասսայական վիդեո կոնտենտի ստեղծման համար։ Ընկերությունը հեշտացնում է կոնտենտի ստեղծման և ներգրավման (engagement) գործընթացը՝ բրենդների հաճախորդների, հետևորդների և ընկերների համար։ BrandLens-ի գլխավոր առավելություններից մեկը առանց ծրագրի ներբեռման աշխատելու կարողությունն է։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն