Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը

Ուղարկեց Արթուր Տոնոյանը
Կարդալ ավելին
Dropbox-ի հետ աշխատելու ծրագիր Symbian հեռախոսների համար

Dropbox-ի հետ աշխատելու ծրագիր Symbian հեռախոսների համար

Nokia  ընկերության հին հեռախոսներիում տեղադրված Symbian համակարգը այժմ վերացման եզրին է: Չնայած այս հանգամանքին, հին սմարթֆոնների վրա նույնպես կարելի է տեղադրել օգտակար ծրագրեր ու օգտվել ժամանակակից ծառայություններից: Վերջերս մենք տեսանք, թե ինչպես Symbian համակարգով աշխատող հեռախոսները դարձնել Wi-Fi մոդեմ և տարածել ինտերնետ: Այս անգամ կտեսնենք, թե ինչպես Symbian համակարգում օգտվել Dropbox ծառայությունից: Իհարկե Dropbox-ը պաշտոնական հավելված չունի Symbian-ի համար, սակայն open source ծրագրեր մշակողները լրացրել են այդ բացը: 


Droper ծրագիր թույլ է տալիս լիարժեք օգտվել Dropbox-ի ծառայություններից Symbian համակարգում: Այս ծրագիրը տեղադրելուց հետո կարող եք ցանկացած ֆայլ տեղադրել բջջային հեռախոսի Dropbox-ի մեջ և այն վայրկյաններ անց տեսնել համակարգչի կամ պլանշետի Dropbox-ի մեջ կամ հակառակը: Անհրաժեշտ է ընդամենը ծրագիրը տեղադրել (install) հեռախոսի մեջ և կապել այն Dropbox-ի Ձեր հաշվին:

(S60v5 և Symbian^3 -ի համար կարիք չկա ներբեռնել QT)
Կարդալ ավելին
ԱՄՆ նախագահի աշխատակազմը չեղյալ է համարել Apple-ի մի քանի սարքերի ներկրումն արգելող որոշումը

ԱՄՆ նախագահի աշխատակազմը չեղյալ է համարել Apple-ի մի քանի սարքերի ներկրումն արգելող որոշումը


Ս.թ. հունիսին միջազգային առևտրով զբաղվող հանձնաժողովը (ITC) հայտնաբերել էր Apple ընկերության կողմից Samsung-ի մի քանի ապրանքների հեղինակային իրավունքների խախտում, որի հետևանքով ընդունվել էր մի որոշում, որը պետք է արգելեր AT&T բջջային օպերատորի հետ պայմանագրով ձեռք բերված Apple-ի որոշ հին մոդելների (iPhone 3GS, iPhone 4, iPad 3G և iPad 2 3G) ներկրումն ԱՄՆ: Սակայն ԱՄՆ նախագահի հրամանով այդ որոշումը կասեցվել է:  ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի ղեկավար Մայքլ Ֆրոմանը որոշումը հիմնավորել է նրանով, որ վաճառքի արգելքն ազդում էր ԱՄՆ տնտեսական մրցակցության կանոնների և ամերիկացի սպառողների վրա: Սա փաստորեն 1987 թվականից հետո առաջին դեպքն է, երբ Սպիտակ տունը խառնվում է միջազգային առևտրով զբաղվող հանձնաժողովի գործերին: Միջազգային առևտրով զբաղվող մասնագետների մեծ մասը չէին ակնկալում, որ Վաշինգտոնը կկանգներ Apple-ի կողմը: Բնականաբար Apple ընկերությունը շատ գոհ է այս որոշումից, իսկ Samsung-ը՝ դժգոհ: Ստորև կարող եք տեսնել Սպիտակ տան պաշտոնական դիրքորոշումն այս որոշման շուրջ:

Կարդալ ավելին
Այս գործիքի միջոցով հնարավոր է աշխարհի ցանկացած կետի վրա ատոմային ռումբ պայթեցնել

Այս գործիքի միջոցով հնարավոր է աշխարհի ցանկացած կետի վրա ատոմային ռումբ պայթեցնել


Համացանցում հայնտվել է մի գործիք, որը թույլ է տալիս Google-ի քարտեզների միջոցով երկրագնդի ցանկացած կետի վրա կիրառել վիրտուալ ատոմային ռումբ և տեսնել պայթյունի հետևանքները: Գործիքի միջոցով հնարավոր է ընտրել ինչպես պայթյունի վայրը, այնպես էլ ռումբի տիպն ու հզորությունը: Այնուհետև անիմացիայով ցուցադրվում է պայթյունը և դրա հետևանքները (վնասված տարածքի չափսը և զոհերի քանակը): Ատոմային ռումբի սիմուլյատորը կոչվում է NukeMap3D և աշխատանքի համար պահանջում է Google Earth Plugin:


Կարդալ ավելին
Motorola-ն ներկայացրեց Moto X սմարթֆոնը

Motorola-ն ներկայացրեց Moto X սմարթֆոնը

Դեռևս Moto X սմարթֆոնի պաշտոնական ներկայացումից օրեր առաջ արդեն հայտնի էին այս հեռախոսի մասին մի շարք տվյալներ: Ինչպես նախագծողներն են ասում՝ Moto X սմարթֆոն ստեղծվել Google-ի ազդեցության տակ: Այս սմարթֆոնով Motorola ընկերությունը փորձում է մրցակցել ժամանակակից հզոր սմարթֆոնների հետ: Moto X սմարֆոն պատվիրելով հաճախորդները կարող են ընտրել 18 տարբեր երանգներ ունեցող կափարիչներից որև մեկը, սպիտակ կամ սև դիմացի վահանակ, ինչպես նաև կողքի կոճակների 7 գույներ: Ապագայում Motorola-ն խոստանում է նույնիսկ թողարկել փայտյա կափարիչ: Moto X սմարթֆոնի գույներն ու կափարիչի մատերիալը հնարավոր է ընտրել MotoMaker գործիքով: Գույների ընտրությունը հասանելի է միայն ամերիկյան AT&T օպերատորի օգտատերերին, իսկ մնացածների համար հասանելի են միայն սպիտակ և սև կորպուսները:

Moto X սմարթֆոնի տեխնիկական պարամետրերը նույնպես ապշեցնում են: Այն աշխատում է X8 Mobile Computing System համակարգով, որը բաղկացած է 2 միջուկանի 1.7Ghz Snapdragon S4 Pro պրոցեսորով, 4 միջուկանի Adreno 320 գրաֆիկայով և 2 Motorola պրոցեսորներով, որոնք պատասխանատու են ձայնի և ժեստերի ճանաչման համար: Moto X-ն ունի 4.7 դյույմանոց AMOLED էկրան, որն ապահովում է 1280x720 պիկսելների թողունակություն: Սմարֆոնի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, որը առավել քան բավարար է սմարֆոնի աշխատանքի համար: Moto X-ի ներքին հիշողությունը 16 Գբ է (AT &T օպերատորի բաժանորդների համար կա նաև 32 Gb-ով տարբերակ): Հեռախոսի հիշողությունը հնարավոր չի ավելացնել MicroSD քարտի միջոցով: Motorola-ն առաջարկում է այդ բացթողումը լրացնել 2 տարով անվճար տրվող Google Drive-ի 50 GB ազատ ծավալով: 


Moto X-ի հիմնական տեսախցիկը 10 մեգապիկսել է, որն ունակ է ձայնագրել տեսահոլովակներ 1080p որակով: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 2 մեգապիկսել է: Չնայած այն հանգամանքին, որը Moto X սմարֆոնը ստեղծվել է Motorola ընկերության կողմից, որն էլ իր հերթին պատկանում է Google-ին, այնուամենայնիվ սմարթֆոնի մեջ տեղադրված է Android 4.2.2 տարբերակը, այլ ոչ թե 4.3:  

Բջջային օպերատորների միջոցով վաճառելու դեպքում Moto X սմարթֆոնը կարժենա 199$: 32 Գբ տարբեկաը այս դեպքում կարժենա 249$: Սմարթֆոնը հասանելի կլինի նաև առանց օպերատորների հետ պայմանագրի, սակայն այս դեպքում Nexus սմարֆոներրի հետ համեմատած Moto X-ի գինն այդքան էլ էժան չի լինի:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Էդուարդ Բակոյանը
Կարդալ ավելին
«Օդնոկլասնիկի» կայքում բացակայող էջերի փոխարեն կցուցադրվեն հազվադեպ հանդիպող կենդանիներ

«Օդնոկլասնիկի» կայքում բացակայող էջերի փոխարեն կցուցադրվեն հազվադեպ հանդիպող կենդանիներ

