Այս նեյրոցանցը լուսանկարների վրայից ջնջում է լոգոներն ու պաշտպանիչ այլ նշանները (watermark)


Համացանցում հայտնվել է արհեստական բանականությամբ աշխատող նոր նեյրոցանց, որը վայրկյանների ընթացքում լուսանկարների վրայից ջնջում է լոգոներն ու պաշտպանիչ այլ նշանները: Անհրաժեշտ է ընամենը վերբեռնել լուսանկարն ու սեղմել համապատասխան կոճակը:


Անձամբ փորձարկել եմ այս նեյրոցանցը հայտնի Shutterstock և iStockphoto կայքերից ներբեռնված լուսանկարների վրա և կարող եմ փաստել, որ նեյրոցանցը վայրկյանների ընթացքում շատ լավ կատարում է իր առջև դրած առաջադրանքը: