Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Իլոն Մասկը գնեց Թվիթերը և աշխատանքից ազատեց գործադիր տնօրեններին

Իլոն Մասկը գնեց Թվիթերը և աշխատանքից ազատեց գործադիր տնօրեններին

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկին վերջապես հաջողվեց գործարքը ավարտին հասցնել և գնել Թվիթերը 44 միլիարդ դոլարով: Գործարքը կատարելուց հետո նաև Թվիթերում գրել է՝ «Թռչնակն արդեն ազատ է»: Մասկը նաև գովազդատուներին է ուղերձ հղել Թվիթերում, որում նշում է, որ Թվիթերը գնել է ոչ թե գումար վաստակելու համար, այլև մարդկությանը օգնելու համար:

Նշվում է, որ Մասկը անմիջապես աշխատանքից հեռացրել է գործադիր տնօրենին, իրավաբանական և ֆինանսական բաժինների ղեկավարներին: Ընդհանուր առմամբ նրանք ստացել են 88 միլիոն դոլարի փոխհատուցում: Միայն գլխավոր գործադիր տնօրենը ստացել է 38.7 միլիոն դոլար փոխհատուցում:

Կարդալ ավելին
Իլոն Մասկը գնում է Թվիթերը 44 միլիարդ դոլարով

Իլոն Մասկը գնում է Թվիթերը 44 միլիարդ դոլարով

Twitter-ի տնօրենների խորհուրդը ընդունել է Իլոն Մասկի առաջարկը և վաճառելու է Թվիթերը 44 միլիարդ դոլարով (մի ակցիան 54,2 դոլար): Գործարքը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2022թ. վերջ, սակայն այն նախևառաջ պետք է ստանալ ռեգուլյատորների թույլատվությունը: Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը նախատեսում է Twitter-ի կոդը դարձնել բաց և սոցկայքը դարձնել ազատ խոսքի պլատֆորմ:

Կարդալ ավելին
Twitter-ում հայտնվել է աուդիո թվիթներ ավելացնելու հնարավորություն

Twitter-ում հայտնվել է աուդիո թվիթներ ավելացնելու հնարավորություն


Twitter միկրոբլոգում ավելացել է նոր գործառույթը, որը թույլ է տալիս ձայնագրել Ձեր ձայնը և այն միանգամից տեղադրել թվիթի մեջ: Այս գործառույթն առայժմ հասանելի է քիչ թվով մարդկանց համար, սակայն մոտակա շաբաթներում այն հասանելի կլինի բոլորի համար: 


Աուդիո թվիթի առավելագույն տևողությունը 140 վայրկյան է, սակայն կարող եք շարունակել խոսել և ավտոմատ կստեղծվեն շղթայական աուդիո թվիթներ: 


Աուդիո թվիթը հետևորդների հոսքի վրա ցուցադրվում որպես վիդեոհոլովակ, որտեղ ցուցադրվում է Ձեր լուսանկարը: iOS տարբերակում հնարավոր է նաև շարունակել սքրոլ անել հոսքը և լսել թվիթը:
Կարդալ ավելին
Huawei ընկերությունն անդրադարձել է նոր iPhone-ներին՝ «Շնորհակալություն, որ նոր բան ցույց չտվեցիք»

Huawei ընկերությունն անդրադարձել է նոր iPhone-ներին՝ «Շնորհակալություն, որ նոր բան ցույց չտվեցիք»


Huawei ընկերությունն իր Twitter-ի էջում տեղադրել է մի քանի գրառումներ, որոնցում անդրադարձել է երեկ ներկայացված նոր iPhone-ներին: Առաջին գրառման մեջ նշված է՝ «Շնորհակալություն, որ մեզ թույլ տվեցիք դառնալ այս տարվա իրական հերոսը: Կհանդիպենք Լոնդոնում 16.10.18-ին:»


Huawei ընկերությունն այսքանով չի բավարարվել և երկրորդ գրառման մեջ գրել է՝ «Շնորհակալություն, որ մեզ աջակցում եք որպես նորարարներ: Կհանդիպենք Լոնդոնում 16.10.18-ին»:

Իսկ երրորդ գրառման մեջ Huawei ընկերությունը գրել է՝ «Շնորհակալություն, որ նոր բան ցույց չտվեցիք»:



Հիշեցնեմ, որ ս.թ. հոկտեմբերի 16-ին Huawei ընկերությունը ցուցադրելու է Mate20 սմարթֆոնները:
Կարդալ ավելին
Twitter-ը դադարեցնում է Vine ծառայության սպասարկումն ու զարգացումը

Twitter-ը դադարեցնում է Vine ծառայության սպասարկումն ու զարգացումը



Twitter ընկերությունը որոշել է դադարեցնել կարճ վիդեոներ նկարելու համար նախատեսված Vine ծառայության սպասարկումն ու զարգացումը: Հիշեցնեմ, որ օրեր առաջ Twitter-ը հայտարարել է 350 աշխատակցի կրճատման մասին (սա Twitter-ի աշխատակիցների մոտ 9%-ն է): Twitter-ը այս կրճատման շնորհիվ ցանկանում է կրճատել ծախսերը և ավելացնել եկամուտը:



Նշցում է նաև, որ Vine ծառայության պաշտոնական կայքը և այնտեղ տեղադրված վիդեոները մնալու են հասանելի ներբեռնման և դիտելու համար, սակայն նոր վիդեոներ այլևս հնարավոր չի լինի ավելացնել: Vine ծառայությունը թողարկվել էր 2013 թվականին և 2015 թվականին այն ուներ 200 միլիոն ակտիվ օգտատեր:
Կարդալ ավելին
Ինչպես Twitter-ի պրոֆիլը դարձնել ստուգված ✔

Ինչպես Twitter-ի պրոֆիլը դարձնել ստուգված ✔


Twitter միկրոբլոգն այժմ օգտատերերին թույլ է տալիս հայտ ներկայացնել և իրենց պրոֆիլները դարձնել ստուգված: Ստուգված պրոֆիլներում օգտատիրոջ անվան կողքին դրվում է  նշանը: Հայտը ներկայացնելու առաջ Ձեր պրոֆիլում պետք է լրացված լինեն ճիշտ տվյալներ (օր. ծննդյան տարեթիվ, անուն ազգանուն, ճիշտ լուսանկար): Հաստատվող պրոֆիլի բբոլոր պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ: Հնարավորություն կա նաև հաստատել ապրանքանիշերի կամ ծառայությունների պաշտոնական պրոֆիլները: Հաշվի առեք նաև, որ հայտը մերժելուց հետո մեկ ամսվա ընթացքում այլևս չեք կարողանա նոր հայտ ուղարկել:

Կարդալ ավելին
Twitter միկրոբլոգն այսօր դարձավ 10 տարեկան

Twitter միկրոբլոգն այսօր դարձավ 10 տարեկան


Twitter միկրոբլոգն այսօր դարձավ 10 տարեկան: Սկզբնական շրջանում այս նախագիծը փորձննական բնույթ էր կրում և նախատեսված էր Odeo ընկերության աշխատակիցների շփման համար: Այն ժամանակ այս ծառայությունը կոչվում էր twttr: Ծառայության առաջին թվիթը հանդիսանում է դրա համահիմնադիրներից մեկի՝ Ջեկ Դորսի թվիթը:




Այնուհետև 2006թ. հուլիսի 15-ին Twitter-ը դարձավ հասանելի բոլորի համար: Այդ պահից սկսած Թվիթերի օգտատերերի թիվը հասել է մինչև 320 միլիոն ակտիվ օգատերերի:
Կարդալ ավելին
Լեոնարդո Դի Կապրիոյի Օսկար ստանալու մասին փաստը թվիթվել է 440 հազար թվիթ/րոպե ռեկորդային արագությամբ

Լեոնարդո Դի Կապրիոյի Օսկար ստանալու մասին փաստը թվիթվել է 440 հազար թվիթ/րոպե ռեկորդային արագությամբ


Երեկ Լոս Անջելոսում կայացած Օսկարիի 88-րդ մրցանակաբաշխության ժամանակ Լեոնարդո Դի Կապրիոն վերջապես ստացավ երկար սպասված Օսկարը և միաժամանակ հասցրեց Twitter-ում ռեկորդ գրանցել: Ըստ Twitter-ի տվյալների այս դերասանի օսկար ստանալու փաստի մասին օգատերերը գրառումներ են կատարել 440 հազար թվիթ/րոպե արագությամբ: Համեմատության համար նշեմ, որ նախորդ ռեկորդը 255 թվիթ/րոպե արագությունն էր, որը գրանցել էր հայտնի հաղորդավար Էլեն Դեջեներիսը, ավելի ճիշտ նրա կողմից կատարված խմբակային սելֆին:
Կարդալ ավելին
Facebook-ում հայտնվել է ուղիղ հեռարձակման հնարավորություն

Facebook-ում հայտնվել է ուղիղ հեռարձակման հնարավորություն


Facebook-ի ղեկավարները շարունակում է ավելացնել նոր ֆունկցիաներ և դրանով փորձել ավելի շատ օգտատերի պահել իրենց կայքում: Այս անգամ հերթը հասավ ուղիղ հեռարձակումներին: Այսուհետ ցանկացած օգտատեր կարող է սեղմել համապատասխան կոճակը և այսպես ասած live stream անել: Բնականաբար ընկերներն ու մնացած օգտատերերը կարող են մեկնաբանել կամ հավանել այդ հեռարձակումը օնլայն ռեժիմում: Այս ֆունկցիան առայժմ հասանելի կլինի միայն ԱՄՆ օգտատերերի համար և փորձարկումներից հետո հասանելի կլինի բոլորի համար: Հիշեցնեմ, որ Twitter-ը նույնպես ունի նմանատիպ ծառայություն, որը կոչվում է Periscope:
Կարդալ ավելին
Այս ծրագիրը հաղթել է Twitter-ում անցկացվող բազմաթիվ մրցույթներում

Այս ծրագիրը հաղթել է Twitter-ում անցկացվող բազմաթիվ մրցույթներում


Ծրագրավորող Հանթեր Սկոտը ստեղծել է ծրագիր-բոտ, որն ավտոմատ մասնակցել է սոցիալական ցանցերում անցկացվող մրցույթներին, որտեղ պահանջվել է տարածել հատուկ հեշտեգերով գրառումները: Թվիթերում նմանատիպ մրցույթներ բավականին շատ են, ինչի հետևանքով այս ծրագիրը հաղթել է բազմաթիվ մրցանակներ: Ծրագիրը ստեղվել է Python ծրագրավորման լեզվով: Այն ավտոմատ որոնել է մրցույթային տվիթները և տարածել դրանք: Այս ծրագիրն անդադար աշխատել է 9 ամիս և միջին հաշվարկով օրական 4 մրցանակ է շահել: Որոշ մրցույթներ պահանջում են, որպեսզի մասնակիցները դառնան իրենց հետևորդները: Ծրագիրը փորձել է բաժանորդագրվել այդ էջերին, իսկ եթե դա չի ստացվել, այն պարզապես ռեթվիթ է արել հաղորդագրությունները: Բնականաբար նմանատիպ ծրագիր ստեղծելու դեպքում կարևոր պայմաններից է սոցիալական ցանցերի արգելափակումներից խուսափելը: Օրինակ Թվիթերը չի թույլատրում չափից շատ թվիթներ անել որոշակի ժամանակահատվածում կամ արագ հետևել և ջնջել մարդկանց: Սակայն այս ծրագրի հեղինակը կարողացել է այնպես անել, որպեսզի չընկնի արգելափակման տակ: Ծրագի միջոցով շահած մրցանակների ցուցակը կարող եք տեսնել այստեղ:
Կարդալ ավելին