Ռուսական «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի և WWF (Վայրի բնության համաշխարհային ֆոնդ) կազմակերպության ռուսական մասնաճյուղի ջանքերով ստեղծվել է մի հետաքրքիր նախագիծ: Այսուհետ «Օդնոկլասնիկի» կայքի գոյություն չունեցող էջեր այցելելիս ցուցադրվելու է ոչ այդքան սովորական 404  էջ (page not found): Այդ էջի վրա այսուհետ ցուցադրվելու են Ռուսաստանում հազվադեպ հանդիպող և ոչնչացման եզրին գտնվող կենդանիրների նկարներ: Այնուհետև ցանկության դեպքում օգտատերերը կարող են այցելել WWF կազմակեպության կայքը և աջակցել այդ կենդանիների պահպանմանը: Օրինակ բացեք այս էջը և մի քանի անգամ թարմացրեք: Արդյունքում կտեղնեք տարբեր կենդանիների նկարներ:
Կարդալ ավելին
no image

Ինչպես գրանցել Apple ID առանց կրեդիտ քարտի և օգտվել ցանկացած երկրի AppStore-ից




Այս անգամ iMicca-ն կսովորեցնի, թե ինչպես գրանցել Apple ID առանց կրեդիտ քարտի և օգտվել ցանկացած երկրի AppStore-ից: Այլ երկրի Apple ID ունենալու դեպքում կարող եք ներբեռնել տվյալ երկրի համար հասանելի հավելվածները: Օրինակ iPad-ի համար նախատեսված Google Maps-ը հասանելի չի Հայաստանի App Store-ի համար: Այս դեպքում կարող եք գրանցել Ամերիկյան Apple ID և ներբեռնել:
Կարդալ ավելին
Ինչպես պատրաստել Gif անիմացիաներ Youtube-ում կամ համակարգչի մեջ գտնվող վիդեոներից

Ինչպես պատրաստել Gif անիմացիաներ Youtube-ում կամ համակարգչի մեջ գտնվող վիդեոներից

Instagiffer ծրագիրը թույլ է տալիս ստեղծել GIF անիմացիաներ Youtube-ում կամ համակարգչի մեջ գտնվող վիդեոներից: Ընդ որում Youtube-ում գտնվող վիդեոներից GIF ստեղծելու ընթացքում կարիք չկա ներբեռնել այդ վիդեոները: Ծրագիրն իրենից ներկայացնում է բավականին թեթև աշխատող և պարզ գործիք: Ծրագրում առկա են մի շարք պարամետրեր, որոնց շնորհիվ կարելի է ստանալ տարբեր արդյունքներ: Օրինակ հնարավոր է փոխել վերջնական GIF ֆայլի որակը, լուսավորությունը, կիրադել տարբեր էֆեկտներ և ավելացնել տեքստ: 



Հնարավորություն կա նաև ընտրել վիդեոյի միայն մի հատվածը և այն դարձնել GIF: Օրինակ կարող եք 1 րոպեանոց տեսահոլովակից ստանալ 10 վայրկյան տևողությամբ GIF, որը սկսվում է տեսահոլովակի 20-րդ վայրկյանից և վերջանում 29-րդ վայրկյանին:

Կարդալ ավելին
Երկու գիգանտներ պայքարում են Sky բառի համար

Երկու գիգանտներ պայքարում են Sky բառի համար


Անգլիայի գերագույն դատարանի որոշմամբ Microsoft ընկերությունը պարտավոր է փոխել իրեն պատկանող SkyDrive ծառայության անունը: Ըստ դատարանի վճռի` Microsoft-ը խախտել է վճարովի հեռուստատեսություն տրամադրող եվրոպական ամենահեղինակավոր ընկերություններից մեկի՝ British Sky BroadCasting Group-ի (BSkyB) հեղինակային իրավունքները: BSkyB պրովայդերին են պատկանում Sky բառը պարունակող մի քանի ալիքներ (Sky One, Sky Sports և Sky Movies): Ընդ որում, Microsoft-ը պարտավոր է փոխել SkyDrive ծառայության անունը ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում: Դատավոր Սառա Ասպլինի կարծիքով SkyDrive ծառայության անվանման մեջ պարունակվող Sky բառը կարող է օգտատերերին թյուրիմացության մեջ գցել: Այսպիսով Microsoft-ը պարտավորվում է խելամիտ ժամկետում փոխել SkyDrive ծառայության անունը, իսկ BSkyB-ն իր հերթին խոստացել է, որ Microsoft-ին կտա այնքան ժամանակ, որքան կպահանջվի այդ գործողությունը առանց լուրջ վնասների անելու համար:
Կարդալ ավելին